«Կանանոց»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''ԿԱՆԱՆՈՑ''', տիկնունի, հարեմ (արաբ, խարամ՝ արգելված), մահմեդական հարուստ տներում կանանց արգելափա...»:
(Տարբերություն չկա)

11:24, 3 Դեկտեմբերի 2013-ի տարբերակ

ԿԱՆԱՆՈՑ, տիկնունի, հարեմ (արաբ, խարամ՝ արգելված), մահմեդական հարուստ տներում կանանց արգելափակված հարկաբաժինը, փոխաբերական իմաստով՝ նաև տանտիրոշ բոլոր կանանց ու հարճերի ամբողջությունը: Պարսկաստանում, Աֆղանստանում, նախաքրիստոնեական Հայաստանում և այլուր միապետների, բարձրաստիճան անձանց ու հարուստների մեծ Կանանոցերը հսկում էին ներքինիները, և սպասարկում սպասուհի կանայք: Բացի ամուսնուց ու նրա որդիներից՝ մնացած տղամարդկանց մուտքը Կ. արգելված էր: Հնում արշավանքների և հեռավոր ճամփորդությունների ժամանակ միապետներն ու բարձրաստիճան անձինք իրենց հետ վերցնում էին նաև Կանանոցերը: Ըստ Ղուրանի՝ մահմեդականը կարող էր ունենալ մինչև չորս օրինական կին, թուրքական սուլթանին թույլատըրվում էր ունենալ անսահման քանակությամբ հարճեր, սակայն օրինական կանանց թիվը չպետք է անցներ յոթից: Նրանցից առաջինը Կանանոցում համարվում էր սուլթանին անդրանիկ արու զավակ պարգևողը: Սուլթանի Կանանոցում կարող էին ընդգըրկվել միայն մեծահարուստների տներում դաստիարակված գեղեցկուհի ստրկուհիներ (մեծ մասամբ՝ օտարազգի աղջիկներ): Սուլթանի մահից հետո նրա արու զավակների մայրերը տեղափոխվում էին «հին պալատում» ապրելու, իսկ աղջիկներ ծնած կանայք կարող էին հեռանալ և ամուսնանալ: XX դ. 20-ական թթ՝ շնորհիվ տնտեսական և մշակութային առաջընթացի, դեմոկրատիայի զարգացման, կանանց պայքարի ծավալման և բազմակնության արգելման (Թուրքիայում՝ 1926ին), վերացան նաև Կանանոցերը:

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։