«Grand Theft Auto IV»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, replaced: |thumb → |մինի oգտվելով ԱՎԲ
չNo edit summary
Տող 24.
}}
 
'''«Grand Theft Auto IV»''' (կամ պարզապես` '''«GTA 4»'''), [[2008]] թվականին «Rockstar North» ստուդիայի կողմից մշակված և «Rockstar Games» ընկերության կողմից թողարկված էքշըն ժանրի համակարգչային խաղ։ Այն [[Grand Theft Auto (վիդեոխաղեր)|«Grand Theft Auto» խաղաշարերի]] մեջ առաջինն է, որ ներկայացնում է ամբողջովին նոր աշխարհ և նոր ժամանակաշրջան` սցենարային առումով ոչ մի կերպ չշարունակելով նախորդների պատմությունը։
 
Դեպքերը տեղի են ունենում մեր օրերի [[Նյու Յորք]] քաղաքի նախատիպով ստեղծված Լիբերթի սիթի գեղարվեստական քաղաքում։ Խաղը պատմում է 30-ամյա [[Արևելյան Եվրոպա|արևելաեվրոպացի]] պատերազմի վետերան [[Նիկո Բելիկ]]ի մասին, ով հսկայական բեռնատար նավով գաղթում է Լիբերթի սիթի` այնեղ արդեն հաստատված զարմիկի` Ռոմանի խորհրդով։ Նիկոն ցանկանում է գտնել իր իսկ ''«ամերիկյան երազանքը»'', սակայն կամքին հակառակ ստիպված է լինում կապնվել հանցագործ խմբավորումների հետ։
 
ԽաղիՀիմնական խաղի թողարկումից հետո 2009թ.-ի վերջերին «Rockstar»-ը թողարկում է նաև 2 լրացումային փաթեթներ` '''«The Lost and Damned»''' և '''«The Ballad of Gay Tony»''', որոնք իրենցից ներկայացնում են 2 առանձին GTA խաղեր` տարբեր գլխավոր հերոսներով, սակայն երկուսի դեպքերն էլ զարգանում են նույն քաղաքում և այն ժամանակաշրջանին զուգընթաց, որով զարգանում է Նիկո Բելիկի սցենարը։
 
Խաղը լույս տեսման առաջին օրում վաճառվում է 3 600 000 օրինակով` առաջին շաբաթում ստեղծողներին արդեն բերելով 500 միլիոն [[ԱՄՆ դոլար]]ի եկամուտ։ «Grand Theft Auto IV»-ը հաղթում է մի շարք մրցանակներ, ներառյալ` ''2008թ.-ի Տարվա խաղ'' կոչմանն արժանանալը։
 
2011թ.-ի վերջերին Rockstar Games-ը հայտարարում է, որ ամբողջովին ձեռնամուխ է եղել [[Grand Theft Auto V]]-ի ստեղծմանը, որից հետո [[համացանց]]ում հայտնվում է նոր խաղի առաջին թրեյլերը։
 
[[Պատկեր:Mural ad GTA IV NYC.jpg|մինի|Խաղի [[լոգո]]տիպով որմնապատկերը [[Նյու Յորք]]ում (2007)]]
 
== Արտաքին հղումներ ==
 
{{Wikiquote|Grand Theft Auto IV}}
* [http://www.rockstargames.com/IV/ ''«Grand Theft Auto IV»'' Պաշտոնական կայք]
* [http://www.rockstargames.com/IV/#?page=pc&content=information ''«Grand Theft Auto IV»'' PC տարբերակի պաշտոնական կայքը]
* [http://www.GrandTheftWiki.com/Grand_Theft_Auto_IV «Grand Theft Auto IV»-ը] Grand Theft Wiki-ում
 
{{Link FA|ca}}