«Աղստև (գետ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
'''Աղստևը''' Հայաստանի գետերից է։ Այն սկիզբ է առնում [[Փամբակ]]ի լեռներից։ Սկզբում նա մի փոքրիկ առվակ է, սակայն [[Դիլիջան]]ի մոտ հորդանալով դառնում է ջրառատ գետ։ Սնվում է գերազանցապես ձնհալքից և անձրևաջրերից։ Վտակներից հայտնի են [[Գետիկ]]ը և [[Ոսկեպար]]ը, որոնցից առաջինը հոսում է Մուրղուզի և Արեգունի լեռների միջև ընկած գեղատեսիլ կիրճով։ Չնայած այդ ամենին, Աղստևի խորությունը մեծ չէ, շատ տեղերում հնարավոր է ոտքով մի ափից անցնել մյուս ափը։ Վարարումների ժամանակ Աղստևը դառնում է խիստ վտանգավոր, քայքայում է իր ափերը, պոկում հսկայական ժայռաբեկորներ, արմատախիլ անում ծառեր և հանդարտվում է միայն այն ժամանակ, երբ դուրս է գալիս մերձկուրյան տափաստանը։ Աղստևի երկարությունը 133 կմ է։ Վերջինիս վրա կառուցվել է [[Ջողազի ջրամբար]]ը, իսկ Աղստևի ստորին հոսանքում (Արդրբեջանի տարածքում)՝ ԱղտևիԱղստևի ջրամբարը։
 
{{Arm-geo-stub}}