«Տպագրահաստոց»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Bot: Migrating 40 interwiki links, now provided by Wikidata on d:q144334 (translate me)
չ clean up, replaced: |thumb → |մինի (4), |right → |աջից, |left → |ձախից, [[File: → [[Պատկեր: (3) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
[[FileՊատկեր:The Caxton Celebration - William Caxton showing specimens of his printing to King Edward IV and his Queen.jpg|thumbմինի|Աշխատողը՝ տպագրահաստոցի լծակը պպտեցնելիս]]
 
'''Տպագրահաստոց'''՝ մեխանիկական մեքենա, որի թանաքապատ մասը թղթի կամ այլ տպագրական մակերևույթի վրա ճնշում գործադրելով արտատպում է թանաքը այդ թղթի կամ տպագրական մակերևույթի վրա։
 
[[FileՊատկեր:Printer in 1568-ce.png|leftձախից|thumbմինի|1568 թվականի տպագրահաստոց, որը ուներ մեկ ժամում 240 պատճենի արտատպման հնարավորություն։]]
 
Առաջին տպագրահաստոցների գլխավոր մասը մամլիչն էր, որի տակ դրվում էին շարվածքով շրջանակները։ Աշխատողը պետք է շարվածքի վրա ներկ քսեր, և այն ծածկեր թղթով։ Դրանից հետո հաստոցի լծակը պտտեցնելով՝ մամլիչը կարելի էր սեղմել այնպես, որ թուղթը կիպ ու հարթ հպվի շարվածքին։
Տող 9.
Գրատպության գյուտը մարդկության պատմության մեջ խոշորագույն հայտնագործություններից մեկն էր։ Այն առաջ մղեց կրթությունը, գիտությունն ու գրականությունը։ Շնորհիվ տպագիր գրքի, մարդկության կուտակած գիտելիքները սկսեցին ավելի արագ տարածվել։ Դրանք ավելի ամբողջական էին պահպանվում և փոխանցվում հետագա սերունդներին։
 
[[FileՊատկեր:Johannes Gutenberg.jpg|thumbմինի|Յոհան Գուտենբերգ]]
 
Առաջին տպագրահաստոցը հայտնագործել է գերմանացի [[Յոհան Գուտենբերգ]]ը 1440-ականներին։
Տող 18.
15-րդ դարի կեսերից գերմանացի Յոհան Գուտենբերգը հայտնագործեց գրատպությունը։ Երկար ու համառ աշխատանքներից հետո նա ստեղծեց մետաղից առանձին լիտերներ (տառեր) ձուլելու եղանակը․ գյուտարարը դրանցով կազմում էր շարվածքի էջեր ու տողեր, որոնցից արտապվածք էր անում թղթի վրա։ Շարժական տպատառերի օգնությամբ հնարավոր էր շարել ցանկացած բնագրի ուզած քանակությամբ էջեր։ Գուտենբերգը հայտնագործեց նաև տպագրահաստոցը։
 
[[Պատկեր:metal movable type.jpg|rightաջից|thumbմինի|Շարժական տպատառեր]]
 
Մոտավորապես [[1445]] թվականին Գուտենբերգը հրատարակեց առաջին տպագիր գիրքը։ Դրանից հետո գրատպությունը Եվրոպայում սկսեց արագորեն տարածվել։ Նրա գյուտից կես դար անց Եվրոպայի քաղաքներում գործում էին 1100 տպարան։ Գրադարանների գրադարակները լցվում էին եվրոպական բոլոր լեզուներով տարբեր բնագավառների գրքերով։ Բացի դրանից գրքերի գինը այլևս այնքան թանկ չէր, որքան ձեռագիր գրքերինը։