«Արևմտյան Դվինա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Արևմտյան Դվինա''', գետ Ռուսաստանում, Բելոռուսիայում և Լատվիայում (վերջինիս սահմաններում՝ ...»:
 
Տող 1.
'''Արևմտյան Դվինա''', գետ [[Ռուսաստան]]ում, [[Բելոռուսիա]]յում և [[Լատվիա]]յում (վերջինիս սահմաններում՝ [[Դաուգավա]])։ Երկարությունը 1020 կմ է, ավազանը՝ 87900 կմ<sup>2</sup>։ Սկիզբ է առնուս Վալդայան բարձրությունից և թափվում [[Ռիգայի ծոց]]ը։ Ունի զառիթափ ափերով նեղ, խոր հովիտ։ Արևմտյան Դվինան տեղ-տեղ ծանծաղ է, սահանքավոր։ Սնումը հիմնականում ձնային և գրունտային ջրերից է։ Տարեկան միջին ծախսը գետաբերանի մոտ 700 մ<sup>3</sup>/վրկ է։ Սառցակալում է դեկտեմբեր-մարտ ամիսներին։ Վտակներն են Մյոժան, Կասպլյան, Լուչեսան, Ուլլան, Դիսնան՝ ձախից, Տորոպան, Դրիսսան, Այվիեքստ են, Դուբնան, Օգրեն՝ աջից։ Նավարկելի է աոանձին հատվածներում։ Բերեզինյան ջրանցքով Արևմտյան Դվինան միացած է [[Դնեպր]]ին։ Արևմտյան Դվինայի վրա են Պլյավինի և Կեգումի ՀԷԿ-երը, կառուցվում է (1972) Ռիգայի ՀԷԿ-ը։ Արևմտյան Դվինայի ափին են [[Վիտեբսկ]]ը, [[Պոլոցկ]]ը, [[Դաուգավպիլս]]ը, [[Եկաբպիլս]]ը, գետաբերանի մոտ՝ Ռիգա ծովային նավահանգիստը։<br />
{{ՀՍՀ}}
[[Կատեգորիա:ԱշխարհագրությունԲելառուսի գետեր]]