«Յուլիան Տուվիմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, replaced: — → - (2) oգտվելով ԱՎԲ
չ clean up, replaced: → (4) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
[[Պատկեր:Julian Tuwim.jpg|մինի|աջից]]
'''Յուլիան Տուվիմ''' ({{lang-pl|Julian Tuwim}}; [[1894]]թ. [[սեպտեմբերի 13]], [[Լոդզ]], [[Լեհաստան]] - [[1953]]թ. [[դեկտեմբերի 27]], [[Զակոպանե]], [[Լեհաստան]]), լեհ բանաստեղծ։
 
Վաղ շրջանի գործերին բնորոշ է լավատեսական աշխարհընկալումը («Հետամտում եմ աստծուն», 1918, «Պարող Սոկրատեսը», 1920, «Յոթերորդ աշունը», 1922)։ Տուվիմը ժողովրդականացրել է պոեզիան՝ նրա մեջ մտցնելով փողոցի խոսակցական և նոր՝ քաղաքաբնակ հերոսի լեզուն։ 20-ական թթ․ 2-րդ կեսից Տուվիմի ստեղծագործության մեջ գերիշխել է պարզ ու ներդաշնակ բանաստեղծության ձգտումը («Բառերն արյան մեջ», 1926, «Սաղարթավոր անտառը», 1929, «Գնչուական աստվածաշունչ․․․», 1933, «Բոցավառվող էություն», 1936, ժողովածուներ)։
Տող 6.
30-ական թթ․ հանդես է եկել ի պաշտպանություն հումանիստական ու մշակութային արժեքների, որոնց սպառնում էր [[ֆաշիզմ]]ը։ «Պարահանդես օպերայում» (1936, հրատարակվել է 1946թ.) երգիծական պոեմը մերկացնում է լեհ կառավարող հանցախմբին։
 
Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939 - 1945) տարիներին Տուվիմը եղել է տարագրության մեջ, ծավալել է հակաֆաշիստական ակտիվ գործունեություն, գրել «Լեհաստանի ծաղիկները» (անավարտ, հրատարակվել է 1949թ.) քնարաէպիկական պոեմը։
 
1946-ին վերադարձել է Լեհաստան, հրատարակել «Նոր բանաստեղծություններից» (1953) շարքը, որը երգում է ժողովրդական Լեհաստանի նվաճումները, լեհական և սովետական ժողովուրդների բարեկամությունը։