«Հովհաննես Շարամբեյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎Ստեղծագործություններ: clean up, replaced: → oգտվելով ԱՎԲ
չ clean up, replaced: |left → |ձախից (2) oգտվելով ԱՎԲ
Տող 24.
==Գործունեություն==
[[Պատկեր:Ed. Mirzoyan, Arno Babajanyan.1965 Dilijan.JPG|մինի|Հովհաննես Շարամբեյանը [[Էդուարդ Միրզոյան]]ի և [[Առնո Բաբաջանյան]]ի հետ, 1965թ., Դիլիջան]]
[[Պատկեր:1962.05.Yerevan.jpg|մինի||leftձախից|Հովհաննես Շարամբեյանը [[Մարտիրոս Սարյան]]ի հետ, 1962թ., Երևան]]
Բուն նկարչությունից բացի` Հովհաննես Շարամբեյանն ակտիվորեն զբաղվել է մշակութային և հասարակական լայն գործունեությամբ։ Դեռևս ուսանողական տարիներին բուժման նպատակով տեղափոխվում է Դիլիջան, որտեղ 1943թ. սկսում է աշխատել [[Դիլիջանի Հասմիկ Հակոբյանի անվան ժողովրդական թատրոն]]ում` որպես գլխավոր նկարիչ։ 1947թ. կազմակերպում է Դիլիջանի Ղ. Աղայանի անվան գրադարանին կից գեղարվեստական ստուդիան։ 1953թ. Շարամբեյանն առաջին անգամ մասնակցում է հանրապետական ցուցահանդեսի, իսկ 1956թ. ընդունվում ԽՍՀՄ նկարիչների միության շարքերը։ Շուտով ընտրվում է ՀԽՍՀ գեղարվեստի ֆոնդի դեկորատիվ կիրառական արվեստի գեղարվեստի խորհրդի նախագահ։ Հովհաննես Շարամբեյանը 1958թ. ակտիվորեն մասնակցում է Դիլիջանի երկրագիտական թանգարանին կից գեղարվեստի բաժնի հիմնադրմանը, ինչի արդյունքում թանգարանն այսօր համալրված է հայտնի հայ և արտասահմանյան նկարիչների լավագույն ստեղծագործություններով։ 1960թ. Շարամբեյանը նշանակվում է Դիլիջան քաղաքի գլխավոր նկարիչ։ 1967թ. ընտրվում է Հայաստանի նկարիչների վարչության անդամ, իսկ ՀԽՍՀ Գերագույն Սովետի նախագահության հրամանագրով նրան շնորհվում է ՀԽՍՀ վաստակավոր նկարչի կոչում։ 1973թ. ընտրվում է Հայաստանի ժողովրդական արվեստի տան կիրառական արվեստի սեկցիայի նախագահ։ 1978թ. Հովհաննես Շարամբեյանը նշանակվում է Հայաստանի ժողովրդական ստեղծագործության արվեստի պետական թանգարանի տնօրեն։ 1979թ. նրա ղեկավարությամբ հիմնադրվում է Դիլիջանի ժողովրդական արվեստի թանգարանը, որի համար հիմք է հանդիսանում իր և Ս. Դավթյանի հավաքածուն, իսկ թանգարանի տարածքի մի մասի համար Շարամբեյանը հատկացնում է բնակարանը։ 1984թ. Հովհաննես Շարամբեյանին ԽՍՀՄ Գերագույն Սովետի նախագահության հրամանագրով շնորհվում է Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործչի պատվավոր կոչում։
 
Տող 32.
 
==Ստեղծագործություններ==
[[Պատկեր:1982.07.nanseni nkari vra ashkhatelis.jpg|մինի||leftձախից|Շարամբեյանը Նանսենի դիմանկարի վրա աշխատելիս, 1982թ.]]
Հովհաննես Շարամբեյանը բազմաթիվ կտավների հեղինակ է։ Հայտնի ստեղծագործություններն են` «Կոմիտաս», «Մեխակներ», «Երիտասարդ վիրաբույժներ», «Հակոբ բիձայի դիմանկարը», «Դիլիջան», «Մ. Գորկին», «Նվիրում խաչքարին», «Մ. Աբրահամյանի դիմանկարը», «Հին բակ Դիլիջանում», «Հովիվ Պողոսյանի դիմանկարը», «Մեխակներ», «Հիշողություն հին Երևանից», «Կոնդ», «Գյուղական բակ Լճաշենում», «Բուխարեստը իմ պատուհանից», «Մանուշակներ», «Խոր Վիրապ», «Վանի կարպետ», «Մորս հիշատակին», «Դիլիջանյան ծաղիկներ», «Սարերը մայրամուտին», «Աշունը սարերում», «Մակարավանք», «Աշնանային տերևներ», «Հեթանոսական տաճարի ավերակները», «Էջմիածնի հին տները», «Ձնհալ», «Գարուն» և այլն։