«Սարյակներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
ավելացվեց Կատեգորիա:Թռչուններ ՀոթՔաթ գործիքով
չ clean up, replaced: → (42), → (21) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
{{Տաքսոտուփ
| name = Սարյակներ
| regnum = Կենդանիներ
| image file = Asian Pied Starling I IMG 5520.jpg
| image title = Սարյակ
| image descr = Սարյակ
| parent = Sturnidae
| rang = Ընտանիք
| latin = Sturnus
| wikispecies = Sturnus
| commons = Category:Sturnus
Տող 14.
| eol = 34816
}}
'''Սարյակներ '''({{lang-la|Sturnus}}), ճնճղուկազգիների կարգի թռչունների ընտանիք:
 
==Բազմազանություն==
Հայտնի է գրեթե 111, [[ՀՀ]]-ում՝ 2 տեսակ՝ սովորականը և վարդագույնը:
 
==Ապրելակերպ==
Տող 23.
Գարնանը բնակվում են այգիներում, դաշտերում և մարգագետիններում:
Սովորական սարյակի մարմնի երկարությունը 21–25 սմ է, կենդանի զանգվածը՝ 73–98 գ: Գարնան ու ամռան ամիսներին նրա փետրածածկը սևավուն է, արևի լույսի տակ՝ մանուշակագույն՝ կանաչ փայլով, իսկ աշնանն ու ձմռանը փետրածածկը բաց գույնի է՝ համաչափ տարածված սպիտակ պուտերով, ինչը թռչնին գրավչություն է տալիս: Սովորական սարյակները գարնան ավետաբերներ են: Մեծ երամներով նրանք վերադառնում են մարտ–ապրիլին և բնադրում. չոր խոտերից, բրդի ծվեններից ու փետուրներից ծառերի փչակներում, պատերի ճեղքերում հյուսում են իրենց բույնը, բնադրում են նաև մարդու անմիջական հարևանությամբ՝ արհեստական բներում: Մայիսի սկզբին էգը 4–5 երկնագույն ձվեր է դնում: Նույն ամսի կեսերին հայտնըվում են ձագերը, որոնք 3 շաբաթ անց թռչում հեռանում են բնից և սկսում ինքնուրույն կյանք վարել: [[ՀՀ]] տարածքում սովորական սարյակները հանդիպում են ամենուրեք՝ բացառությամբ ցածրադիր վայրերի:
Վարդագույն սարյակներն իրենց ձմեռանոցներից վերադառնում են մայիսի առաջին կեսին:
 
==Արտաքին տեսք==
Մարմնի չափերով (երկարությունը 21,5 սմ է, կենդանի զանգվածը՝ 70–90 գ) նրանք գրեթե չեն տարբերվում սովորական սարյակից, միայն թե նրանց մեջքի և որովայնի փետուրները վարդագույն են, իսկ գլուխը, թևերն ու պոչը՝ սև: Արուները գլխին ունեն երկար, փուփուլանման փետուրներ: Վարդագույն սարյակները բնադրում են մեծ գաղութներով (ավելի քան 10 հազար թռչուն): Թեև կեր են հայթայթում նաև մարդկանց բնակավայրերի մոտ, բայց բնադրում են նրանցից հեռու՝ քարակույտերի մեջ, ժայռերի ծերպերում: Վարդագույն սարյակների բնադրագաղութներ կան [[Արագած|Արագածի]]ի, [[Գեղամա լեռներ|Գեղամա լեռների]]ի քարքարոտ լանջերին: Բույնը պատրաստում են չոր խոտերից, բարակ ցողուններից: Դնում են 4–6 երկնագույն ձվեր, որոնցից հունիսի 2-րդ կեսին դուրս են գալիս ձագերը:
Սարյակները սնվում են հիմնականում [[Միջատներ|միջատներովմիջատներ]]ով, նաև զանազան պտուղներով (գերադասում են թութը) և հատապտուղներով:
Սարյակները շատ օգտակար թռչուններ են. ոչնչացնում են բազմաթիվ վնասատու միջատների, հատկապես՝ մորեխների: Վարդագույն սարյակները 1 գաղութի սահմաններում կարող են ոչնչացնել մեծ քանակության վնասատու միջատներ: Ուստի սարյակներին հարկավոր է պահպանել: