«Պատմություն Հայոց (Խորենացի)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 23.
Իր «Պատմություն Հայոց» երկի շարադրանքը Խորենացին սկսել է Արարչագործությամբ և մեր նահապետ Հայկի կողմից աշխարհի պատմության մեջ առաջին անգամ մղված Անկախության պատերազմով և Խոշապի ճակատամարտով (մ.թ.ա. 2492թ. օգոստոսի 11), որով ոչ միայն իր անկախությունը պահպանեց Հայկյան ազգը, այլև '''ազատագրվեց բռնակալ Բելի կողմից ստրկացված ամբողջ մարդկությունը''':
 
==Բովանդակությունը==
 
[[Պատկեր:MosesOfChorene Amsterdam1695.png|մինի|Էջ «Հայոց պատմության» 1695թ. Ամստերդամի տպագիր հրատարակությունից]]
Գրքի բովանդակության էական գիծը հայրենասիրությունն է, որը դրսևորվում է որպես պետականության ձգման, «բնիկ տերերի» տիրակալության վերականգնման գաղափարը։ Պատմիչի նպատակն է իր ժամանակակիցների մեջ արթնացնել ազգային, հայրենասիրական ոգի, նրանց մղել ազատագրական սխրանքի։ Խորենացին հայ ժողովրդի ծագումը կապում է աստվածաշնչյան «արդար և կատարյալ» մարդու` Նոյ նահապետի սերնդի հետ` ապահովելով հայության պատվավոր տեղը աշխարհի հնագույն ժողովուրդների ընտանիքում։