«Հրեշտակ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, replaced: |thumb → |մինի (4), |right → |աջից (3), |left → |ձախից oգտվելով ԱՎԲ
Տող 1.
{{inline}}
 
[[Պատկեր:William-Adolphe Bouguereau (1825-1905) - Song of the Angels (1881).jpg|200px|thumbմինի|rightաջից|Երգը Հրեշտակների, Բոուգըրո, 1825-1905::]]
 
'''Հրեշտակներ''', (լատ. angelus, հուն. άγγελος (անգելոս), թարգմ. պատգամավոր, սուրհանդակ) հոգեղեն էակներ, որոնք միաստվածյան կրոններում համարվում են Աստծո սուրհանդակները, պատգամաբերները։
Տող 62.
 
== Հրեշտակների պաշտոնը համաձայն քրիստոնեության ==
[[Պատկեր:Gethsemane Carl Bloch.jpg|300px|thumbմինի|rightաջից|Մի հրեշտակ մխիթարում է Հիսուս, Կառլ Հենրիխ Բլոկ, 1865-1879 թ.:]]
Ինչպես ասվեց, հրեշտակ բառի առաջին ստուգաբանությունը նշանակում է պատգամաբեր, սուրհանդակ (Հայտն. 1։1), ինչը, բնականաբար սերտ առնչություն ունի սպասվորության հետ։ Այսպես` հրեշտակների հիմնական պաշտոնը սպասավորությունն է։ Յուրաքանչյուր հրեշտակ ունի սպասավորելու իր չափը, քանզի նրանցից որոշները առաքվում են պատվելու և պսակելու, որոշները` տանջելու և պատուհասելու, որոշները` պահպանելու ու մեղքերից սրբելու և այլն։ Նրանց կամավոր սպասավորությունը մի է, սակայն գործերը բաժանված ու բաշխված են։ Տարբերվում է սպասավորության 2 ոլորտ` անդրանցական (տրանսցենդենտալ) և հայտնութենական։
Անդրանցական ոլորտում հրեշտակների պաշտոնը Աստծո փառաբանումն է։ Հրեշտակային փառաբանության գունեղ մի պատկեր է [[Եսայի մարգարե]]ի տեսիլքը (Ես. 6։1-3), որն ուրույն տեղ է գրավում հայոց ծեսի` հատկապես [[Սուրբ Պատարագ]]ի մեջ. «Եւ ընդ Սերովբէսն եվ ընդ Քերովբէսն միաձայն սրբասացութեամբ յօրինել նուագս, եւ համարձակապէս գոչելով աղաղակել ընդ նոսին եւ ասել. «Սուրբ, սուրբ, սուրբ Տէր Զորութեանց, լի՛ են երկինք եւ երկիր փառօք քո: Օրհնութիւն ի բարձունս: Օրհնեալդ, որ եկիր եւ գալոցդ ես անուամբ Տեառն: Ովսաննա՛ ի բարձունս»»: Հայ Եկեղեցու [[Գիշերային ժամերգություն|Գիշերային ժամերգության]] «Տէր տուընջեան…» աղոթքում ասվում է. «Հրեշտակային երգակցությամբ զքեզ [Աստծուն] օրհնել, զքեզ գովել, եւ քեզ գոհութիւն եւ փառս մատուցանել ամենազոր տերութեանդ…», ինչը հաստատումն է այն մտքի, որ հրեշտակներն էլ մարդկանց պես օրհնաբանում են [[Սուրբ Երրորդություն|Ամենասուրբ Երրորդությանը]], ջանում են գործակից լինել Աստծո բարերար երախտիքներին և փառաբանել Նրա մեծությունն ու Աստվածությունը ու դրանով միշտ ուրախացնել և պայծառացնել Արարչին։ Ավելին, հրեշտակներն Աստծուն փառաբանում են ավելի, քան մարդիկ, քանզի նրանք «հզոր են ուժով» լսելու և Նրա կամքը կատարելու մեջ, ինչպես ասվում է սաղմոսում. «Օրհնեցե՛ք Տիրոջը, նրա բոլո՛ր հրեշտակներ, որ հզոր եք ուժով, կատարում եք խոսքը նրա, լսում ձայնը նրա պատգամների: Օրհնեցե՛ք Տիրոջը, նրա բոլո՛ր զորքեր, սպասավորնե՛ր և նրա կամքը կատարողնե՛ր: Օրհնեցե՛ք Տիրոջը, նրա բոլոր գործերը, ամենուրեք է տերությունը նրա» (Սաղմ. 102։20-22)։ Հրեշտակներն ավելի լավ գիտեն Աստծուն, որովհետև Նա Իր ուժն արտահայտում է աշխարհում նաև հրեշտակների միջոցով։ Ահա հենց այստեղ էլ արտահայտվում է հրեշտակների գործունեության հայտնութենական ոլորտը. հայտնութենականը հրեշտակների և մարդկանց հարաբերության ոլորտն է. Աստծո հրահանգով երկնավորները կոչված են սպասավորելու նաև մարդուն, ինչպես առաքյալն էլ է ասում «բոլորն էլ սպասավորող հոգիներ են, որոնք ուղարկվում են ի սպասավորություն նրանց, որ ժառանգելու են փրկությունը» (Եբր. 1։14)։ Լինելով երկնաբնակ` նրանք իրենց մասնակցությունն են բերում երկրավոր կյանքի ընթացքին և գործում են ժամանակի ու տարածության մեջ կենցաղվարող մարդու հետ և մարդու համար։ Հրեշտկներն էլ առավել պատիվ էին համարում իրենց ծառայությունը մատուցել Աստծո Որդուն Նրա երկրային կյանքի ընթացքում, ինչպես ասված է. «Իր հրեշտակներին հրամայված է քո մասին, որ պահպանեն քեզ քո բոլոր ճանապարհներին: Իրենց բազուկների վրա պիտի վերցնեն քեզ, որ երբեք ոտքդ քարի չխփես» (Սաղմ. 90։11-12 հմմտ. Մատթ. 4։6, Ղուկ. 4։10-11)։ Թերևս [[Հիսուս Քրիստոս|Հիսուսն]] օգտվում էր հրեշտակների ծռայությունից հույժ անհրաժեշտ դեպքերում` հիմնականում [[սատանա]]յի որոգայթների դեմ պայքարելիս, ինչպես ասենք [[Քրիստոսի փորձությունն անապատում|անապատի փորձության]] (Մատթ. 4։11, Մարկ. 1։ 13) և Գեթսեմանի աղոթքի ժամանակ (Ղուկ. 22։43)։
Տող 76.
Հրեշտակները` որպես այսպես ասած ուղեկցողներ հանդես են գալիս նաև մարդկային հոգիները անդրշիրիմյան աշխարհ տեղափոխելիս (Ղուկ. 16։22)։ Այստեղից է, հավանաբար, իր ծագումն առել «հրեշտակը գլխին պտույտ գալ» դարձվածքը, որն ասվում է մահամերձ մարդկանց վերաբերյալ։
Հրեշտակների հայտնութենական պաշտոններից է նաև [[դևեր]]ին կապելը (Տոբ. 8։3), մարդկանց աղոթքները Աստծուն հասցնելը (Տոբ. 12։12) և վերջին դատաստանի ժամանակ «չարերին արդարների միջից» զատելը (Մատթ. 13։49)։
[[Եկեղեցի|Եկեղեցու]] խորհրդաբանության մեջ ընդունված է, որ հրեշտակները մարդկանց հետ են նրանց աղոթական վիճակներում, և Անարյուն Պատարագի մատուցման ժամանակ նրանք շրջապատում են սբ. սեղանը։ Խորհրդբանությունն իր արտահայտությունն է գտնում արվեստի մեջ, քանզի շատ հաճախ սուրբ [[խորան]]ները զարդարվում են հրեշտակների` վեցթևյա [[Պատկեր:P040140.JPG|thumbմինի|leftձախից|Քշոց սերովբեի պատկերով]][[սերովբեներ]]ի և բազմաչյա [[քերովբեներ]]ի պատկերներով։ Այդ պատկերները զարդարում են նաև պատարագի և հատուկ թափորների ժամանակ գործածվող քշոցները, որոնց արձակած ձայնը զուգահեռացվում է հրեշտակային օրհներգության հետ։ Նման երևույթ առկա էր նաև Հին ուխտի Տաճարում. Ուխտի տապանակը, Վկայության խորանի վարագույրները, սյուները զարդարված էին քերովբեներով (Ելք. 25։17-22, 26։1, 36։8, 35, Գ Թագ. 6։23-28)։
 
== Հրեշտակային ստորաբաժանումները քրիստոնեության մեջ ==
Տող 85.
# [[Սերովբեներ]], [[քերովբեներ]], [[աթոռներ]] - առաջին քահանայապետություն
# Տերություններ, զորություններ, իշխանություններ - միջին քահանայապետություն
# [[Պետություններ, հրեշտակապետեր, հրեշտակներ]] – վերջին քահանայապետություն։ [[Պատկեր:Guido Reni 031.jpg|250px|thumbմինի|rightաջից|Հրեշտակապետ Միքայել:]]
 
Գոյություն ունի կարծիք, որ ի սկզբանե հրեշտակները ունեցել են 10 դաս, սակայն Արուսյակ-սատանայի ապստամբությունից հետո նրանց թիվը նվազել է իննի։ Տասներորդ այդ դասը պայմանականորեն անվանվում են [[դևեր]]։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Հրեշտակ» էջից