«Մատթեոս Զարիֆյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, replaced: |thumb → |մինի, |right → |աջից oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:Զարիֆյան.jpeg|333px|մինի|Մատթեոս Զարիֆյան|աջից]]
'''Մատթեոս Զարիֆյան''' ([[հունվար 16]], [[1894]]- [[ապրիլ 9]], [[1924]]), հայ բանաստեղծ, արևմտահայ պոեզիայի վերջին ներկայացուցիչը։
 
== Կյանք ==
Ծնվել է 1894 թվականին [[Կոստանդնուպոլիս|Կ.Պոլսի]] Կետիկ Փաշա թաղամասում։ Մանկությունն ու պատանեկությունն անցել են Կ.Պոլսի Սկյուտար թաղամասում։ Կրթությունն ստացել Իճատիեի դպրոցում, Պարտիզակի Ռոբերտ քոլեջում և Կ. Պոլսի [[Պերպերյան վարժարան]]ում, որն ավարտել է 1913-ին՝ Պսակավոր Արվեստից տիտղոսով։ 1914-ին որպես անգլերենի և մարմնամարզության ուսուցիչ աշխատել է [[Ադանա]] քաղաքի հայկական դպրոցում: Հիվանդության պատճառով 1914-ին անցել է [[Լիբանան]], ապա վերադառնալով՝ զորակոչվել թուրքական բանակ։ Ենթասպաների դպրոցում սովորելիս անհաշտության և ընդդիմության համար ռազմական ատյանը նրան դատապարտել է աքսորի։ Ազդեցիկ միջամտությունների շնորհիվ դատապարտվել է երկարատև կալանավորման։ Մի քանի ամիս հետո բարեկամների միջոցով ազատվել է բանտից և զինվորական հիվանդանոցում ծառայել` որպես հիվանդապահ։ Զինադադարից հետո, որպես անգլիական բանակի թարգմանիչ մեկնել է գավառները՝ մասնակցելու հայության բեկորների հավաքման գործին։ 1919-1921 թվականներին աշխատել է Կ.Պոլսի Պերպերյան վարժարանում` որպես անգլերենի և մարմնակրթանքի ուսուցիչ։ Թոքերում բուն դրած ախտը գնալով խորացել է և նրան գամել անկողնուն։ 1924 թվականին Կ.Պոլսում մահացել է 30 տարեկանում։
 
== Գրական գործունեություն ==
Մատթեոս Զարիֆյանի առաջին բանաստեղծությունները մամուլում տպագրվել են զինադադարից հետո։ Պարբերական մամուլում տպագրել է բազմաթիվ բանաստեղծություններ: [[1921]]-ին Կ. Պոլսում լույս է տեսել նրա բանաստեղծությունների առաջին ժողովածուն` «Տրտմության և խաղաղության երգեր»: 1922-ին լույս է տեսել նրա «Կյանքի և մահվան երգեր» նոր ժողովածուն: 1956-ին Բեյրութում բանաստեղծ Վահե Վահյանի խմբագրությամբ լույս է տեսել բանաստեղծի ամբողջական երկերի ստվար ժողովածուն, որը պարունակում է հեղինակի ոչ միայն տպագրված ու անտիպ բանաստեղծությունները, այլև «Օրագրության էջերը», նամակները, արձակի փորձերը: 1963-ին Երևանում լույս է տեսել Մատթեոս Զարիֆյանի հատընտիրը, 1981-ին այն վերահրատրակվել է<ref>Ասատուր Փաշայան, Հայ մշակույթի վաղամեռիկ գործիչներ, Ե., 2002, էջ 71-72։</ref>:
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
{{Wikisource author}}