«Փյունիկերեն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, replaced: — → - oգտվելով ԱՎԲ
չ clean up, replaced: → oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Փյունիկերեն''', [[փյունիկեցիներ]]ի [[լեզու]]ն։ Պատկանում է [[սեմական լեզվաընտանիք]]ի քանանական ենթախմբին։ Խոսվել է մ.թ.ա. II - I հազարամյակում և մ.թ. I հազարամյակի սկզբում, [[Փյունիկիա]]յում և միջերկրածովյան ափերի փյունիկաբնակ վայրերում ([[Կիպրոս]], [[Սիցիլիա]], [[Սարդինիա]], [[Մասսալիա]], [[Իսպանիա]], [[Հյուսիսային Աֆրիկա]])։ Հյուսիսային [[Աֆրիկա]]յում ուշ փյունիկերենը (պուներենը) պահպանվել է մինչև [[արաբական նվաճումներ]]ի դարաշրջանը ([[VIII դար]]), բուն Փյունիկիայում՝ մինչև II-րդ դարը։ Արձանագրություններով ներկայանում է մ.թ.ա. II հազարամյակից մինչև մ.թ. IV դար։ Փյունիկերենի ձևաբանությունը, ինչպես նաև բառապաշարը մոտ է [[իվրիտերեն]]ին։ Գրությունից դատելով՝ 29 համասեմական բաղաձայններից պահպանել է 22-ը։ Հին սեմական մյուս լեզուներից ամենամեծ տարբերությունը ձայնավորական համակարգի մեջ է։ Փյունիկերենն օգտագործել է [[փյունիկյան գիր]]ը։
 
{{ՀՍՀ}}