«Գավգամելայի ճակատամարտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-` +՝)
Տող 13.
|Հրամանատար2 = Արքայից արքա [[Դարեհ III]]
|Ուժեր1 = 40 հազար հետևակազոր,
7 հազար հեծելազոր
|Ուժեր2 = 100 հազար հեծելազոր, 400 հազար հետևակազոր ([[Հուստինոս]])
45 հազար հեծելազոր և 200 հազար հետևակազոր ([[Քվինտուս Կուրցիուս Ռուֆուս|Կուրցիուս Ռուֆուս]])
40000 հեծելազոր, 1,000,000 հետևակային, 200 մարտակառք և փղեր`փղեր՝ 15 գլուխ ([[Արիանոս]])
|Կորուստներ1 = 1200 զոհված
|Կորուստներ2 = 30 հազար զոհված ([[Արիանոս]])
40 հազար զոհված (Կուրցիուս Ռուֆուս)
90 հազար զոհված ([[Դիոդորոս Սիկիլիացի]])
Տող 23.
Պարսիկների զորքը հաշվում էր 200,000 հետևակազոր, 45,000 հեծելազոր, 200 ռազմակառք և 15 փիղ։ Դարեհը մեծ հույսեր էր կապում իր ռազմակառքերի հետ, որոնց անիվների վրա ամրացված էին երկար ու սուր սեպաձև դանակներ։ Ռազմակառքերի անկաշկանդ գրոհը ապահովելու համար Դարեհը հրամայեց հարթեցներ տեղանքն ու լցնել փոսերը։ Ճակատամարտի մատույցներին Դարեհը, զգուշանալով թշնամու գիշերային անսպասելի գրոհից, հրամայեց զորքին աչալուրջ լինել ու չքնել. դա, անկասկած, հոգնեցրեց մարդկանց։ Մինչդեռ Ալեքսանդրի զորքը լիարժեք հանգստացել էր։

Զորաշարվացքները սկսվեցին վաղ առավոտյան։ Այս ճակատամարտի առանձնահատկությունն ուժերի հարաբերակցության մեջ էր: Երբ առճակատվող բանակները դեմ դիմաց շարվեցին, ստացվեց, որ պարսիկների ճակատի երկարությունը 4 կիլոմետր էր, մինչդեռ Ալեքսանդրինը՝ գրեթե դրա կեսը։ Այստեղից առաջանում էր պարսիկների կողմից շրջապատման սպառնալիքը։ Պարսկական զորքի առաջին գծում, ճակատի ողջ երկարությամբ, տեղադրված էր հեծելազորը, երկրորդ գծի կենտրոնում գտնվում էր Դարեհի անձնական ռազմակառքըը, պաշտպանված թիկնազորով, որի հետևում շարված էր հետևակը։ Ալեքսանդրը դիրքավորեց փաղանգը իր ճակատի կենտրոնում, իսկ ձախ ու աջ թևերում`թևերում՝ իր ու [[Պարմենիոն]]ի գնդերը։
[[Պատկեր:Battle of Gaugamela, 331 BC - Opening movements.gif|ձախից|մինի|350px| Հակամարտող ուժերի դիրքավորումը]]

Տող 32.
Դարեհը, չըմբռնելով Ալեքսանդրի մանյովրները, հրամայեց սկսել գրոհը և գցեց իր ձախ թևը Ալեքսանդրի աջ թևի վրա։ Այդ շարժումների ընթացքում , ինչպես և ակնկալում էր Ալեքսանդրը, Դարեհի ձախ թևը չափից ավել պոկվեց կենտրոնից և պարսիկների ճակատում բացակ գոյացավ։ Ալեքսանդրի [[հեթայր]]ները ակնթարթորեն վերադասավորվեցին ու սեպաձև ճակատով մխրճվեցին ճեղքվացքի մեջ։ Նրանց հետևեցին հետևակն ու [[փաղանգ]]ը։ Դարեհը հրամայեց սկսել ռազմակառքերի գրոհը: Սակայն մակեդոնացիք նրանց մեկուսացման համար հատուկ հնարք էին մշակել: Հետևակը միջանցքաձև որոգայթներ էր ձևավորում, որոնց մեջ մղված ռազմակառքերը ընկան նետաձիգները տեղատարափի տակ: Անհաջող եղավ նաև փղերի գրոհը, քանի որ մակեդոնացիները հատուկ տախտակներով, որոնց վրա ամրացված էին ցից մեխեր, խրտնեցրին ամեհի կենդանիներին։

Ալեքսանդրի թևում ճակատամարտը սաստկանում էր: Պարսկական ճակատի մեջ արմատավորված մակեդոնական խումբը մասնատվեց և առաջացած արանքի մեջ ներս խուժեցին պարսիկները: Նրանց մի զորաթևը շրջապատեց Պարմենիոնի զորքը, իսկ մյուսը`մյուսը՝ հրամանատար ու կուսակալ [[Բեսոս]]ի գլխավորությամբ, զարկեց Ալեքսանդրի վերջապահին։ Պարմենիոնի զորաթևը Ալեքսանդրից օգնություն խնդրեց։ Իսկ Ալեքսանդրը այդ պահին, ինչպես [[Իսոսի ճակատամարտ]]ում, մոլեգնած մոտենում էր արքայից արքայի ռազմակառքին։ Մյուս կողմից դոփում էր փաղանգը։ Դարեհը, կաթվածահար եղած, նոր միայն ըմբռնեց իրեն շրջապատելու միտումն ու այնպիսի սարսափի մեջ ընկավ, որ շրջեց իր կառքը ու վերստին դիմեց փախուստի: Փոշու վիթխարի քողն ու ճակատամարտի լայն տարածվածությունը որոշ ժամանակ անտեղյակ պահեցին պարսից աջ թևը իրենց թագավորի նահանջի մասին. նրանք շարունակում էին ճնշել Պարմենիոնին: Ալեքսանդրը հետապնդում էր Դարեհին, երբ նրան տեղեկացրին Պարմենիոնի զորաթևի կրիտիկական վիճակի մասին: Նա ստիպված եղավ դադարեցնել հետապնդումն ու վերադառնալ ճակատամարտի վայրը: Պարսիկները անկազմակերպ նահանջից՝ աստիճանաբար խուճապահար փախուստի անցան։

Գավգամելայի ճակատամարտում հատկանշական եղավ մակեդոնական փաղանգի դերը, քանի որ ռազմավայրի հարթ տեղանքը թույլ տվեց Ալեքսանդրին լիակատար օգտագործելու նրա հնարավորությունները։ Գավգամելայի արյունահեղ կռիվը ավարտվեց պարսիկների կատարյալ ջախջախումով։ Հին պատմիչների գնահատմամբ «Մակեդոնական սեպաձև հարվածը շրջեց պատմության ընթացքը»: