«Հատապտղային բույսեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
==Հատապտղային բույսեր==
[[Պատկեր:true.berries.jpg|300px|մինի|աջից|Չորս միրգ, որոնք իսկական հատապտուղներ են:(Աջից ձախ) <br />[[խաղող]], [[արքայանարինջմուշ]], [[փշահաղարջկոկռոշ|կարմիր փշահաղարջ]], [[հաղարջ|կարմիր հաղարջ]] (top)]]
Հատապտղային բույսերը վայրի և մշակովի բազմամյա բույսեր են (թփեր, կիսաթփեր, խոտաբույսեր), որոնցից ստացվում են ուտելի, հյութալի, չբացվող, [[բազմասերմ պտուղ]]ներ։ [[ՀՀ]]-ում մշակվում են [[ելակ]]ը, [[գետնաելակ]]ը, [[հաղարջենին]], [[մոշ]]ենին, [[մորի|մորենի]], [[կոկռոշենի]]ն։ ՀՀ [[Վանաձոր]]ի, [[Լոռի|Լորու]], [[Նոյեմբերյան]]ի, [[Իջևան]]ի, [[Դիլիջան]]ի, [[Տավուշ]]ի, [[Կապան]]ի անտառներում աճում են մորու, մոշենու, ելակի, հաղարջենու և կոկռոշենու տարբեր տեսակներ։ Բազմանում են [[վեգետատիվ|վեգետատիվ բազմացում]] ճանապարհով։ Հատապտուղները պարունակում են [[օրգանական թթուն]]եր, [[հանքային աղեր]], [[շաքարներ]], [[վիտամիններ]], բուրավետ նյութեր։ Օգտագործվում են թարմ և վերամշակված ([[կոմպոտ]], հյութ, [[ժելե]], [[մարմելադ]], մուրաբա, [[պաստեղ]], աղանդերային գինի, լիկյոր), հրուշակեղենի և զովացուցիչ ջրերի արտադրություններում, իսկ որոշ տեսակներ՝ բժշկության մեջ։