«Հատապտղային բույսեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
==Հատապտղային բույսեր==
[[Պատկեր:true.berries.jpg|300px|մինի|աջից|Չորս միրգ, որոնք իսկական հատապտուղներ են:(Աջից ձախ) <br />[[խաղող]], [[մուշ]], [[կոկռոշ|կարմիր կոկռոշ]], [[հաղարջ|կարմիր հաղարջ]] (top)]]
Հատապտղային բույսերը վայրի և մշակովի բազմամյա բույսեր են (թփեր, կիսաթփեր, խոտաբույսեր), որոնցից ստացվում են ուտելի, հյութալի, չբացվող, [[բազմասերմ պտուղ]]ներ։ [[ՀՀ]]-ում մշակվում են [[ելակ]]ը, [[չիչխան]]ը, [[լտուտ|լտտենի]]ն, [[թութ|թթենի]]ն, [[բռինչ]]ը, [[շամբուկ]]ը, [[արոս|արոսենի]]ն, [[սինձ|սնձենի]]ն, [[հապալաս|հապալասենի]]ն, [[սզնի|սզնենի]]ն, [[ալոճ|ալոճենի]]ն, [[հաղարջ | հաղարջենի]]ն, [[ժոխ|ժոխենին]], [[մոշ]]ենին, [[մոռ|մոռի]]ն, [[մորի|մորենի]]ն, [[մուշ|մշենի]]ն, [[մինձ|մնձենի]]ն, [[կոկռոշենի]]ն։ ՀՀ [[Վանաձոր]]ի, [[Լոռի|Լորու]], [[Նոյեմբերյան]]ի, [[Իջևան]]ի, [[Դիլիջան]]ի, [[Տավուշ]]ի, [[Կապան]]ի անտառներում աճում են մորու, մոշենու, ելակի, հաղարջենու և կոկռոշենու տարբեր տեսակներ։ Բազմանում են [[վեգետատիվ|վեգետատիվ բազմացում]] ճանապարհով։ Հատապտուղները պարունակում են [[օրգանական թթուն]]եր, [[հանքային աղեր]], [[շաքարներ]], [[վիտամիններ]], բուրավետ նյութեր։ Օգտագործվում են թարմ և վերամշակված ([[կոմպոտխյուս]], [[հյութ]], [[ռուփ]], [[ցքի]], [[օշարակ]], [[ժելե]], [[մարմելադ]], մուրաբա,[[մաթ]], [[պաստեղ]], աղանդերային գինի, լիկյոր), հրուշակեղենի և զովացուցիչ ջրերի արտադրություններում, իսկ որոշ տեսակներ՝ բժշկության մեջ։
 
[[Պատկեր:Berries (USDA ARS).jpg|250px|մինի|աջից|Այստեղ ցուցադրված են մի քանի հատապտղային բույսեր:]]