«Բրեյք դանս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ робот добавил: be:Брэйк-данс
չ լատինաամերիկացիներ
Տող 44.
Բրեյք դանսը իրենից ներկայացնում է ակրոբատիկ, բարդ պարային ոճ, որն ընդգրկել է համարյա բոլոր աշխարհին ծանոթ պարային տարրերը։ Այս պարաձևը շատ նման է իր ակրոբատիկ բարդ կառուցվածքով [[Բրազիլիա|Բրազիլական]] ազգային [[Կապուերա]] պարին, որը իր հերթին հանդիսանում է նաև որպես մարտարվեստ։ Այդ նմանությունը բացատրվում է նրանով, որ իրական բրեյք դանս պարային ոճը ստեղծվել է [[Կապուերա|կապուերայից]]։
[[Պատկեր:Handspin1.jpg|thumb|right|200px|Պտույտ ձեռքի վրա]]
1960-70-ականներին, [[Նյու-Յորք|Նյու-Յորքի]] ցածրախավ մասերում ապրող և գործող հանցագործ միությունները, որոնք ի դեպ հիմնականում սևամորթ կամ լատինոամերիկացիներլատինաամերիկացիներ էին, իրենց սեփական պաշտպանության կամ հանցագործական գործունէության համար անհրաժեշտ զինամթերքի պակասի պատճառով ուսանում և յուրացնում էին մարտարվեստներ, և ամենամատչելի ձևը [[Կապուերա| կապուերան]] էր։ Տեսնելով, որ [[Կապուերա|կապուերան]] լի է գեղեցիկ և ակրոբատիկ շարժումներով, այն կիրառել են նաև դիսկոտեկտներում, որպես պարի միջոց։ [[Բրազիլիա|Բրազիլացի]] '''Ջելոն Վիերան''' բացելով [[Կապուերա|կապուերայի]] դպրոց [[Նյու-Յորք|Նյու-Յորքում]] 70-ականներին դարձավ առաջին բրեյք դանս խմբերից մեկի՝ Rock Steady Crew-ի հիմնադիրը։
 
[[Պատկեր:Handspin2.jpg|thumb|right|Ձեռքի վրա պտույտի մանրաբանում]]Հետզհետե ավելի պարային բնույթ ստանալով, այն ծնել է իր նմանակը պարային աշխարհում, որպես բրեյք դանս։ Այս պարի անվանումը հնարել է 1969 թվականին [[Հիփ-Հոփ|Հիփ-Հոփի]] պիոներ DJ Kool Herc-ը, նա դիսկոտեկներում ելույթ ունենալուց հայտարարել է ընդմիջումներ, (որոնք ի դեպ անգլերեն հնչում են որպես «break») որպեսզի պարողները մի քիչ հանգստանան և այդ ընթացքում դիտեն [[Կապուերա|կապուերայանման]] անհատական կատարումներ, նա հյատարարում էր այդ ընդմիջումները՝ «b-boys go down» արտահայտությամբ, ինչն էլ դարձել է հետագայում բրեյք դանս պարողների անվանումը՝ b-boy։ Ստացվում էր ընդմիջման պար, այսինքն՝ '''break dance'''։