«Վահան Փափազյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
{{Անձ

| ԱԱՀ = Վահան Փափազյան
| բնագիր ԱԱՀ = Վահան Մեսրոպի Փափազյան
| պատկեր = Vahan Papazyan.jpg
| նկարագրում = պետական-հասարակական գործիչ,

ազատագրական շարժման ականավոր գործիչ,
| ծննդյան օր = [[1876]]
| ծննդավայր = [[Թավրիզ]]
| վախճանի օր = [[1973]]
| վախճանի վայրը = [[Բեյրութ]]

'''Վահան Փափազյան''' ('''''Կոմս''''', '''''Բժիշկ''''') (1876-1973 թթ.) հայ ազատագրական շարժման հայտնի առաջնորդներից և [[ՀՅԴ]] ականավոր ներկայացուցիչ:

Տող 5 ⟶ 15՝
== '''Կենսագրություն''' ==
===Վաղ տարիները===
Վահան Փափազյանը ծնվել է 1876 թ. [[Թավրիզ]]ում, վանեցու ընտանիքում: Իննը տարեկան հասակում հայրը՝ «շուշտակ» մականունով հայտնի եկեղեցական, քաղաքական գործիչ Տեր-Մեսրոպ քահանա Փափազյանը [[Սալմաստ]]ում դառնում է կաթոլիկների դավադրության զոհը և Վահանի դաստիարակությամբ սկսում է զբաղվել մեծ քույրը՝ Աշխենը: Նրանց ընտանիքը բազմանդամ էր՝ 10 երեխա: Եղել են 6 եղբայր, կրտսերը Վահանն է: Նրա եղբայրենիցեղբայրներից է գրող [[Վրդանես Փափազյան]]ը: 1893 թ. Թիֆլիսից տեղափոխվում են [[Նոր Նախիջևան]]: Ցանկանալով ապրուստը ինքնուրույն հոգալ 16 տարեկանում դառնում է մի հրեա լուսանկարչի աշակերտ, յուրացնում արվեստը: ԾուտովՇուտով հարում է Հնչակյան կուսակցությանը, սակայն Ալեքսանդրապոլում[[Ալեքսանդրապոլ]]ում քրոջ որդու դաշնակցական Լևոն Գյուլումյանի միջոցով ծանոթանալով կուսակցական մամուլին, հանդիպելով երկրից եկած հայդուկներին [[Նոր Նախիջևան]] է վերադառնում կուսակցականապես դավանափոխված: 1902 թ. գարնանն արդեն [[Պետերբուրգ]]ում ուսանող Փափազյանը խույս տալով ձերբակալությունից փախչում է [[Ֆինլանդիա]], ապա [[Շվեյցարիա]]՝ [[Ժնև]]: Դրոշակի խմբագրատանը հանդիպում է [[Արտաշես Հովսեփյան]]ին՝ ապագա հռչակավոր Մալխասին, [[Քրիստափոր Միքայելյան]]ին, [[Սիմոն Զավարյան]]ին: Նրանց հանձնարարությամբ էլ, որպես լուսանկարիչ և վստահելի ընկեր [[Գայլ Վահան]]ի խմբի հետ գալիս է [[Կովկաս]]՝ պատրաստվելով մեկնել [[Վասպուրական]]: Նրան ընկերակցում էր [[Նիկոլ Պողոսյան]]ը, ապագա հայտնի Իշխանը:

Մինչև սահմանանցումը վիրավոր հայդուկներից մեկին վիրակապող Վահանին կնքում են ‹‹բժիշկ›› մականունով, իսկ հետագայում նրան կոչում են նաև «Կոմս»: Առանց լուրջ փորձությունների Վահանն ու Իշխանը հասնում են Վան: 1903 թ. նոյեմբերին հաջող աշխատանքներ են տարվում կուսակցական կառույցը [[Վան]] քաղաքում և նրա շրջակա գավառներում ամրապնդելու ուղղությամբ:

Տող 11 ⟶ 21՝

Գաղափարական սրվածությունը հայկական երեք կուսակցությունների միջև չափազանց սրված էր: Հայերի անմիաբանությունից օգտվում էր թուրք իշխանությունը, որը սակայն հիմնական ուժերը կենտրոնացրել էր [[Սասուն]]ում, որտեղ 1904 թ. սկզբին սկսած ինքնապաշտպանությունը տևեց մինչև մայիսի կեսերը: [[Աղթամար]] նահանջած հերոսներին [[Անդրանիկ Օզանյան]], [[Գևորգ Չաուշ]], [[Սեպուհ]], [[Սմբատ]] տեսակցում են Վահանն ու Իշխանը:

Մինչ Աղթամարի դեպքերը Կոմսը նախաձեռնում է Վանի բանտում պահվող նախ 101 տարվա ազատազրկման, ապա մահապատժի դատապարտված [[Վարդգես]]ի փախուստի գործը. պետք էր մինչև բանտախուց գետնուղի ական փորել, ինչպես ինքն է նշում, շուրջ 50 մետրից 45-ը արդեն պատրաստ էր, երբ անսպասելի կանչում են Աղթամար, և գործը մի քանի օր հետաձգվում է: հետագայում Հետագայում իր հուշերում նա գրում է. ‹‹Բնութիւնը դավաճանեց մեզ, հորդառատ անձրեւ տեւաց ամբողջ ցերեկ եւ գիշեր: Հետեալ առավոտ բանտին բակին մեջ ահագին ձագարաձեւ խորխորատ մըն էր բացված, մեր ականը փլած էր և գաղտնիքը երեւան ելած: Էսպես անփառունակ վերջացավ ձեռնարկը... 1906 թ. ամռանը Վարդգեսին փոխադրեցին Տիգրանակերտի բանտը››:

1904 թ. աշնանը Վան է գնում [[Արամ Մանուկյան]]ն ու քարոզչական աշխատանքը, նոր թափ է ստանում: Սակայն այս ոգևորությունը կարճ է տևում, ՀՅԴ բյուրոն Արամ Մանուկյանին ուղարկել էր, ոչ թե Կոմսի ենթակայության տակ աշխատելու, այլ նրա սխալները շտկելու, ինչից էլ նեղսրտելով Վահան Փափազյանը որոշում է հեռանալ: 1905 թ. հունվարին Կոմսն ու [[Քեռի]]ն (Արշակ Գավաֆյան) ծպտված թողնում են երկիրը, ավելի ուշ հասնում Երևան: Հայ-թաթարական բախումների ժամանակ [[Նիկոլ Դուման]]ի հրամանով նա մեկնում է [[Նախիջևան]], [[Սարգիս Կոդաբաշյան]]ի ենթակայությամբ կազմակերպելու ինքնապաշտպանության գործը: 1906 թ. աշնանը նրան կրկին հրավիրում են [[Վասպուրական]]: Հասնելով Վան՝ անցնում է իր համար կարծես սովորական աշխատանքի: Գարնանը վերադառնում են նաև ՀՅԴ 4-րդ համագումարին մասնակցելու համար [[Վիեննա]] մեկնած Արամն ու Իշխանը:

Սահմանադրական կարգերի հաստատումից հետո առաջին խորհրդարանական ընտրություններում Վասպուրականի հայությանը հատկացված էր մեկ տեղ: Օսմանյան խորհրդարանի երեսփոխանական ընտրության ժամանակ դաշնակցության Վանի կենտրոնական կոմիտեն առաջարկեցառաջարկում է Կոմսի` Վահան Փափազյանի թեկնածությունը` իբրև վանեցու, քանի որ օրենքով խորհրդարանի անդամ կարող էր ընտրվել միայն տեղացին, Արմենականները՝ [[Ավետիս Թերզիբաշյան]]ին: Բայց Կոմսը համաձայն չէր: «… Անախորժ անակնկալ մըն էր ինծի համար,– գրում է Կոմսը:– Երբեք միտքես անցած չէր նման պատասխանատվության տակ մտնել: Կը ըզգայի, որ անախորժ պարտականություն մըն էր` խառնվածքիս բացարձակ անհամապատասխան, մանավանդ, որ լեզուն ալ չէի գիտեր»: Միաժամանակ, նա գտնում էր, որ այդ պաշտոնի համար իր պատկերացումներով ամենահարմարը` Արամ Մանուկյանն էր` «իր հանդգնությամբըհանդգնությամբ, խորհրդարանական միջավայրի շուտով հարմարող` իր մատչելի և անկաշկանդ բնավորությամբ, մանավանդ որ քիչ շատ ալ թյուրք-թաթարական լեզվով կրնար լավ-գեշ արտահայտվիլ»: Սակայն վերջինս էլ կտրուկ հրաժարվում է` տեղացի չլինելու պատճառով: Հետագայում Կոմսը, ցավով անդրադառնալով իր երեսփոխան ընտրվելու հարցին, կշտամբանքով վերհիշում էր Արամի մերժումը. «Այդ պարտականության (երեսփոխանի) մարդը Արամը կըրնար լինել: Ինչո՞ւ չընդունեց: Չէ՞ որ իր խառնվածքով աննկուն, համարձակ ու անկաշկանդ` համառ պայքարող մըն էր, որ իր թերի լեզվով իսկ կրնար խորհրդարանի բեմեն որոտալ բոցավառ խոսքեր` ուղղված պետության վարիչներուն, ներկայացուցչական աթոռներու վրա բազմած թուրք «երևելիներուն», որոնցմե շատերու ձեռքերը հավանաբար մաքուր չէին հայերու արյունեն ու արցունքեն»: «Ջախջախիչ» մեծամասնությամբ Վասպուրականի կողմից Օսմանյան խորհրդարանի հայ պատգամավոր ընտրվեց Վահան Փափազյանը, որը խոշոր հաղթանակ տարավ հատկապես գավառներում: Այդ մասին նա հետագայում հիշում է. «Մերինները հրճվանքի մեջ էին, իսկ ես տխուր ու մտատանջ էի` իմ առջև բացվող այս նոր, անծանոթ և անախորժ կյանքին հանդեպ»: Վանից մեկնելու նախօրյակին Վ. Փափազյանը մեծ խոստումներ էր շռայլում բոլորին: «Մենք, ձախակողմյան երեսփոխաններս,– ասում էր նա,– պատնեշի վրա պիտի կանգնենք և կուրծք պիտի տանք դեպի ժողովուրդը, դեպի հասարակական իրավունքները, դեպի արդարություն ուղղված հարվածներին»: Բայց նա նշանավոր եղավ միայն իր լռությամբ, այնպես որ շատերի կողմից արժանացավ «համր երեսփոխան» տիտղոսին:

1912 թ. դեկտեմբերի 21-ին Կոստանդնուպոլսի հայոց ազգային ժողովը որոշում է ընդունում հայական հարցը բարձրացնել եվրոպական տերությունների առաջ: Հիմնվում է Ապահովության խորհուրդ, որի նախագահը պատիարք Արշարունին էր, քարտուղարը՝ Վահան Փափազյանը: Բացի Պատրիարքարանի նախագծից հայկական բարենորոգումների վերաբերյալ նախագիծ ներկայացրեց նաև [[Պողոս Նուբար Փաշա]]ն, որը դժգոհում էր պատրիարքարանի ներկայացրած նախագծից: Այս պայմաններում պատրիարքարանի կողմից Եվրոպա գործուղվեցէ գործուղվում և Պողոս Նուբարի հետ բանակցությունների մեջ մտավէ մտնում Վահան Փափազյանը՝ նպատակ ունենալով հասնել փոխզիջումային տարբերակի ընդունմանը: Մեկ ու կես ամիս տևած բանակցություններից հետո Վահան Փափազյանը և Պողոս Նուբարը հասանհասնում են համաձայնության և ռուսական դեսպանությանը ներկայացրեցիններկայացնում երկկողմանի ընդունելի նախագիծ: Ի վերջո 1914 թ. հունվարի 26-ին կնքվեցկնքվում է ռուս- թուրքական համաձայանագիր հայկական բարենորոգումների վերաբերյալ, որին, սակայն վիճակված չէր իրագորրծվել, քանզի 1914 թ. սկսված առաջին համաշխարհային պատերազմը այն թողեցթողնում է անավարտ:

===Առաջին Համաշխարհային պատերազմ===
Վահան Փափազյանը օգոստոսի 14-ին իտալական նավի վերջին ուղերթով ճանապարհվում է Բաթում, այնտեղից էլ [[Թիֆլիս]], որտեղ հայությունը տարված էր կամավորական գնդեր կազմելու գործով: Հարկ է նշել, որ Կոմսը այն գործիչների թվին էր, որոնք դեմ էին այդ շարժմանը, համոզված, որ այդ քայլով անտեղի գրգռելու են թուրքերին: Թերևս նա ճիշտ էր, բայց գործընթացը կանգնեցնել արդեն անհնար էր: Պատերազմի սկզբում [[Մուշ]]ում, որի դաշնակցության ակումբում հանգրվանել էր Փափազյանը, և առհասարակ [[Տարոն]]ում կյանքը խաղաղ էր: Թեև հայերը զանգվածաբար խուսափում էին զինակոչից, տեղական իշխանություններն առայժմ չէին դիմում բռնի միջամտությունների: Վահան Փափազյանը իբրև Թուրքիո խորհրդարանի պատգամավոր և Դաշնակցության պարագլուխ, գործակցում էր նրանց հետ, նույնիսկ ընդգրկվում թիկունքի ուժերի կազմակերպման հանձնախմբում, սակայն փոխըմբռնում չկար և շահերի բախման պատճառով վերջնական խզումը մոտ էր:

Արևմտահայերից ակնկալված օգնությունը չստանալով՝ երիտթուրքերը անցնում են վճռական գործողությունների: Առաջին քայլը զինական խմբերը ցրելն էր, և երբ Ռուբենն ու ԿոյրունըԿորյունը կանխելով իրենց սպանությունը Կոմս գյուղում նախահարձակ լինելով՝ քաշվում են Սասունի լեռները, ամեն ինչ խառնվում է իրար: Տիֆից դեռևս չապաքինված Փափազյանը ևս տեղի տալով ընկերների հորդորներին հեռանում է լեռները միանալու Ռուբենին: Իսկ Մշո դաշտում զինական ուժ գրեթե չկար: 1915 թ. գարնան վերջն էրգարնանը ռուսական բանակը մտելմտնում էրէ Վասպուրական, հերթը համոզված էին Տարոնին է, սակայն թուրքերը դեռ ռմբակոծում էին բոլորովին անպաշտպան Մուշն ու դաշտավայրի գյուղերը:

Վահան Փափազյանը, որ դեռ երեկ երեսփոխան էր, պաշտոնական այր, դառնում է 20քսան հազար գաղթականների առաջնորդը, հետո կպարզվի, որ. Տարոնի 200 հազար բնակչությունից փրկվելփրկվում է միայն 10 հազարը: Կոմսի ու Ռուբենի խմբում, երբ հասանհասնում են ռուսներին մնացել էր մոտ 30 մարդ: Ռուսական զորակայանից ուղևորվում են [[Իգդիր]], ապա [[Էջմիածին]], որտեղ պատահակնպատահական հանդիպում են Արղությանի [[Հովսեփ Արղության]]ի կամավորական գնդին: Կոմսը Երևանում հյուրընկալվում է հին բարեկամ Մալխասի տանտանը, ապա մեկնում Թիֆլիս, իսկ Վասպուրականի վերագրավումից հետո նշանակվում Բարեգործական Միության ներկայացուցիչ Վանում:

Վահան Փափազյանը մի շարք այլ գործիչների՝ Արամ Մանուկյանի, Արտակ Դարբինյանի, Անդրանիկի հետ նախաձեռնում է 1917 թ. Արևմտահայերի առաջին համագումարը: Վահան Փափազյանը, [[Լևոն Շանթ]]ի և Անդրանիկի հետ ընտրվեցընտրվում է համագումարի նախագահ: Առաջին համագումարի որոշումները կենսագործելու նպատակով ընտրվեցինընտրվում զեկավարեն ղեկավար մարմիններ Արևմտահայ մեծ ու փոքր ազգային խորհուրդներ և Արևմտահայ գործադիր բյուրո: Վահան Փափազյանը ընտրվեցընտրվում է այդ երեք մարմիններում, միաժամանակ հանդիսանալով Ազգային բյուրոյի նախագահ: Այս հույսի և պատրանքի նոր շրջանը փլուզվեցփլուզվում է հոկտեմբերյան հեղափոխությամբ: Հապճեպ զորակոչով հավաքվում է արևմտահայերից կազմված գունդ, որի կազմակերպչական հարցերով զբաղվում է Ապահովության խորհուրդը Վահան Փափազյանի ղեկավարությամբ, հրամանատար է նշականակվում Անդրանիկը: Համատարած բարոյալքումը կասեցնելու համար շատ գործիչներ մեկնում են ճակատ, Վահան Փափազյանը գնում է [[Կարս]], [[Սարիղամիշ]], [[Երևան]], [[Ալեքսանդրապոլ]]: Համընդհանուր նահանջի օրերին որոշվում է Ապահովության խորհուրդը Թիֆլիսից տեղափոխել Հյուսիսային Կովկաս, բազմահազար գաղթականների հետ նա էլ է հասնում [[Վլադիկավկազ]], ապա Կիսլավոդսկ, Եկատիրինոդար, որտեղ էլ տեղեկանալով կովկասյան երեք հանրապետությունների անկախության մասին վերադառնում է Թիֆլիս:

===Հայաստանի Առաջին Հանրապետություն===
1918 թ. վերջին Փարիզից ստացվում է Պողոս Նուբարի հրավերը, որպես Արևմտահայության Ապահովության խորհրդի նախագահ ՝մասնակցելու Ազգային համագումարին, որը բացվեց. 1919 թ. փետրվարի 24-ից ապրիլի 22-ին: Վահան Փափազյանն ու Ավետիս Թերզիբաշյանը կազմում և հայության երկու հատվածները ներկայացնող պատվիրակություններին են տրամադրում «Վնասուց» հատուցման զեկուցագիրը: ԻնչեսԻնչպես ինքն է գրում. ‹‹Մեր«Մեր պահանջը Թուրքիաեն 20 միլիարդ ֆրանկի կհասներ››կհասներ»: Վահան Փափազյանը շուտով վերադառնում է Հայաստան: Ընտրվել էր խորհրդարանի պատգամավոր, այս անգամ արդեն անկախ Հայաստանի օրենսդիր խորհրդի անդամ: Նա ղեկավարում էր ելևմտական (բյուջետային) հանձնաժողովը:
Շուտով նրան կրկին հրավիրում են [[Փարիզ]], ապագա Սևրի դաշնագրով նախատեսվում էր Հայաստանին ելք դեպի [[Սև ծով]], մանրամասնությունները պիտի ճշտեր հատուկ հանձնաժողովը, որում Փարիզում Հայաստանի պատվիրակության զինվորական կցորդ զորավար Գոգանյանի առաջարկով ընդգրկվում է նաև Կոմսի անունը: Նա այդ օրերին կրկին Տիֆով հիվանդ էր և միայն օգոստոսի սկզբին կազդուրվելուց հետո է կարողանում մեկնել: Ի դեպ նույն հիվանդությունից մահացել էր եղբայրըեղբայրը՝ Վրդանես Փափազյանը: Պրոֆեսոր Խաչատրյանի հետ Փարիզ են հասնում սեպտեմբերին, դեռևս 1920 թ. օգոստոսի 10-ին կնքված Սևրի պայմանագրին հաջորդում է սեպտեմբերի 23-ին սկսված հայերի համար կործանարար հայ-թուրքական պատերազմը:

===Կյանքի հետագա տարիները===
Փափազյանն այլևս հայրենիք չի վերադառնում: Հայաստանի խորհրդայանացումից հետո շարունակում է աշխատել պատվիրակության կազմում: Նրա և Հայաստանի Հանրապետության տարագիր կառավարության անունից բազմաթիվ հանդիպումների, բանակցությունների է մասնակցում Թուրքիայում հայկական օջախ ստեղծելու, գաղթականությանը օժանդակելու և այլ հարցերով: 1921 թ. մայիսին ընտանիքով մեկնում է [[Բեռլին]], Գերմանիայի[[Գերմանիա]]յի աջակցությամբ թուրքերից զիջումներ կորզելու և բոլշևիկների հետ բանակցությունների եզրեր գտնելու համար: Նախ հայկական դեսպանատանը հանդիպում է ՀՀ դեսպան Գրինֆիլդին, օգնական [[Լիպարիտ Նազարյան]]ի, [[Արշակ Ջամալյան]]ի հետ, ապա հյուրընկալվում դոկտոր [[Յոհաննես Լեփսիուս]]ին, [[Պարվուս]]ին, որին դեռևս Պոլսից էր ճանաչում, սովետական դեսպանատանը տեսակցում բոլշևիկ [[Ալեքսանդր Բեկզադյան]]ին, դեսպան Կրասինին:
Սակավաթիվ նյութերից հայտնի է , որ Կոմսը իբրև ՀՅԴ լիազոր ներկայացուցիչ մասնակցել է քրդական ազգային Հորփիում կազմակերպության հետ տարվող բանակցություններին: Վերջինս Արարատ լեռան հարակից տարածքներում բռնվկվածբռնկված քրդական ապստամբության կազմակերպիչն էր: Ի դեպ հարկ է նշել, որ երեք ղեկավարներից մեկը Զիլամ բեյը հայ էր. Արտաշես Մուրադյան: 1927 թ. հոկտեմբերի 29-ին Բեյրութում միացյալ Հայաստանի և անկախ Քրդստանի համար համատեղ պայքարի մասին կնքվեցկնքվում է քաղաքական և զինական դաշինք: Ապստամբությունը ճնշվեցճնշվում է 1930 թ. քառամսյա մարտերից հետո: Վահան Փափազյանի կյանքից հայտնի է նաև , որ նա 1942 թ. անդամակցել է Բեռլինի Հայոց Ազգային կոմիտեին, նախագահ Արտաշես Աբեղյան, անդամներ Աբրահամ Գյուլխանդարյան, Տիգրան Բաղդասարյան, Դավիթ Դավիթխանյան, Ալֆրեդ Մուրադյան: Կոմսը զբաղվում էր արտաքին կապերով: Կոմիտեի նպատակը Հայաստանի ազատագրումն ու անկախության վերականգնումն էր: Այս անգամ 3-րդ Ռայխի օգնությամբ:
Երկրորդ աշխարհամարտի ավարտից հետո կրկին տեղափոխվում է [[Բեյրութ]] և մինչև կյանքի վերջը ապրեցապրում է այնտեղ: <brՎահան />Փափազյանը վախճանվել է 1973 թ. 97 տարեկանում՝ ապրելով դառնություններով, հաղթություններով, ուրախություններով ամբողջ մի դար, հայրենիքից հեռու, Հայաստանի կարոտը սրտում:
‹‹Հիվանդագին հայրենաբաղձությամբ անգամ մը շնչել ազատ Վասպուրականի ծովի ու լեռներու բյուրեղ ու անուշ հոտը, պառկիլ զիս ու ընկերներիս հյուրընկալող լեռներու գագաթի մռայլ ժայռերու վրա և մեռնիլ հոն՝ Վարագավանքի ‹‹Կարկուտ Խաչին›› տակը››:

Վահան Փափազյանը վախճանվել է 1973 թ. 97 տարեկանում՝ապրելով դառնություններով, հաղթություններով, ուրախություններով ամբողջ մի դար, հայրենիքից հեռու, Հայաստանի կարոտը սրտում:

== Արտաքին հղումներ ==