«Մեծ Արջ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 30.
'''Մեծ Արջը''' (<small>[[Լատիներեն`]]</small> Ursa Major) կամ '''Մեծ Շերեփ''', հյուսիսային կիսակամարի [[համաստեղություն]] է, որը հյուսիսային կիսագնդում երեւում է ամբողջ տարին։ [[Մարտ]]ի կեսգիշերներին այդ համաստեղությունը կարելի է տեսնել [[մայրամուտ]]ի [[հորիզոն]]ում: Իր չափերով երկնքում երրորդն է և իր յոթ պայծառ աստղերով ստեղծում է շերեփի նմանվող պատկեր:<br />
== Աստղերը ==
[[Պատկեր:Ursa Major IAU.svg|ձախից|280px]]
 
[[Մերաք]]ը (β UMa, Մեծ Արջի բետա) եւ [[Դուբհե]]ն (α UMa, Մեծ Արջի ալֆա) Մեծ Արջի ամենապայծառ աստղերն են որոնք գտնվում են «շերեփի» առջեւի մասում եւ նրանցով կարելի է գտնել Բեւեռային աստղը: Բեւեռային աստղը գտնվում է այդ երկու աստղերը միացնող գծի վրա` նրանց միջեւ եղած տարածքի հնգապատիկի հեռավորության վրա:<br />
Շերեփի բոլոր աստղերն ունեն արաբերեն անուններ` վերը նշված Մերաքը նշանակում է «գոտկատեղ», իսկ Դուբհեն` ուղղակի «արջ»: Մյուս աստղերի անուններն են` Փեկդա` «ազդր», Մեգրեց` «պոչի սկիզբ», Ալիոթ` հավանաբար` «դմակ», Միցար` «ազդրակապ» եւ Բենեթնաշ կամ Ալքաիդ` արաբերեն «ալ-քաիդ բանաթ նաշ» արտահայտության բառերով, որը նշանակում է «լացողների առաջնորդ»: Արաբներն այդ յոթ աստղերի խումբը նմանեցրել են լացողների թափորի:<br />
Մյուս նշանավոր աստղերից է Մեծ Արջի 47-ը (47 UMa), որը [[Արեգակ|արեւանման]] աստղ է, երեք [[մոլորակ]]ներով: Մոլորակային համակարգերից այս աստղի համակարգն առավել նմանություն ունի [[Արեգակնային համակարգ]]ի հետ:<br />
Արտաերկրային քաղաքակրթությունների որոնման ծրագրով 2001 եւ 2003թթ. դեպի այդ աստղ են ուղարկվել [[Երկիր]] մոլորակի վրա ապրողների ռադիոուղերձները:
 
== Դիցաբանություն ==
Ըստ հունական ավանդույթի, կնամոլ [[Զևս]]ը իր սիրուհի [[Կալիստո]]յին փրկելով իր խանդոտ կնոջ` [[Հերա]]յի զայրույթից, իր հրապուրանքի առարկային դարձրել է [[արջ]]:
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Մեծ_Արջ» էջից