«Արևելասիբիրական ծով»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Վերահղվում է դեպի Արևելա-Սիբիրական ծով
No edit summary
Տող 1.
'''Արևելասիբիրական ծով''', [[Հյուսիսային սառուցյալ օվկիանոս]]ի ծայրամասային ծով, [[Ասիա]]յի հյուսիս-արևելյան ափերի մոտ, Նորսիբիրական կղզիների և Վրանգելի կղզու միջև:
#ՎԵՐԱՀՂՈՒՄ [[Արևելա-Սիբիրական ծով]]
 
Հյուսիսային սահմանն անցնում է մոտավորապես 200 մ իզոբարով: Տարածվում է մայրցամաքային ծանծաղուտի ծայրեզրով: Մակերեսը 936 հզ․ կմ2 է, միջին խորությունը՝ 45 մ, առավելագույնը՝155 մ: Ջրի ծավալը՝ 42 հզ․ կմ³: Ափագիծը թույլ է կտրտված: Առաջացնում է Չաունյան խորշը և Կոլիմայի ծոցը: Արևելա-Սիբիրական ծովում են գտնվում Նորսիբիրական կղզիների մի մասը, Արջի կղզիները, Այոն, Շալաուրով կղզիները և այլն: Արևելա-Սիբիրական ծով են թափվում Կոլիմա, Ալազեյա, Ինղիգիրկա և ուրիշ գետեր: Կլիման արկտիկական է: Ձմռանը ամբողջ ծովը սառցակալում է, ամռանը արևմտյան մասն առափնյա գոտում (երբեմն մինչև մի քանի հարյուր կմ լայնությամբ) ազատվում է սառույցներից, բայց լողացող սառույցները արևելյան ափերի մոտ պահպանվում են: Ջրիջերմաստիճանը ամռանը բաց ծովում 0°C և -1°C է, ձմռանը սառույցի տակ տատանվում է -1,2°-ից մինչև -1․8°C, մեծ խորություններում - 1,5°C -ից ցածր է: Աղիությունը՝ մինչև 30%: Մակընթացությունները կեսօրյա բնույթի են և աննշան:
 
Հոսանքները շրջանաձև են, ունեն ժամսլաքի շարժման հակառակ ուղղություն: Արևելա-Սիբիրական ծովը հարուստ է արդյունագործական նշանակություն ունեցող գազաններով և ձկներով: Գլխավոր նավահանգիստներն են Պևեկը, Ամբարչիկը: Արևելա-Սիբիրական ծովը Հյուսիսային ծովային ուղու մասն է:
 
{{ՀՍՀ}}
 
[[Կատեգորիա:Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի ծովեր]]