«Արևմտահայերեն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-` +՝)
Տող 5.
{{main|Արևմտահայերենի հնչյունական համակարգը}}
 
Արևմտահայերենի հնչյունական համակարգը զգալիորեն տարբերվում է արևելահայերենից։ Գրության մեջ պահելով ավանդական համակարգը`համակարգը՝ արևմտահայերենը տարբերություն չի ներկայացնում արևելահայերենից և պահպանում է բոլոր [[գրանիշ]]երը։ Սակայն արտասանության մեջ կան մի շարք տարբերություններ։
 
== Բառագիտություն ==
Հայերենի [[բառապաշար]]ի մեծ մասը թե՛ ձևով, թե՛ բովանդակությամբ ընդհանուր է երկու տարբերակների համար։ Միաժամանակ առանձնացվում են ձևիմաստային տարբերություններ, որոնք արդյունք են լեզվական և արտալեզվական բազում գործոնների`գործոնների՝ սկսած տարբերակների ակունքներից (գրաբար, միջին հայերեն), բարբառային հիմքերից (Արարատյան և Պոլսի ու հարակից շրջանների) և վերջացրած քաղաքական, տնտեսական կամ աշխարհագրական հանգամանքներով։
 
Արևմտահայերենի բառապաշար ասելով սովորաբար նկատի են առնվում այն [[բառ]]երը, [[բառաձև]]երը և [[դարձվածք]]ները, որոնք արևելահայերենում գործածվող ձևերի համեմատ ունեն առնվազն մեկ ձևային կամ իմաստային տարբերություն։ Արևմտահայերենի և արևելահայերենի բառապաշարային տարբերությունների գիտական բնութագրին առաջինը անդրադարձել է [[Հրաչյա Աճառյան]]ը`ը՝ ներկայացնելով դրանք որոշակի խմբերով, որոնք հետագա ճշգրտումների և լրացումներից հետո ներկայացնում են հետևյալ ձևիմաստային խմբերը.
 
* Ուղղագրական-հնչյունափոխական տարբերակներ
Տող 25.
==== Դերբայներ ====
{{main|Արևմտահայերենի դերբայները}}
Արևմտահայերենը տարբերակում է հետևյալ հինգ դերբայները`դերբայները՝ անորոշ, ապառնի, վաղակատար, հարակատար, ենթակայական։ Այսպիսով, արևելահայերենի համեմատությամբ բացակայում են անկատար առաջին (գրում, կարդում) և անկատար երկրորդ կամ համակատար (գրելիս, կարդալիս) դերբայները։ Ժխտական կամ ժխտման դերբայը (գրի, կարդա), թեև առկա է արևմտահայերենում, սակայն քերականների կողմից քիչ է նկարագրվել ու բնութագրվել։
 
==== Կապ ====
Արևելահայերենի ու արևմտահայերենի [[կապ]]երի տարբերությունը բառային է և ոչ խոսքիմաստային։ Պարզապես արևմտահայերենն ունի կապեր, որոնք բացակայում են արևելահայերենում, ինչպես օրինակ`օրինակ՝ '''ասդին, անդին, ետք, քով, վասն, ի գին, ի սէր, ի տրիտուր''' և այլն։ Մի քանի կապեր տարբերվում են արևելահայերենի հրենց համարժեքներից գրաբարյան ձևերին տրվող նախապատվությամբ կամ արևմտահայերենին բնորոշ հոլովման առանձնահատություններով, ինչպես օրինակ`օրինակ՝ '''ձեռամբ, միջովաւ, պատճառաւ, կողմէ (կողմանէ), պահուն, սկսեալ, սիրույն, բաղդատմամբ''' և այլն։
 
'''Մէջ''' ետադրությունը արևմտահայերենում, ի տարբերություն արևելահայերենի, հոլովվելիս չի ենթարկվում '''է'''-ի ընդհանրական հնչյունափոխության. ''մէջ-մէջի-մէջէ(ն)-մէջով'', փոխանակ արևելահայերենի ''մեջ-միջի-միջից-միջով'' հարացույցային ձևերի։
 
Հոլովառությամբ ևս կապերը նույնական են. միակ տարբերությունը ի հայտ է գալիս '''դէպի, մինչև''' ուղղության կապերի`կապերի՝ անձնական դերանուններիառաջին և երկրորդ դեմքերի հետ գործածվելիս, քանի որ արևմտահայերենում անձնական դերանունները տրականի համար ունեն առանձին ձևեր, առաջանում է արևելահայերենի համեմատ տարբերակված գործածություն գոյականների ու դերանունների հետ, ուր հիշյալ դերանունների տրականի ու հայցականի ձևերը չունեն ձևային տարբերակվածություն։
 
==== Շաղկապ ====
Շաղկապների տարբերությունը արևելահայերենում և արևմտահայերենում բառային է, երբեմն էլ`էլ՝ ոճական։ Տարբերություններն առաջանում են արևմտահայերենում գրաբարյան ձևերին նախապատվություն տալուց ('''զի''', '''քանզի''', '''վասնզի''', '''պայմանաւ որ'''), երբեմն էլ արդյունք են կամ արևմտահայ բառաձևի առկայության ('''հակառակ անոր որ''') կամ արևմտահայերենին բնորոշ հնրյունափոխության։ Այսպես արևելահայերենում գործում է '''այ''' - '''է''', իսկ արևմտահայերենում`արևմտահայերենում՝ '''այ''' - '''ա''' հնչյունափոխությունը։ Իբրև այդ հնչյունափոխության հետևանք`հետևանք՝ արևելահայերենն ունի '''էլ''', իսկ արևմտահայերենը`արևմտահայերենը՝ '''ալ''' շաղկապը։
 
Արևելահայերենի '''ոչ թե''' շաղկապի փոխարեն խոսակցական արևմտահայերենում հանդիպում է նաև '''չէ թէ''' շաղկապը։