«Դաշնակահարը»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, replaced: → (17) oգտվելով ԱՎԲ
չ clean up, replaced: |thumb → |մինի (6), |left → |ձախից (3) oգտվելով ԱՎԲ
Տող 36.
 
Շփիլմանը քաղաք է գալիս և սկսում որպես բանվոր աշխատել շինարարությունում։ Այդ շինարարությունն ավելի շատ համակենտրոնացման ճամբարի է նման, որտեղ նացիստական զինվորները բռնի ուժով աշխատեցնում են գերիներին։ Մի քանի անգամ Վլադիսլավը հրաշքով փրկվում է նացիստների վայրագություններից։ Մի օր պատահականորեն հանդիպում է այստեղ իր հին ընկերոջը՝ Մայորեքին, որը առանձին խոսակցության մեջ հասկացնում է Վլադիսլավին, որ ֆաշիստների նպատակն է ամբողջովին բնաջնջել հրեաներին։ Մայորեքը կարծում է, որ փրկվելու միակ ձևը զինված պայքար սկսելն է։ Երբ նացիստները հրաման են արձակում, որ աշխատողներն իրավունք ունեն իրենց մոտ երեք կիլոգրամ կարտոֆիլ ու մեկ հատ հաց պահել, Մայորեքն ու Վլադիսլավը խորամանկության են դիմում։ Նրանք քաղաքից զենք են հայթհայթում և հրեական գետտոյի պատերի կողքով անցելիս նետում են գետտոյի տարածք, որպեսզի հրեաները զինվեն և մասնակցեն ապագա պայքարին։
[[Պատկեր:The pianist.jpg|thumbմինի|leftձախից|300px|Դրվագ ֆիլմից. Վլադիսլավ Շփիլմանը նվագում է գերմանացի կապիտանի համար]]
Մի անգամ Վլադիսլավը խնդրում է Մայորեքին, որ նա այցելի իր երկու ծանոթ երաժիշտներին և խնդրի, որպեսզի վերջիններս կազմակերպեն Շփիլմանի փախուստը։ Մյուս երեկո Մայորեքը հայտնում է, որ երաժիշտ կինն ու ամուսինը փոխել են իրենց հասցեն և նա չի կարողացել գտնել նրանց։ Այդ ժամանակ Վլադիսլավը զգուշորեն փախչում է շինարարությունից և գտնում հին ծանոթին և նրա կնոջը։ Վերջիններս կերակրում են Վլադիսլավին և ուղարկում վստահված անձ Գիբժինսկու մոտ, որը ապահով տեղում գիշերվա օթևան է տալիս Շփիլմանին։
 
Տող 107.
 
== Մրցանակներ և անվանակարգեր ==
[[Պատկեր:Roman Polanski..jpg|thumbմինի|200px|Ռոման Պոլանսկին և [[Էդրիան Բրոուդի]]ն, [[2002]] թվականի [[Կաննի կինոփառատոն]]ի ժամանակ]]
«Դաշնակահարը» ֆիլմն արժանացել ու ներկայացվել է բազմաթիվ մրցանակների<ref>{{cite web|url = http://www.imdb.com/title/tt0253474/awards|title = Ֆիլմի Մրցանակներ և անվանակարգեր|publisher = imdb.com|accessdate = 2012.06.19}}</ref>։ Դրանցից ամենանշանավորներն են հետևյալները.
* [[2002]] թվական - «Դաշնակահարը» ֆիլմը, Եվրոպական կինոակադեմիայի մրցանակի է արժանացել՝ լավագույն օպերատորական աշխատանք անվանակարգում։ Ներկայացել է հետևյալ անվանակարգերում.
Տող 191.
== Երաժշտություն ==
 
[[Պատկեր:Chopin, by Wodzinska.JPG|thumbմինի|150px|[[Ֆրեդերիկ Շոպեն]]]]
 
Ֆիլմում հիմնականում հնչում է, հայտնի [[Լեհաստան|լեհ]] կոմպոզիտոր [[Ֆրեդերիկ Շոպեն]]ի երաժշտությունը,<ref>{{cite web|url = http://www.allmusic.com/album/the-pianist-music-from-the-motion-picture-mw0000663285|title = The Pianist (Music from the Motion Picture)|publisher = William Ruhlmann|accessdate = 2012.06.19}}</ref> ինչը պայմանավորված է նաև ֆիլմի սյուժեով։
Տող 211.
 
== Վլադիսլավ Շփիլմանի կերպարը ==
[[Պատկեր:Władysław Szpilman.jpg|thumbմինի|leftձախից|150px|Վլադիսլավ Շփիլման]]
Ֆիլմը նկարահանված է իրական փաստերի հիման վրա<ref>{{cite web|url = http://www.chasingthefrog.com/reelfaces/thepianist.php|title = The Pianist (2002)|publisher = chasingthefrog.com|accessdate = 2012.06.19}}</ref>։ Վլադիսլավ Շփիլմանը իրական պատմական դեմք է, որի ինքնակենսագրության հիման վրա ստեղծվել է այս ֆիլմը<ref>{{cite web|url = http://www.ushmm.org/museum/exhibit/focus/pianist/|title = Szpilman’ Warshaw: the history behind the pianist|publisher = ushmm.org|accessdate = 2012.06.19}}</ref>։ Պատերազմից հետո Շփիլմանը գրեց այն ամենի մասին, ինչին ականատես էր եղել<ref>{{cite web|url = http://www.belousenko.com/books/memoirs/szpilman_pianist.htm|title = Владислав Шпильман|publisher = М. Курганская|accessdate = 2012.06.19}}</ref>։ Ի սկզբանե նրա աշխատության անունն էր «Քաղաքի անկումը», որն առաջին անգամ հրատարակվել է [[1946]] թ. [[Լեհաստան]]ում։ [[1998]] թ. այն վերահրատարակվել է և ստացել նոր անվանում՝ «Դաշնակահարը. արտահերթ և ճշմարիտ պատմություն մի մարդու գոյատևման մասին, Վարշավայում 1939-1945»։ Այս տպարանը թարգմանվել է աշխարհի 38 լեզուներով։
 
Տող 221.
 
== Ռոման Պոլանսկու սեփական փորձը ==
[[Պատկեր:Roman Polanski 2011 2.jpg|thumbմինի|130px|leftձախից|Ռոման Պոլանսկի]]
«Դաշնակահարը» ֆիլմի [[ռեժիսոր]] Ռոման Պոլանսկու մանկությունը ինչ-որ չափով կարելի է նմանեցնել ֆիլմի գլխավոր հերոսի կյանքին և ընդհանրապես ֆիլմի թեմային<ref>{{cite web|url = http://www.worldcrunch.com/exclusive-revelations-roman-polanskis-polish-secret-service-file/3087|title = Exclusive: revelations from Roman Polanski's polish secret service file|publisher = worldcrunch.com|accessdate = 2012.06.19}}</ref>։
 
Տող 229.
 
== Հետաքրքիր փաստեր ==
[[Պատկեր:Adrien Brody 2011 Shankbone (2).jpg|thumbմինի|150px|[[Էդրիան Բրոուդի]]]]
* Դերասան [[Էդրիան Բրոուդի]]ն 14 կգ նիհարել էր` Վլադիսլավ Շփիլմանի դերում հանդես գալու համար։ Նա խիստ դիետա էր պահում, որը կազմված էր երկու խաշած ձվից ու կանաչ թեյից` նախաճաշին, ճտի մսից` ճաշին, և ձկան կամ ճտի մսի կտորից ու խաշած բանջարեղենից` ընթրիքին։ Ի սկզբանե նրա քաշը կազմում էր 73 կգ, 185 սմ հասակում։
* Որպեսզի հասկանար, թե ինչ է զգում իր հերոսը, Էդրիան Բրոուդին տեղափոխվեց բնակարանից, վաճառեց ավտոմեքենան և հրաժարվեց հեռուստացույց դիտելուց։