«Կալցիումի ֆոսֆատներ»–ի խմբագրումների տարբերություն

քիմիական միացություն
Content deleted Content added
Կալցիումի ֆոսֆատներ
(Տարբերություն չկա)

21:41, 20 Հոկտեմբերի 2013-ի տարբերակ

Կալցիումի ֆոսֆատներ, ֆոսֆորական թթվի կալցիումական աղերը: Գործնական նշանակություն ունեն օրթոֆոսֆորական թթվի աղերը՝ օրթոֆոսֆատները. 1. օրթոֆոսֆորական թթվի եռտեղակալված կալցիումական աղ՝ Ca3(PՕ4)2, անգույն բյուրեղային նյութ է, բնության մեջ հանդիպում է ապատիտ կամ հիդրօքսիլապատիտ միներալի տեսքով: Մտնում է ոսկրի բաղադրության մեջ: Կիրառվում է ապակու, շաքարի, ատամի մածուկի ու փոշու արտադրության մեջ, ինչպես նաև անասունների և թռչունների կերաբաժնում: 2. Օրթոֆոսֆորական թթվի երկտեղակալված կալցիումական աղ՝ CaHP04, անգույն բյուրեղային նյութ է: Ստացվում է օրթոֆոսֆորական թթվի և կրաքարի փոխազդեցությամբ: Կիրառվում է որպես ֆոսֆորական պարարտանյութ՝ պրեցիպիտատ անվամբ: 3. Օրթոֆոսֆորական թթվի միատեղակալված կալցիումական աղ՝ Ca(H2P04)2, անգույն, խոնավածուծ բյուրեղներ են: Կիրառվում է որպես պարարտանյութ: