«Աղիովիտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չNo edit summary
Տող 2.
'''Աղիովիտը''' [[Մեծ Հայք]]ի [[Տուրուբերան|Տաւրուբերան]] նահանգի գավառներից մեկն էր: Գտնվում էր [[Վանա լիճ|Վանա լճի]] հյուսիսային ափին: Գավառի անունով [[Վանա լիճ|Վանա լիճը]] երբեմն կոչվել է նաև “''Աղի լիճ''”: Գտնվում էր [[Տուրուբերան|Տաւրուբերանի]] ծայր արևելքում: [[Վասպուրական]]ի [[Առբերանի]] և [[Ծոփք|Ծոփաց]] [[Հաշտեանք]] գավառների հետ միասին հանձված էր [[Արշակունիներ|Արշակունյաց]] արքայատոհմի սեպուհներին և համարվում էր արքունի կալված, ինչի հետեւանքով գավառը կոչվել է նաև “''Սեպուհական''” կամ “''Վասպուրական''”: Վերջին անվանումն ավելի ուշ տարածվել է ամբողջ նահանգի վրա:
 
==Այլ տեղեկություններ==
Ինչպես վկայում է [[Մովսես Խորենացի|Պատմահայրը]]՝
*<blockquote>''Հայոց թագաւորէ Արտաւազդ որդի Տիգրանայ: Սա ժառանգեցուցանէ զեղբայրս իւր եւ զքորս ի գաւառս Աղւոյ ովտի եւ Առբերանւոյ, թողլով ի նոսա զմասն արքունի որ ի շէնսն այնց գաւառաց, հանդերձ առաձին մտից եւ ռոճկաց, ըստ օրինակի ազգականացն որ ի կողմանս Հաշտենից. որպէս զի լինել նոցա պատուականագոյն եւ առաւել թագաւորազն քան զայն Արշակունիս. միայն օրինադրէ ոչ կեալ յԱյրարատ ի բնակութիւնս արքայի:'' (Պատմութիւն Հայոց, էջ 137)</blockquote>
 
*<blockquote>''Եւ եկեալ առ նա (Արտաշեսի որդի Տիրանը - Ծ.Հ.) կանխագոյն իւրոյ ազգին Արշակունեաց, որ էին ի կողմանս Հաշտենից՝ ասեն. "Ընդարձակե՛ա մեզ զժառանգութիւնս, զի նեղ է. քանզի բազմացաք հոյժ": Եւ նա հրամայէ ոմանց ի նոցանէ երթալ ի գաւառն Աղիովտի եւ Առբերանւոյ: Իսկ սոցա առաւել եւս բողոք կալեալ առ արքայի, թե առաւելագոյն նեղ է մեզ՝ ոչ ինչ ունկնդիր լինի Տիրան, այլ հաստատեալ վճիռ՝ ոչ այլ ժառանգութիւն տալ նոցա, բայց զոր ունէինն՝ հաւասար տրոհել յինքեանս: Զոր բաժանեալ ըստ մարդաթուի, գտաւ պակաս ժառանգութիւն բնակողացն Հաշտենից. վասն որոյ բազումք ի նոցանէ եկին ի գաւառն Աղիովտի եւ Առբերանւոյ:'' (Պատմութիւն Հայոց, էջ 193)</blockquote>
 
*<blockquote>''Քանզի սովորութիւն էր՝ արքայի միայն բնակել յԱյրարատ եւ միոյ որդւոյ նորա, զոր փոխանորդ թագաւորի պահէին, եւ այլոց Արշակունեաց բնակել ի գաւառս Հաշտենից եւ Աղիովտի եւ Առբերանւոյ, հանդերձ ռոճկաւք եւ մտիւք յարքունուստ:'' (Պատմութիւն Հայոց, էջ 193 282-283)</blockquote>
 
==Այլ տեղեկություններ==
Գավառում էր գտնվում արքունի քաղաք [[Զարիշատ]]ը, որտեղ թաղվեց [[Արշակ Բ]] թագավորի կողմից սպանված [[Գնել Արշակունի]]ն և որն ավերվեց ու գերեվարվեց Շապուհ II թագավորի զորքերի կողմից IV դարի 60-ական թթ.: [[Զարիշատ]] քաղաքն ի պատիվ [[Արտաշես Ա]]-ի հոր՝ [[Զարեհ]]ի, ստացել է “''արքունի քաղաքի''” իրավունք, նաև հողային տարածություն՝ Աղիովտի արևմտյան մասը ևս, որը ստացել է “''Զարիշատ Աղիովտի''” քաղաքային տարածքը: Թովմա Մեծոփեցու օրոք Զարիշատը գյուղաքաղաք էր, որը հեղինակի հավաստմամբ գտնվում էր ''Քաջբերունյաց'' գավառում: Պատմիչները Աղիովտում հիշատակում են [[Արճեշ]] գյուղը կամ քաղաքը, որի ավերակները այսօր լճի հայելու բարձրացման հետևանքով ջրասույզ են եղել, [[Երիկավ]]ը, [[Խառաբաստոյ գյուղ]]ը, Խառաբաստայ կամ [[Սուխարայ վանք]]ը, [[Կերմանից գյուղ]]ը, [[Մեծոփավանք]]ը, Ասպիսնակ կամ [[Վարախանից գյուղ]]ը, [[Ասպիսնակա վանք]]ը և այլն:
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Աղիովիտ» էջից