«Դավիթ Անհաղթ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, replaced: |thumb → |մինի, |right → |աջից oգտվելով ԱՎԲ
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-` +՝)
Տող 3.
'''Դավիթ Անհաղթ''' (ծն. և մահ. թթ. անհայտ), V–VI դարերի հայ փիլիսոփա, նեոպլատոնականության հետևորդ։ Հին հայկական փիլիսոփայության աշխարհիկ ուղղության հիմնադիր, հունաբան դպրոցի գլխավոր գործիչներից։
 
Ըստ հին հայկական աղբյուրների նա ծնվել է Տարոնի գավառի Ներգին գյուղում։ Այդ պատճառով էլ նա ձեռագրերում հաճախ հիշատակվում է, որպես Դավիթ Ներգինցի։ Սեն Արևշատյան «Դավիթ Անհաղթը`Անհաղթը՝ հին Հայաստանի ականավոր փիլիսոփա», «Հայաստան» հրատ. Երևան, 1980,. Ըստ հետազոտությունների, Դավիթ Անհաղթը ծնվել է 5-րդ դարի 70-ական թվականներին, և մահացել է 6-րդ դարի կեսեսրին։ Երիտասարդ տարիներին Դավիթ Անհաղթը մեկնում է Հունաստան`Հունաստան՝ ուսման։ Ստույգ ճշտված է, որ Անհաղթը Հունաստանում աշակերտում է Օլիպիոդորոս Կրտսերին, որը 5-րդ դարի վերջերին և 6-րդ դարի սկզբներին ղեկավարում էր Ալեքսանդրիայի փիլիսոփայական դպրոցը։ Վերադառնալով Հայաստան՝ ծավալել է գիտական և մանկավարժական գործունեություն։ Մեծ հռչակ է վայելել նաև հունական աշխարհում։ «Անհաղթ փիլիսոփայի» փառքը նա ձեռք է բերում իր գիտելիքների և ամենից առաջ բանավիճական ձիրքերի համար։
Արևմտյան գրականության մեջ Դավիթ Անհաղթը հայտնի է նաև «Դավիթ Արմենիոս» `՝ Դավիթ Հայ, անունով։
 
== Ստեղծագործությունը ==
 
Տեքստերի համեմատական վերլուծությունը ցույց է տալիս, որ Դավիթ Անհաղթը իր աշխատությունները սկզբում գրել է հունարեն Լեզվով։ <ref>Սեն Արևշատյան «Դավիթ Անհաղթը`Անհաղթը՝ հին Հայաստանի ականավոր փիլիսոփա», «Հայաստան» հրատ. Երևան, 1980, էջ 32</ref>
Դավիթ Անհաղթը նպաստել է հայ փիլիսոփայության կազմավորմանը, վճռական դեր խաղացել փիլիսոփայության ճշգրիտ տերմինաբանության և գիտակարգերի մշակման բնագավառում։
Դավիթ Անհաղթին վերագրվող բազմաթիվ երկերից անկասկած նրան է պատկանում չորս աշխատություն՝ «Սահմանք իմաստասիրութեան», «Վերլուծութիւն Ներածութեանն Պորփիւրի», «Մեկնութիւն Ստորոգութեանցն Արիստոտէլի» և «Մեկնութիւն ի Վերլուծականն Արիստոտէլի», ընդ որում, առաջին երեքը պահպանվել են նաև հունարեն։