«Նյարդային համակարգ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
 
{{անաղբյուր}}
[[Պատկեր:Nervous system diagram.png|thumb|Մարդու նյարդային համակարգը]]
'''Նյարդային համակարգը''' կարգավորում է բոլոր [[օրգան]]ների և օրգան-համակարգերի փոխկապակցված գործունեությունը:Այն վերահսկում է ներզատական համակարգի միջոցով իրականացվող հումորալ կարգավորումը և միաժամանակ կապ է հաստատում օրգանիզմի և միջավայրի միջև՝ նպաստելով օրգանիզմի հարմարվողականությանը միջավայրի փոփոխվող պայմաններում:Եվ վերջապես,նյարդային համակարգի միջոցով մարդը զգում,ճանաչում է միջավայրի առարկաները,ընկալում միջավայրից եկող գրգիռները,պահպանում ստացված տեղեկատվությունը և օգտագործում իր պահանջմունքների համար:Նյարդային համակարգով են պայմանավորված գիտակցությունը,մտածողությունը,խոսքը,վարքագիծը:Այսպիսիով՝ նյարդային համակարգի հիմնական գործառույթն օրգանիզմի կողմից ներքին և արտաքին միջավայրից հաղորդվող տեղեկատվության վերլուծությունն է և համապատասխան գործողությունների իրականացումը:
'''Նյարդային համակարգը'''
 
== Այլ ==
[[Պատկեր:Neurone - commenté.svg|vignette|Նյարդային բջջի կառուցվածքը]]
Նիարդաթելերի խրձերն առաջացնում էն նիարդեր, որոնք պատված են միելինային էլեկտրամեկուսիչ թաղանթով։
 
[[Պատկեր:Neuron Hand-tuned.svg|vignette|Նեյրոնի կառուցվածքը]]
 
== Նեյրոնների կառուցվածքը,հատկությունները և տեսակները ==
 
Նյարդային համակարգի կառուցվածքային և գործառական միավորը նյարդային բջիջն է՝ [[նեյրոն]]ը:Նեյրոնը ունի մարմին և ելուստներ:Վերջիններից են կարճ ելուստները,որոնք կոչվում են դենդրիտներ,իսկ երկար նյարդաթելը՝ աքսոն,որն ավարտվում է նախասինապսային ելուստով:Նշված տարրերից յուրաքանչյուրը կատարում է որոշակի ֆունկցիա:Նեյրոնի մարմինը սնուցող դեր է կատարում: Նրանում կան բազմաթիվ օրգանոիդներ,ուր սինթեզվում են կենսաբանական կարևոր միացություններ և փոխադրվում աքսոն ու դենդրիտներ:Դենդրիտներն ընդունում են տեղեկատվությունը,իսկ աքսոնը նյարդային ազդակը մարմնից հաղորդում է այլ նեյրոններին կամ [[օրգան]]ներին:
 
Աքսոնների մի մասը պատված է էլեկտրամեկուսիչ սպիտակ ճարպանման նյութի թաղանթով՝ միելիոն,իսկ մյուս մասը դրանից զուրկ է:Աքսոնի երկարությունը կարող է լինել մինչև 100 սմ և ավելի:Մարդու նյարդաթելերի ընդհանուր գումարային երկարությունը 1 մլրդ մետր է,որը հավասար է Երկրից մինչև Լուսին,ապա նորից հետ՝ Երկիր ընկած տարածությանը:Նյարդաթելերի խրձերն առաջացնում են նյարդեր,որոնք պատված են ընդհանուր թաղանթով:Ըստ գործառական բնույթի նյարդերը լինում են զգացող,շարժիչ և խառը:Զգացող նյարդերը նյարդային ազդակները հաղորդում են կենտրոնական նյարդային համակարգ:Շարժիչ նյարդերը կենտրոնական նյարդային համակարգից պատասխան ազդակները հաղորդում են ծայրամասային օրգաններին:Խառը նյարդերը պարունակում են զգացող և շարժիչ նյարդաթելեր:
 
Նեյրոնների ձևերը բազմազան են:Տարբերում են բրգաձև,աստղաձև,զամբյուղաձև,կլորավուն,ձվաձև և այլն:Ըստ ելուստների քանակի նեյրոնները հիմնականում լինում են միաբևեռ,երկբևեռ և բազմաբևեռ:Միաբևեռ նեյրոնների մարմնից դուրս է գալիս մեկ ելուստ:Երկբևեռ նեյրոններն ունեն երկու ելուստ,իսկ բազմաբևեռները՝ բազմաթիվ դենդրիտներ և մեկ աքսոն:Ողնաշարավոր կենդանիների ու մարդու նյարդային համակարգում հիմնականում գերակշռում են երկբևեռ և բազմաբևեռ նեյրոններ:
 
Գործառական բնույթով տարբերում են զգայական,միջադիր (ներդիր) և շարժողական նեյրոններ:Զգայական նեյրոնները զգայարաններից ազդակներ են հաղորդում կենտրոնական նյարդային համակարգ:Նրանց մարմինները տեղավորված են [[գլխուղեղ]]ից և [[ողնուղեղ]]ից դուրս գտնվող նյարդային հանգույցներում:Նյարդային հանգույցները նեյրոնների մարմինների կուտակներ են:Շարժողական նեյրոնները գլխուղեղից և ողնուղեղից պատասխան ազդակները հաղորդում են կմախքային մկաններին և ներքին [[օրգան]]ներին:Միջադիր նեյրոնները տեղավորված են կենտրոնական նյարդային համակարգում և կապ հաստատում զգայական ու շարժողական նեյրոնների միջև:
 
Նեյրոնը մասնագիտացված [[բջիջ]] է,որն ընդունում,մշակում,ծածկագրում,պահպանում և հաղորդում է տեղեկատվությունը,կապ է հաստատում ուրիշ նեյրոնների և տարբեր օրգանների բջիջների միջև:Նեյրոնին բնորոշ է նյարդային ազդակների առաջացումն ու հաղորդումը:Նյարդային ազդակը էլեկտրական ալիք է,որն առաջանում է նեյրոնի մարմնում և հաղորդվում աքսոնով:
 
 
== Նյարդային համակարգի բաժինները ==
 
== Տես նաև ==
 
* [[Նեյրոն]]
* [[Սոմատիկ նյարդային համակարգ]]