«Ստեփան Բաղդասարյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
'''Ստեփան Բաղդասարյան''' (''Ստեփան Խաչատուրի Տեր-Բաղդասարյան'', [[1888]], [[մարտ 7]] - [[1941]], [[նոյեմբեր 24]]) - հայ դրամատուրգ, բժիշկ, [[ԽՍՀՄ գրողների միություն|ԽՍՀՄ գրողների միության]] անդամ [[1934]]-ից:
 
Ծնվել է [[Ղարադաղ]]ում ([[Իրան]]): Սովորել է [[Թավրիզի Արամյան վաևժարան]]ում, կրթությունը շարունակել է [[Փարիզ]]ում: [[1914]]-ին ավարտել է [[Մոնպելիե]]ի բժշկական համալսարանը: [[1921]]-ին փոխադրվել է [[ԱՄՆ]]: [[1924]]-ին խմբագրել է [[Նյու Յորք]]ի «Պրոլետար» պաևբերականը: [[1925]]-ին ներգաղթել է [[Հայաստան]]: [[1926]]-ից եղել է [[Երևանի պետական համալսարան]]ի բժշկական ֆակուլտետի ընդհանուր հիգիենայի ամբիոնի վարիչը, ապա Երևանի 2-րդ հիվանդանոցի գլխավոր բժիշկը:
 
[[1918]]-ին գրել է «Արյունոտ անապատ» դրաման, որը [[1927]]-ին բեմադրվել է Երևանի Գ. Սունդուկյանի անվան, ապա [[Գյումրի|Լենինականի]] Ա. Մռավյանի անվան թատրոններում: Լենինականում այդ դրաման բեմադրել է [[Վարդան Աճեմյան]]ը և վերնագրել «Մարոկո»: Ս. Բաղդասարյանը գրել է նաև «Փշալարերը» պիեսը ([[1930]]): Մահացել է 1941-ին: