«Կիսաթափանցիկ թաղանթ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
 
'''ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆկենսաբանական ԹԱՂԱՆԹՆԵՐ-թաղանթներ''', Մոլեկուլային չափի բարակ, սահմանային կառուցվածքներ, որոնք տեղադրված են բջիջների, ենթաբջջային մասնիկների մակերևույթում: Կենսաբանական թաղանթների հաստությունը մինչև 10A է: Հիմնական ֆունկցիան՝ իոնների, [[շաքարների],[[ ամինաթթուների]] և նյութափոխանակության այլ արգասիքների տեղաշարժման կարգավորումն է (տես՝ Կենսաբանական թաղանթների թափանցելիություն): Կենսաբանական թաղանթները զբաղեցնում են մեծ մակերես (օրինակ, մարդու օրգանիզմում միայն մակերևութային թաղանթները տասնյակ հազար մ2 են) և նյութափոխանակության գործընթացում իրականացնում են բազմաբնույթ գործառույթներ:[[Բջիջը]] ծածկելով և առանձնացնելով շրջապատող միջավայրից՝ կենսաբանական թաղանթները ապահովում են բջիջների և [[ենթաբջջային մասնիկների]] ամբողջականությունը, ամրությունը և առաձգականությունը: Կենսաբանական թաղանթները պահպանում են կալիումի,նատրիումի, քլորի և այլ իոնների անհավասարաչափ տեղաբաշխումը [[պրոտոպլազմայի]] ու շրջապատող միջավայրի միջև,ինչպես նաև նպաստում կենսաբանական պոտենցիալների առաջացմանը (տես՝ Կենսաէլեկտրական պոտենցիալներ)։ Կենսաբանական թաղանթների հատկությունները պայմանավորում են գրգիռի առաջացումն ու հաղորդումն ինչպես նյարդային ու մկանային բջիջներում, այնպես էլ սինապսային վերջավորություններում:
 
[[Միտոքոնդրիումների]] կենսաբանական թաղանթներում գտնվում են էներգիայով հարուստ միացությունների սինթեզին մասնակցող խիստ կանոնավոր դասավորված ֆերմենտներ: էլեկտրոնային մանրադիտակով, ռենտգենակառուցվածքային վերլուծությամբ, օպտիկական և կենսաքիմիական մեթոդներով պարզվել է, որ էրիթրոցիտների, նյարդային և մկանային բջիջների, բակտերիաների և այլ բջիջների մակերևույթի ու ենթաբջջային մասնիկների (էնդոպլազմային ցանց, միտոքոնդրիումներ, բջջի կորիզ, լիզոսոմներ և այլն) թաղանթներն ունեն նման կառուցվածք: Կազմված են երկմոլեկուլային լիպիդային շերտից,որի հաստությունը 35A է, և երկու ոչ լիպիդային շերտից (յուրաքանչյուրի հաստությունը՝ 20A): Շատ կենսաբանական թաղանթների արտաքին մակերևույթը պատված է մուկոբազմաշաքարներով, ներքինը՝ կառուցվածքային կամ ֆերմենտային սպիտակուցով: Ենթադրվում է, որ [[ֆոսֆոլիպիդների]] և սպիտակուցի մոլեկուլների միջև գոյություն ունի էլեկտրաստատիկ ձգողություն: Ստացվել են արհեստական ֆոսֆոլիպիդային թաղանթներ, որոնք հատկություններով մոտ են բնական թաղանթներին, և որոնց վրա կատարված հետազոտությունները նպաստում են կենսաբանական թաղանթների կառուցվածքի և գործառույթների դեռևս չպարզաբանված հարցերի լուծմանը:
 
Գրկ .PodepTHc 3. քյշ, Hobhhckhh B., Caac Փ., 5աաօոա kjictkh, nep. c aHrji., M.,1967; PodepTcoH Jl hcm MeM6paHa skhboh kjictkh, bc6.; CTpyKTypa h <i>yHKii,HH KfleTKH, nep. c amvi.i M., 1964.
 
'''Կենսաբանական թաղանթների թափանցելիություն-''' կենսաբանական թաղանթների կարևորագույն հատկություն. բնորոշվում է բջջից դուրս և դեպի
բջիջ տարբեր նյութեր (ամինաթթուներ,շաքարներ, իոններ և այլն) անցկացնելու ունակությամբ: Կարևոր է բջջի բաղադրության կայունության և օսմոկարգավորման, ֆիզիկա-քիմիական հոմեոստազի պահպանման համար: Մեծ դեր է խաղում նյարդային ազդակի (իմպուլս) առաջացման և հաղորդման, բջջի էներգիայի ապահովման և կենսագործունեության այլ գործընթացներում: Կախված է բջջի և միջավայրի միջև օսմոտիկական պատնեշ հան¬
դիսացող թաղանթների կազմության առանձնահատկություններից: Կենսաբանական թաղանթներն անցկացնում են ոչ մեծ քանակությամբ ցածրամոլեկուլային ճարպալույծ նյութեր (գլիցերին, սպիրտներ, միզանյութ և այլն): Դա հասարակ [[դիֆուզիա]] է և քիչ դեր է խաղում թաղանթ¬
ներով նյութերի անցման ժամանակ: Նյութերի բարդ և կարևոր տեղափոխումը՝[[տրանսլոկացիան]], կատարվում է հատուկ համակարգերի մասնակցությամբ:
Ենթադրում են, որ այդ համակարգերը պարունակում են փոխադրիչներ (սպիտակուցներ կամ լիպոպրոտեիդներ) և հնարավոր այլ բաղադրամասեր (օրինակ՝
ռեցեպտորներ), որոնք իրականացնում են տեղափոխման հետ կապված գործառույթներ: Կենսաբանական թաղանթների թափանցելիությունը կարգավորվում է [[հորմոններով]] և կենսաբանական այլ ակտիվ նյութերով։Օրինակ՝ որոշ հորմոններ (ինսուլին և այլն) մեծացնում են էրիթրոցիտների, մկանա¬
յին և ճարպային բջիջների թաղանթների թափանցելիությունը: Գրգռվող բջիջների (օրինակ՝ նյարդային) կենսաբանական թաղանթների թափանցելիությունը պայմանավորված է հատուկ նյութերով՝ միջնորդանյութերով (ացետիլխոլին և այլն): Իոնների համար կենսաբանական թաղանթների թափանցելիության վրա խիստ ազդում են [[հակաբիոտիկները]] (վալինոմիցին, գրամիցիդին, նոնակտին), ինչպես նաև որոշ արհեստական բազմաէսթերներ:
Կենսաբանական թաղանթների թափանցելիության հետազոտումը մոլեկուլային կենսաբանության կարևորագույն հիմնախնդիրներից է, որտեղ մեծ
նշանակություն ունեն նաև մոդելային արհեստական թաղանթները: Կենսաբանական թաղանթների թափանցելիության ուսումնասիրման համար լայնորեն կիրառվում են էլեկտրաքիմիական, ֆիզիկական և քիմիական մեթոդներ:
{{ՀՍՀ}}
[[Կատեգորիա:կենսաբանական թաղանթներ]]