«Ավստրիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-` +՝)
Տող 49.
{{հիմնական|Ավստրիայի աշխարհագրություն}}
[[Պատկեր:Oesterreich topo.png|մինի|Ավստրիայի տեղագրություն]]
Այս փոքրատարածք պետությունը գտնվում է Եվրոպայի կենտրոնում։ Արևելքից արևմուտք նրա տարածքը հատում են [[Ալպեր]]ի լեռնաշղթաները, որոնց բարձր, ձյունապատ գագաթներից սկիզբ են առնում հարյուրավոր [[գետ]]եր ու [[ջրվեժ]]ներ։ Կլիման բարեխառն ցամաքային է, գետահովիտներում՝ չափավոր տաք ու մեղմ: Գետերն արագահոս են: Նրանցից շատերի վրա կառուցված են [[հիդրոէլեկտրակայան]]ներ։ Լեռնալանջերը ծածկված են, հիմնականում, եղևնու անտառներով։ Ավելի բարձր հյութալի խոտով լեռնային մարգագետիններն են։ Գետահովիտներում կլիման չափավոր տաք է ու մեղմ։ Գյուղացիներն այստեղ մշակում են [[ցորեն]], [[աշորա]], [[եգիպտացորեն]], [[կարտոֆիլ]], [[խաղող]], մրգեր։ Ավստրիայի սեփական հացահատիկը չի բավարարում, ուստի նա հացահատիկ է գնում ուրիշ երկրներից։ Երկրում նավարկելի միակ գետը [[Դանուբ]]ն է։ Ավստրիայում զարգացած է արդյունաբերությունը։ Ավստրիայում թողարկում են շատ սարքեր ու մեքենաներ, գործվածքներ ու [[Թուղթ (նյութ)|թուղթ]]։ Երկրի ընդերքից արդյունահանում են [[մագնեզիտ]], [[նավթ]], [[գազ]], տարբեր մետաղների հանքաքարեր։ Այստեղ, Ավստրիայում են ապրել և աշխատել նշանավոր կոմպոզիտորներ [[Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ|Մոցարտը]], [[Լյուդվիգ վան Բեթհովեն|Բեթհովենը]], [[Ֆրանց Շուբերտ|Շուբերտը]], [[Ռիխարդ Շտրաուս|Շտրաուսը]], [[Յոհաննես Բրամս|Բրամսը]]։ Ավստրիացիների ազգային մեղեդիներն են վիեննական վալսերը, իոդլները։ Հատկապես շատ թանգարաններ, հինավուրց պալատներ ու զբոսայգիներ կան Վիեննայում՝ Ավստրիայի մայրաքաղաքում և արդյունաբերական խոշոր կենտրոնում։ [[Երկրորդ համաշխարհային պատերազմ]]ի ժամանակ Ավստրիան դարձավ հիտլերյան զինված հարձակման առաջին զոհը։ [[1945]] թ ապրիլին սովետական բանակն ազատագրեց Վիեննան ու երկրի մեծ մասը։ Ամեն տարի Վիեննայի աշխատավորները, իրենց երախտագիտությունն արտահայտելով սովետական մարդկանց՝ Ավստրիայի ազատագրման գործում նրանց ունեցած ավանդի համար, թարմ ծաղիկներ են դնում Շվարցենբերգի հրապարակում գտնվող սովետական բանակի մարտիկների հուշարձանին։
 
== Կլիմա ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ավստրիա» էջից