«Բրեստ-Լիտովսկի պայմանագիր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, replaced: |thumb → |մինի, [[File: → [[Պատկեր: (2) oգտվելով ԱՎԲ
չ clean up oգտվելով ԱՎԲ
Տող 33.
1918 թվականի հունվարի 27-ին Քառյակ միության երկրները Ուկրաինայի Կենտրոնական Ռադայի հետ եկան համաձայնության, որ նրանց Ուկրաինան պետք է տրամադրի սննդամթերք՝ ռազմական օգնության փոխարեն։ Նույն երեկոյան Խորհրդային Ռուսաստանին տրվեց վերջնագիր գերմանական պահանջները կատարելու համար ու սահմանները հասցնել մինչև [[Նարվա]], [[Պսկով]], [[Դվինյա]]: Հունվարի 28-ին Տրոցկին պատասխանեց վերջնագրին, որ Ռուսաստանը պայմանագիրը չի ստորագրում, դադարեցնում է պատերազմը և դուրս է բերում զորքերը։ Փետրվարի 18-ին Քառյակ միությունը անցավ հարձակման անցավ ամբողջ արևելյան ճակատով։ Ռուսական բանակները չկարողացան դիմադրել այդ հարձակմանը և արդեն փետրվարի 19-ին համաձայնեցին ստորագրել հաշտությունը։ Գերմանացիները շարունակեցին հարձակումը և միայն փետրվարի 22-ին համաձայնեցին հաշտության՝ հարկադրելով ավելի ծանր պայմաններ քան նախկինում։ Մտածելու համար Խորհրդային պատվրակությանը տրվեց 48 ժամ։
 
Քննարկումից հետո կուսակցության կենտրոնը համաձայնեց ստորագրել պայմանագիրը և Բրեստ-Լիտովսկ ուղարկեց Սոկոլնիկովին պայմանագիրը ստորագրելու համար։ Պայմանագիրը ստորագրվեց 1918 թվականի մարտի 3-ին, որը ուղղակի խայտառակություն էր Ուսաստանի համար։ Հարկ է նշել, որ Տռոցկին և մյուսները լավ գիտակցում էին Գերմանիայի հարձակումը և գիտեին, որ իրենք չեն կարող դիմադրել։ 1918 թվականի մարտի 6-8-ը տեղի ունեցած ՌԿբԿ 7-րդ համագումարում, որտեղ քննվում էր Բրեստի հարցը Լենինը հանդես եկավ հայտարարությամբ, որ հաշտությունը դա կապիտուլացիա չէ, այլ ժամանակավոր մանեվր, իշխանություն և ժամանակ շահելու համար։ Լենինին կողմ քվեարկեցին կուսակցության մեծ մասը։ Մարտի 15-ի սովետների 4-րդ արտակարգ համագումարում ընդունվեց Բրեստի հաշտությունը, որի համաձայն Ռուսաստանից կտրվեցին Մերձբալթիկան և Բելոռուսիայի մի մասը, [[Կովկաս]]ում Թուրքիային անցավ [[Կարս]]ը, [[Արդահան]]ը, [[Բաթում]]ը: Ուկրաինան և Ֆինլանդիան հռչակվեցին ինքնավար հանրապետություններ և պետք է Կարմիր բանակի զորքերը դուրս բերվեին այնտեղից։ Ռուսաստանը զրկվեց իր տարածքի 1 մլն. քռ. կմ. տարածքից, որտեղ ապրում էր բնակչության շուրջ կեսը և տնտեսության 1/3-ը ևս տեղակայված էր այստեղ։ Կարմիր բանակը դուրս էր բերվում այդ տարածքներից ռազմածովային ուժերի հետ միասին։ Մաքսային հարցում վերականգնվում էր 1904 թվականի իրավիճակը`իրավիճակը՝ հոգուտ Գերմանիայի։
 
Ռուսական զորքերի դուրս բերումը Արևելյան ճակատից հնարավորություն տվեց Գերմանիային անցնել հարձակման հարավային ուղղությամբ 1918 թվականի մարտի 21-ից մինչև հունիսի 17-ը, սակայն մեծ հաջողությունների չհասան, այլ հակառակը, Անտանտի երկրները որդեգրեցին անդադար հարձակումների մարտավարությունը և ի վերջո հաղթեցին նրան։