«Էքզիստենցիալիզմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, replaced: ր: → ր։ (3), ա: → ա։ oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 1.
'''Էքզիստենցիալիզմ''' կամ '''գոյության փիլիսոփայություն''' ({{lang-lat|exsistentia}}՝ գոյություն), գեղարվեստական-փիլիսոփայական, միաժամանակ ընդգծված հակագիտապաշտական, իռացիոնալ, երբեմն ասվածաբանական եւ աթեիստական միտումներով տարածված հոսանք, ժամանակակից փիլիսոփայության ազդեցիկ ուղղություններից մեկը։ Ձևավորվել է [[20-րդ դար]]ի սկզբներին և իր շատ գծերով արտացոլում է այդ ժամանակաշրջանը։ Դրանով է բացատրվում էքզիստենցիալիզմի դրույթների մեծամասնության ողբերգական տոնայնությունը և ընդհանուր հոռետեսական երանգավորումը։
 
Էքզիստենցիալիզմի ձևավորման վրա հսկա ազդեցություն են թողել [[Սյորեն Կիերկեգոր]]ի, [[Ֆեոդոր Դոստոևսկի|Ֆեոդոր Դոստոևսկու]], [[Ֆրիդրիխ Նիցշե]]ի, [[Միգուել դե Ունամունո|Մ. Ունամունո]]յի տեսությունները և աշխատանքները, ինչպես նաև [[Էդմունդ Հուսեռլ|Է. Հուսեռլի]] ֆենոմենոլոգիան և Մ. Շելլերի փիլիսոփայական անտրոպոլոգիան։
 
Էքզիստենցիալիզմի գաղափարները պաշտպանել և զարգացրել են բազմաթիվ նշանավոր փիլիսոփաներ. Գերմանիայում՝ [[Մարտին Հայդեգեր]]ը, [[Կառլ Յասպերս]]ը, Ֆրանսիայում՝ [[Ժան-Պոլ Սարտր]]ը, [[Ալբեր Քամյու]]ն, Ռուսաստանում՝ [[Լև Շեստով]]ը, [[Նիկոլայ Բերդյաև]]ը և այլն։
 
Էքզիստենցիալիզմը պայմանականորեն բաժանում են ''կրոնական'' (Յասպերս, [[Գաբրիել Մարսել]], Բերդյաև և այլն) և ''աթեիստական'' (Հայդեգեր, Սարտր, Քամյու և այլն) ուղղությունների վրա։
 
Էքզիստենցիալիզմի կենտրնական հարցերն են՝ մարդու գոյությունը, նրա կյանքի իմաստը, աշխարհում նրա դերն ու ուղին, նրա ճակատագիրը։ Էքզիստենցիալիզմի համար առաջնայինը մարդն է, նրա ներաշխարհը, զգացմունքները, որոշումները։ Մարդու գոյությունը նախորդում է էությանը, «մարդկային իրականությունը» (Հայդեգեր) առաջնային է։ Էքզիստենցիալ խնդիրները յուրաքանչյուր մարդու գոյության փաստից բխող խնդիրներ են, մարդու կողմից իր գոյության ձևի զգացումն է։ Գոյությունը կամ էքզիստենցիան անհնար է փոխանցել հասկացությունների միջոցով, այն օբյեկտ չէ, քանի որ մարդը չի կարող օբյեկտիվորեն դիտարկել իրեն կողքից։ Գոյությունը չի ենթարկվում ռացիոնալ ճանաչմանը, այն ճանաչելու միակ միջոցը այդ վիճակը վերապրելն է։ Ըստ Յասպերսի, մարդու գոյությունը իմաստավորվում է «սահմանային իրավիճակներում», որոնք են՝ տառապանքը, պայքարը, աշխարհի անողոքությանը և թշնամանքին դիմակայելու ուղիներ գտնելը և այլն։
Տող 14 ⟶ 15՝
Աթեիստական էքզիստենցիալիզմը ելնում է այն դրույթից, որ Աստված չկա, ուստի մարդուն ամեն ինչ թույլ է տրված։ Մարդն ապրում է աշխարհում, որտեղ կրոնական հույսը մահացել է, նա պետք է ապրի առանց վերին իմաստի և օգնության։ Ըստ Սարտրի և Քամյուի, դա նշանակում է, որ մարդը լքված է, անզոր, քանի որ ոչ իր մեջ և ոչ էլ դրսում նա չունի հենակետ, ապավինելու ատյան։ Մարդն ազատ է, նա դատապարտված է լինելու ազատ։ Միևնույն ժամանակ, կրոնական էքզիստեցիալիստները, ընդունելով մարդու ազատ լինելը և կամքի գերիշխանությունը, գտնում են, որ այդ ազատությունը իր գագաթնակետին է հասնում Աստծուն ճանաչելու և ընդունելու միջոցով։
 
«Ազատության» հետ մեկտեղ էքզիստենցիալիզմի մեջ կենտրոնական տեղ է զբաղեցնում «ընտրության» գաղափարը։ Ըստ ՍարթրիՍարտրի, մարդը տարբերվում է այլ բնական էակներից հենց իր ընտրության, այդ ընտրության համար իր առջև պատասխանատվություն կրելու հնարավորությամբ։ Ընտրելով իր համար, մարդը միաժամանակ ընտրում է և ամբողջ մարդկության համար։ Ըստ Հայդեգերի, մարդու ընտրությունը ենթադրում է իրեն իր կեցության վերջին հնարավորության՝ մահին դիմակայելու անհրաժեշտությամբ։ Իր ընտրությամբ մարդը կանգնում է մահ-ոչնչի առջև, դիմակայում դրան, հաստատում իր «եսը», կողմնորոշվում ոչնչի համեմատ։ Ըստ կրոնական էքզիստեցիալիզմի, մարդու ընտրությունը տեղի է ունենում Աստծո առջև, իսկ մարդու ճշմարիտ ընտրությունը՝ իր մեջ «Աստծո պատկերի» ընտրության մեջ է։
 
== Աղբյուրներ ==