«Մեծ կիսագնդեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 14.
 
'''Տեսողական գոտին''' տեղադրված է ծոծրակային բլթում:Նրա նեյրոնների քանակը գերազանցում է այլ զգայական կենտրոնների նեյրոններին:Այս գոտու որոշ նեյրոնների վնասվելը հանգեցնում է կուրության,իսկ նեյրոնների մեկ այլ խմբի վնասվածքի դեպքում տեսողության պահպանում է,բայց անհետանում է տեսողական հիշողությունը:'''Լսողական գոտին''' տեղադրված է քունքային բլթում:Նրա երկկողմանի հեռացումն առաջացնում է խլություն:'''Հոտառական գոտին''' տեղադրված է քունքային բլթի ներսի մակերեսին:'''Համի''' զգայարանի ներկայացուցչությունը գտնվում է հետին կենտրոնական գալարի ստորին մասում,որտեղ ուրվագծվում է [[բերանի խոռոչ]]ի ու լեզվի զգայությունը:Մեծ կիսագնդերի ճակատային և գագաթային բլթերում գտնվող նեյրոններն իրականացնում են տրամաբանական,մտածողության,հիշողությունը,վարքի նպատակահարմար ռեակցիաներ:
 
Մարդու ուղեղում կան գոյացություններ,որոնք բացակայում են կենդանիների ուղեղում:Միաժամանակ որոշ բարձրագույն ֆունկցիաներ կատարվում են կիսագնդերի մեկի մասնակցությամբ:Ձախ կիսագնդի ճակատային բլթում գտնվում է '''խոսքի շարժողական''' կենտրոնը,որը կարգավորում է խոսքին մասնակցող մկանների համաձայնեցված գործունեությունը:Այս կենտրոնի քայքայումից առաջանում է համրություն:Քունքային բլթում տեղադրված է բառերի '''իմաստը հասկանալու''' կենտրոնը:Նրա վնասումից զարգանում է խոսքի լսողության խլություն:'''Գրելու''' կենտրոնը տեղադրված է ճակատային բլթի հետին մասում,իսկ '''կարդալու''' կենտրոնը՝ գագաթային բլթի անկյունային գալարում:Աջ կիսագունդը մասնակցում է '''պատկերավոր մտածողության''' գործընթացներում (դեմքերի ճանաչում,երաժշտական և գեղարվեստական գործունեություն):
 
Մեծ կիսագնդերի սպիտակ նյութի մեջ կան գորշ նյութի կուտակումներ՝ հիմային հանգույցներ,որոնք կոչվում են նաև ենթակեղևային կորիզներ:Նրանք մասնակցում են շարժումների կազմակերպմանն ու կարգավորմանը:Որոշ կորիզներ վնասվելուց առաջանում է սակավաշարժություն,գլխի ու վերջույթների մկանների դող,քայլելիս խանգարվում են փոխհամաձայնեցված շարժումները: