«Ջորջոնե»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, replaced: → oգտվելով ԱՎԲ
չ clean up, replaced: ,ո → , ո oգտվելով ԱՎԲ
Տող 31.
Ինչպես նշվեց Ջորջոնեի համար բնորոշ չէ դիմանկարայաին սրությունը։ Բայց դա բոլորովին չի նշանակում , որ նրա կերպարներն, դասական անտիկ արվեստի նման, զուրկ են կոնկրետ յուրօրինակությունից։ Նրա մոգերն <<Մոգերի երկրպագությունը>> և փիլիսոփաներն << Երեք փիլիսոփա>> աշխատանքներում միմյանցից տարբերվում են ոչ միայն տարիքով, այլ ամբողջ անհատական կերպարով։ Սակայն փիլիսոփաներն կերպարների ինդիվիդուալ տարբերությունների հետ մեկտեղ դիտվում են ոչ թե արպես անկրկնելի , վառ, դիմանկարային բնորոշմամբ անհատականություններ կամ առավել ևս երեք տարիքների պատկերում/պատանի, հասուն տղամարդ և ծերունի/, այլ մարդկային հոգու տարբեր կողմերի արտահայտում։
Իդելական և կոնկրետ կենդանի մարդու յուրօրինակ սինթեզ են հանդիսանում Ջորջոնեի դիմանկարներն։ Նրա, առավել բնորոշ դիմանկարներից է Անտոնիո Բրոկարդոյի /մոտ 1508-1510, Բուդապեշտի թանգարան/ դիմանկարը։ Դրանում, անկասկած, հստակորեն փոխանցվում են ազնվական երիտասարդի անհատական դիմանկարային առանձնահատկություններն, սակայն դրանք մեղմացված են, ենթարկվում են բացարձակ մարդու կերպարին։ Երիտասարդի ձեռքի ազատ շարժումն, էներգիան, որն զգացվում է ազատ-լայն հագուստի տակ քողարկված մարմնում, գունատ, թուխ դեմքի, կիսաթեք գլխի ազնվական գեղեցկությունն, մեծ ընդգծված բերանի կոնտուրի գեղեցկությունն, մտածող երազկոտությունն ստեղծում են ազնվական ուժով լեցուն, մտախոհ մարդու կերպար։ Բնապատկերն, ոչ թե կրկնում է կերպարի ռիթմն ու բնավորությունը, այլ անուղղակիորեն համահունչ է այդ բնավորությանն։
Իր ստեղծագործություններում նա կարողանում է շոշափել իրականության այնպիսի թեմաներ, որոնց մինչև այդ ոչ ոք չէր անդրադարձել։ Մոտ 1506–1507թթ-ին նկարիչն երիտասարդ վենետիկցի պատրիկի համար նկարում է <<Որոտը>>։ Իր սյուժետային գաղափարով այն նկարչի ամենաառեղծվածային աշխատանքն է։ Դժվար է ասել թե այն կոնկրետ ինչ սյուժեով է նկարվել։ Որքան էլ բարդ լինի սյուժեն, ինչին հավանաբար այնքան էլ մեծ ուշադրություն չեն դարձրել ոչ վարպետն, ոչ էլ ժամանակի արվեստասերները, ակնահայտ է նկարչի ձգտումն կերպարների յուրահատուկ կոնտրաստային համադրությամբ արտահայտելու հոգեվիճակ։ Կերպարներն տեղադրված են բնապատկերային միջավայրում, չնայած դեռևս առաջին պլանում չեն։ Զարմանալի նրբությամբ է պատկերված բնության բազմազանությունն։
1506–1507թթ-ին Ջորջոնեն հասնում է ստեղծագործական հասունության, և այդ ժամանակ էլ տեղի է ունենում 15-րդ դարի համեմատ դիմանկարի նոր տեսակի ձևավորումը։ Դրանցում արտահայտվում է կերպարների ներքին, կենտրոնացված և հոգևոր աշխարհն։ Դա հատկապես վերաբերում է <<Լաուրայի>> դիմանկարին։ Սև ֆոնին պատկերված դափնու լայն տերևներն, շրջանակում են երիտասարդ կնոջ պատկերն։ Նկարի տարածությունն և խորությունն ստեղծվում էր երեք-չորրորդ շրջադարձով, հանգիստ կլոր դեմքով, սև, հեռուն ուղղված աչքերով, մեծ բարանով։ Ամբողջ կերպարն ուսումնասիրողներին ստիպում է ենթադրել, որ այստեղ պատկերված է կամ կուրտիզանուհի, կամ Պետրարքայի սիրուհի Լաուրան։
1506–1507թթ-ին Ջորջոնեն հասնում է ճանաչվածության գագաթնակետին։ Երիտասարդ նկարիչներն լքում են Բելլինիի արվեստանոցն և տեղափոխվում իր մոտ։ Նրանց թվում էր նաև Տիցիանն։ Բելլնիից Ջորջոնեին են անցնում նաև վենետիկյան կառավարության պատվերներն, որը 1507թ-ին պատվիրում է Դոժերի պալատի նկարներն, իսկ հաջորդ տարի գերմանացի առևտրականների տան ճակատի որմնանկարներն։ Այս աշխատանքներն չեն պահպանվել, պահպանվել են միայն ժամանակակիցների խանդավառ մեկնաբանություններն։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ջորջոնե» էջից