«Հոգեբուժություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, replaced: → , ը: → ը։, ի: → ի։, մ: → մ։, ն: → ն։ (2) oգտվելով ԱՎԲ
չ →‎Պատմություն: clean up, replaced: ,ի → , ի oգտվելով ԱՎԲ
Տող 2.
 
== Պատմություն==
Դարեր շարունակ հոգեկան հիվանդությունները դիտվել են որպես գերբնական ուժերի ծնունդ, համարվել աստծո պատժի կամ ողորմածության դրսևորում։ Դրանով էլ պայմանավորված է եղել հոգեկան հիվանդների նկատմամբ հասարակության վերաբերմունքը։ Այսպես, գրգռված անձանց համարել են աստծո կողմից պատժված, նրանց նկատմամբ ցուցաբերել բացասական վերաբերմունք և հաճախ էլ ֆիզիկական հաշվեհարդար տեսել, իսկ լռակյաց , ինքնամփոփ հիվանդները համարվել են աստծո կողմից սիրված` արժանանալով հոգատար վերաբերմունքի։
 
Հոգեկան հիվանդությունների մասին տեղեկություններ պարունակող հնագույն աղբյուրներից են եգիպտական պապիրուսները, չինական և հնդկական սուրբ գրքերը, Աստվածաշունչը և այլն։ Հոգեկան հիվանդությունների բուժմամբ զբաղվել են քրմերը. նրանց մի մասը հիվանդներին քնեցնելու և քնի ընթացքում տեսած երազների միջոցով որոշել է հիվանդության բնույթը և դրա բուժման միջոցները, մյուսները հիվանդների մարմնից «դւորս են մղել» չար ուժերին, սատանաներին և այլն։