«Պատրիս Էվրա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up oգտվելով ԱՎԲ
չ →‎Կարիերա: clean up, փոխարինվեց: : → ։ oգտվելով ԱՎԲ
Տող 24.
'''Պատրիս Էվրա''' ({{lang-fr|Patrice Evra}}) , ֆրանսիացի ֆուտբոլիստ, «[[Մանչեսթեր Յունայթեդ]]ի» և [[Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքական]]ի խաղացող։
== Կարիերա ==
Երբ նա 3 տարեկան էր ընտանիքը տեղափոխվեց [[Փարիզ]], իակ 16 տարեկանում նա պայմանագիր ստորագրեց «[[ՊՍԺ]]» ակումբի հետ։ Իր առաջին մրցաշրջանը [[Ֆրանսիա]]յում Էվրան անցկացրեց «Նիցա» ակումբում ու երբ [[2002]] թ. նա ճանաչվեց ֆրանսիական երկրորդ դիվիզիոնի լավագույն ձախ պաշտպան՝ Դիդյե Դեշամն անմիջապես վերցրեց նրան «Մոնակո»:։ Այդ ժամանակվանից Պատրիսն ամրապնդվեց այդ ակումբի պաշտպանությունում և [[2004]] թ. ստացավ Ֆրանսիայի լավագույն երիտասարդ խաղացողի մրցանակը։ [[2006]] թ. [[հունվարի 10]]-ին Պատրիս Էվրան պայմանագիր ստորագրեց «[[Մանչեսթեր Յունայթեդ]]ի» հետ։ Իր դեբյուտն ակումբի կազմում տեղի ունեցավ «[[Մանչեսթեր Սիթի]]ի» հետ խաղում։ 2005/06 մրցաշրջանում նա 14 հանդիպում անցկացրեց «Յունայթեդի» կազմում։
2007/08 մրցաշրջանում Էվրան բարեբախտաբար խուսափեց լուրջ վնասվածքներից ու 48 հանդիպում անցկացրեց «Կարմիր Սատանաների» մեկնարկային կազմոմ։ Ֆերդինանդի, Բրաունի և Վիդիչի հետ միասին Պատրիսը մեծ դեր խաղաց նրանում, որ «Յունայթեդը» նոր ակումբային ռեկորդ սահմանեց՝ առաջնությունում բաց թողնելով ընդամենը 22 գնդակ։ Ֆրանսիացուն հաջողվեց նաև ջնջել տխուր հիշողությունները «Մոնակոյի» կազմում [[2004]] թ. [[Չեմպիոնների Լիգա]]յում պարտության մասին և նա դարձավ այդ մրցույթի ոսկե մեդալակիրը Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում։
2008/09 մրցաշրջանն անցավ փոփոխական հաջողությամբ։ «Յունայթեդի» կազմում Էվրան անցկացրեց 45 հանդիպում, բայց եթե մրցաշրջանի առաջին կեսում նա ցուցաբերում էր անցած տարվա պես փայլուն խաղ, ապա չորս խաղի ընթացքում որակազրկված լինելուց հետո Պատրիսի գործողություններում ինչ-որ բան կոտրվեց ու նա սկսեց խաղալ ոչ այդքան հաջող։