«Մասնակից:Sophia Alexanyan/ սևագրություն»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
'''Աստոր Պիացցոլա''' – արգենտինացի երաժիշտ և [[կոմպոզիտոր]]: Ապրել և ստեղծագործել է 20-րդ դարի երկրորդ կեսին: Ստեղծել է տանգոյի նոր ճյուղ`նուեվո [[տանգո]] (nuevo tango), ավանդական տանգոյին ավելացնելով [[ջազ]]ի և կլասիկ երաշտության տարրեր:
Աստոր Պիացցոլան ծնվել է 1921 թ. Մարտի 11-ին [[Արգենտինա]]յում, [[Մար-դել-Պլատա]] քաղաքում, իտալացի փախստականների ընտանիքում: Մանկության տարիներին ապրել է [[Նյու Յորք]]ում: Որտեղ էլ 1930 թ-ին սկսել է սովորել ակարդիոն նվագել: 1932 թ-ին գրում է իր առաջին La catinga տանգոն:Դաշնամուր նվագել սովորում է Ռախմանինովի աշակերտ`Բելլա Վիլդայի մոտ:1934 թ-ն հանդիպում է Կառլոս Գառդելին, որը Աստորին հրավիրում է նվագել իր հետ հերթական շրջագայության ընթացքում: ՆարՆաև [[Կառլոս Գառդել]]ի հրավերով Պիացոլլան նկարահանվում է «Օրը, երբ դու կսիրես ինձ» ֆիլմում 1935: 1937 թ-ին վերադառնում է Արգենտինա: Նվագում է գիշերային ակումբներում և 1946 թ-ին ստեղծում է իր առաջին նվագախումբը: 1950 թ-ին սկսում է գրել կլասիկ երաժշտություն ակարդիոնի համար:
1963 թ-ին «Երեք սիմֆոնիկ շարրժումներ» ստեղծագործության համար արժանանում է Հիրշ երաժշտական մրցանակին: Համագործակցում է [[Խորխե Լուիս Բորխես]]ի հետ: 1965 թ-ին լույս է տեսնում «Տանգո» սկավառակը:
Անանուն մասնակից