«Գարդմանի իշխանություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
տառասխալներ
No edit summary
Տող 45.
| Նշումներ=
}}
'''Գարդման''' (գրաբար նաև՝ ''Գարդմանք'' կամ ''Գարդմանաձոր'') հինավուրց հայկական իշխանություն [[Մեծ Հայք]]ի հյուսիս-արևելքում, ընդգրկում էր [[Ուտիք]] նահանգի համանուն Գարդման և [[Տավուշ]] [[Գավառ (շրջան)|գավառ]]ները։ Սահմանակցում էր հարավից՝ [[Արցախ]]ին, հարավարևելքից [[Շակաշեն]]ի իշխանությանը, հյուսիսարևելքից [[Կուր]] գետով՝ [[Աղվանք|Աղվանից աշխարհին]], հյուսիսարևմուտքից՝ [[Գուգարք]]ին։ Գարդմանքի կենտրոնն էր Գարդման ամրոցը։ Գարդմանք է կոչվել նաև և այստեղ բնակվող հնադարյան ցեղը։ [[Արշակունիներ|Արշակունյաց]] ժամանակ այստեղ եղել է Ուտիքի նախարարության աթոռանիստը, ուստի նահանգը վարչաքաղաքական առումով հայտնի է եղել որպես «Գարդմանցոց իշխանություն»։ Ըստ պատմաբան [[Լեո]]յի Գարդմանն այն վայրն էր, որտեղ սկզբնապես հաստատվել է [[Առանշահիկներ|Սիսկյան Առան]]ի իշանությունը և, որից էլ սերվել է Գարդմանի [[հայկ]]ազուն իշխանատոհմը <ref name="Leo">[[Լեո]], Երկերի Ժողովածու, Բ հատոր. Հայոց պատմություն. Միջին դարեր։ «Հայաստան» հրատ., Երևան, 1967, էջ 151, 327-419.</ref>։ 5-րդ դարում Գարդմանն անցել է Աղվանքին, իսկ 6-րդ դարավերջին կամ 7-րդ դարասկզբին այստեղ է հաստատվել [[Միհրանյաններ]]ի տոհմը, որն ոչնչացնելով բնիկ հայկազուն իշաններին տիրացել է Գարդմանին և հռչակվել Աղվանքի գահերեց իշանատոհմ։
 
{{Քաղվածք|