«Պաշտպանական մեխանիզմներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
Տող 5.
== Հիմնական պաշտպանական մեխանիզմները ==
Համաձայն [[Զիգմունդ Ֆրոյդ]]ի Ego-ն, որպեսզի ձերբազատվի այն լարվածությունից, որը ծնվում է տարաբնույթ ուժերի ճնշման հետևանքով (Super Ego, Id), վերջինս գործածում է մի շարք “պաշտպանական մեխանիզմներ”, դրանք են ՝ Ճնշում, Պրոյեկցիա, Տեղափոխում, Ռացիոնալիզացիա, Ռեակտիվ գոյացություն, Ռեգրեսիա, Սուբլիմացիա, Բացասում։
;ՃնշումԱրտամղում: [[Զիգմունդ Ֆրոյդ]]ը Ճնշումըարտամղումը դիտում էր որպես Ego-ի առաջնային պաշտպանություն, ոչ միայն այն պատճառով որ վերջինս հիմք է հանդիսանում ավելի բարդ պաշտպանական մեխանիզմների առաջացման համար, այլև նրա համար,որ այն ապահովում է տագնապից հեռանալու ավելի ուղիղ և պարզ ճանապարհ։ ՃնշումըԱրտամղումը , որը երբեմն նկարագրվում է որպես “կանխամտածված մոռացում”, իրենից ներկայացնում է գիտակցությունից ՝ ցավ պատճառող մտքերի և զգացմունքների հեռացում։ ՃնշմանԱրտամղման գործունեության արդյունքում անհատները չեն գիտակցում իրենց տագնապահարույց կոնֆլիկտները և չեն հիշում անցյալի տրավմատիկ իրադարձությունները։ [[Զիգմունդ Ֆրոյդ]]ը գտնում էր, որ ճնշված, արտամղված մտքերն ու գրգիռները չեն կորցնում իրենց ակտիվությունը անգիտակցականում, և դրանց պոռթկման կանխարգելման համար պահանջվում է հոգեկան էներգիայի մշտական ծախս։ Ճնշումը դերակատարում ունի ամեն տեսակ նևրոտիկ վարքում, փսիխոսոմատիկ հիվանդություններում, հոգեսեռական խանգարումներում։ Սա հիմնական և ավելի հաճախ հանդիպող պաշտպանական մեխանիզմն է։
;Պրոյեկցիա: Որպես պաշտպանական մեխանիզմ իր տեսական նշանակությամբ Պրոյեկցիան հետևում է Ճնշմանը։ Վերջինս իրենից ներկայացնում է մի գործընթաց, որի միջոցով անհատը սեփական անընդունելի մտքերը, զգացմունքները և վարքը վերագրում է այլ մարդկանց կամ շրջապատին։ Այսպիսով, Պրոյեկցիան թույլ է տալիս մարդուն սեփական անլիարժեքության կամ սխալների մեղքը բարդել ինչ-որ մեկի կամ ինչ-որ բանի վրա։ Պրոյեկցիայով են բացահայտվում է նաև սոցիալական նախապաշարմունքները և “քավության նոխազի” երևույթը, քանի որ էթնիկական և ռասային ստերեոտիպերը իրնցից ներկայացնում են ինչ-որ մեկ ուրիշին սեփական նեգատիվ անձնական առանձնահատկությունները վերագրելու հարմար թիրախ։
;Տեղափոխում: Այս անունը ստացած պաշտպանական մեխանիզմում ի հայտ է գալիս՝ ավելի շատ սպառնալի օբյեկտից կամ անձնավորությունից ավելի քիչ սպառնալիին վերահասցեավորվելու բնազդային իմպուլս։ Տարածված օրինակ է, երբ երեխան, որը ծնողների կողմից պատժվելուց հետո հրում է իր փոքրիկ քույրիկին կամ կոտրում է վերջինիս խաղալիքները։ Քիչ տարածված է տեղափոխման այն տարատեսակը, երբ վերջինն ուղղված է դեպի սեփական անձը. ուրիշներին հասցեագրված թշնամական գրգիռները վերահասցեավորվում են սեփական անձին, որն էլ առաջ է բերում ճնշվածության զգացում և ինքնադատապարտում։