«Նյարդային համակարգ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ clean up oգտվելով ԱՎԲ
Տող 30.
== Նյարդային համակարգի հիգիենան ==
 
Նյարդային համակարգի հիգիենայի իրագործումն անհրաժեշտ է նյարդային համակարգի գործունեության բնականոն պայմանների համար:[[Կենտրոնական նյարդային համակարգ]]ի հոգնածությունն առաջացնում է դիմացկունության նվազում արտաքին միջավայրի փոփոխությունների նկատմամբ: Հոգնածությունը թուլացնում է նաև մարդու հիշողությունը: Դրա կանխարգելման համար անհրաժեշտ է ճիշտ կազմակերպել աշխատանքի և հանգստի հերթափոխությունը:
 
Անհրաժեշտ է նաև հետևել սննդի բաղադրամասերին,որովհետև նրանցում հատկապես օրգանական նյութերի պակասը բացասաբար է ազդում [[հյուսվածք]]ների և առաջին հերթին նյարդային համակարգի վրա: Երեխաների մեծ մասը վատ է յուրացնում որոշ [[վիտամին]]ներ,որը հանգեցնում է ֆիզիկական և հոգեկան զարգացման դանդաղեցմանը:
 
Անհրաժեշտ է նաև խուսաբել վարակիչ հիվանդություններից,որոնք երբեմն առաջացնում են ուղեղի անոթների բորբորքային երևույթներ (մենինգիտ): Վտանգավոր են նաև [[վիրուս]]ային հիվանդությունները՝ գրիպը,պոլիոմելիտը: Գրիպի վիրուսը կարող է վնասել ուղեղի հաղորդչական ուղիները,իսկ պոլիոմիելիտի հարուցիչները հաճախ վնասում են [[ողնուղեղ]]ի շարժողական [[նեյրոն]]ները:
 
Նյարդային համակարգի բնականոն գործունեության համար պետք է խուսափել ալկոհոլի,ծխախոտի,թմրանյութերի,[[կենդանիներ]]ի և [[սնկեր]]ի թույների,որոշ ծանր մետաղների հնարավոր ազդեցությունից: Ալկոհոլի ներգործությա-
մբ նյարդային բջիջները հյուծվում են,իսկ նրա տևական օգտագործման դեպքում նեյրոնների մեծ մասը ոչնչանում է,որի հետևանքով դանդաղում է տեղեկատվության փոխանցումը,խանգարվում միջավայրի ազդակների նկատմամբ մարդու պատասխան ռեակցիաները: Նյրադային համակարգի վրա վնասակար ազդեցություն են թողնում թմրանյութերը,որոնց ազդեցության տակ մարդիկ հաճախ դառնում են ինքնամփոփ,փոխվում է նաև նրանց վարքագիծը: Ծանր [[մետաղներ]]ը ([[կապար]]ը,[[սնդիկ]]ը և այլն) խիստ վնասակար են ազդում ծայրամասային և կենտրոնական նյարդային համակարգի վրա: Նման ազդեցություն են թողնում նաև [[կենդանիներ]]ի թույները ([[օձ]],[[սարդ]]): Անհրաժեշտ է զգուշանալ հնարավոր թունավորումներից:
 
Վտանգավոր է նաև [[գլխուղեղ]]ի յուրաքանչյուր վնասվածք:[[Մեծ կիսագնդեր]]ի կեղևի (ՄԿԿ) վնասման դեպքում փոխվում է մարդու վարքագիծը: ՄԿԿ-ի առանձին բաժինների,օրինակ՝ ծոծրակային բլթի վնասման ժամանակ մարդը կորցնում է լուսային գրգռիչի նկատմամբ պատասխան ռեակցիան,չի ճանաչում առարկաները: Կեղևի կենտրոնական մասի վնասումն ուղեկցվում է շարժումների խանգարմամբ:[[Ուղեղիկ]]ի վնասման դեպքում խանգարվում է շարժումների համագործակցությունը: Նյարդային համակարգի գործառույթի խանգարումներ են առաջանում նաև վախից,ուժեղ ցավից,ուղեղի ցնցումներից,[[արյուն]]ահոսությունից,որոնք կարող են առաջացնել գիտակցության կարճատև կամ տևական կորուստ: Գիտակցության կորստին նախորդում է գլխապտույտ,[[աչք]]երի մթագնում,[[ականջ]]ներում աղմուկի զգացում: Այդ բոլորի հետ զուգընթաց մարդը գունատվում է,քրտնում,իջնում է վերջույթների ջերմաստիճանը,թուլանում է անոթազարկը,շնչառությունը դառնում է մակերեսային: Այսպիսի դեպքերում տուժածին պետք է պառկեցնել այնպես,որպեսզի գլուխը ցածր լինի իրանից: Եթե սկսվում են փսխումներ,ապա հիվանդին պետք է պառկեցնել կողքի կամ որովայնի վրա,այնուհետև արձակել հագուստի կապերը,դեմքը ցողել սառը ջրով և անուշադրի սպիրտով կամ քացախով թրջված բամբակը մոտեցնել քթին՝ շնչելու: Միաժամանակ անհրաժեշտ է շտապօգնություն կանչել:
 
Երկարատև բացասական հույզերը,մտավոր գերլարված աշխատանքը առաջացնում են նյարդահոգեկան լարվածություն: Դրա հետևանքով զարգանում են հոգեկան խանգարումներ,խոցային հիվանդություններ,շաքարախտ,արյան ճնշման կայուն բարձրացում (հիպերտոնիկ հիվանդություն և այլն): Ֆիզիկական և մտավոր հոգնածությանը նպաստում են նաև միանման,
միակերպ շարժումները,գործողությունները:
 
Իսկ ինչպե՞ս պահպանել նյարդային համակարգի բնականոն գործունեությունը:
 
Բացի վերոհիշյալ երևույթների կանխարգելման միջոցառումներից,անհրաժեշտ է նաև խուսաբել բացասական հույզերից,զբաղվել ֆիզիկական վարժություններով,ճիշտ զուգակցել ֆիզիկական և մտավոր աշխատանքը: Դրա չափազանց կարևոր է մեկ տեսակի գործողությունը փոխարինել մյուսով: Այդ դեպքում նյարդային բջիջների տարբեր խմբեր հերթափոխությամբ են կրում տեղեկատվության ծանրաբեռնվածությունը: Գերհոգնածությունից պաշտպանվելու կարևոր միջոցը քունն է:
 
 
== Տես նաև ==
Տող 63 ⟶ 62՝
* [[Պերիֆերիկ նյարդային համակարգ]]
 
{{DEFAULTSORT:Նյարդային համակարգ}}
[[Կատեգորիա:Նյարդային համակարգ| ]]
[[Կատեգորիա:Բժշկություն]]
[[Կատեգորիա:Կազմախոսություն]]
 
{{DEFAULTSORT:Նյարդային համակարգ}}
 
[[is:Taugakerfið]]