«Ղրիմի պատերազմ»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
չ clean up, replaced: — → - (6) oգտվելով ԱՎԲ |
չ clean up, replaced: → (2) oգտվելով ԱՎԲ |
||
Տող 8.
1853-ի մայիսին Ռուսաստանը խզեց դիվանագիտական հարաբերությունները Թուրքիայի հետ։ [[Հունիսի 21]]-ին ռուսական զորքերը մտան [[Մոլդովա]]յի և [[Վալախիա]]յի իշխանությունները, որոնք անվանապես թուրք, սուլթանի գերիշխանության տակ էին։ Ի պատասխան՝ [[հոկտեմբերի 4]]-ին Թուրքիան (Անգլիայի և Ֆրանսիայի դրդմամբ) պատերազմ հայտարարեց Ռուսաստանին։
Պատերազմական գործողություններ ծավալվեցին [[Դանուբ]]ի, [[Ղրիմ]]ի և Կովկասյան ռազմաճակատներում։ Դանուբի վրա գեներալ Մ. Գորչակովի ռուսական 82 հազարանոց բանակի դեմ շարժվեց Օմեր Փաշայի թուրքական 150 հազարանոց բանակը։ Ռուսական հրետանուն հաջողվեց ջախջախել թուրքական դանուբյան նավատորմիղը։ Անդրկովկասում թուրքական 100 հազարանոց բանակի դեմ կանգնած էին [[Ախալցխա]]յի, [[Ախալքալաք]]ի, [[Ալեքսանդրապոլ]]ի և [[Երևան]]ի թույլ կայազորները (մոտ 5 հազար զինվոր)։ Ռուսական բանակի գլխավոր ուժերն այդ ժամանակ [[Կովկասյան պատերազմ 1817—1864|կռվում էին լեռնականների դեմ]]։ Ղրիմից անհապաղ 16 հազարանոց հետևակային մի դիվիզիա փոխադրվեց, կազմավորվեց հայ-վրացական 10 հազարանոց աշխարհազոր, որը հնարավորություն տվեց կենտրոնացնել 30 հազար զորք գեներալ [[Բարսեղ Բեհբութով]]ի հրամանատարության ներքո։ Թուրքական գլխավոր ուժերը (մոտ 40 հազար) [[Կարս]]ից շարժվեցին Ալեքսանդրապոլ (ճանապարհին թուրքերը ներխուժեցին Բայանդուր գյուղը, կոտորեցին հայ բնակիչներին), սակայն ռուսական զորամասերին հաջողվեց կանգնեցնել թշնամու առաջխաղացումը։ Իսկ թուրքերի [[Արդահան]]ի ջոկատը (18 հազար), փորձելով շարժվել դեպի [[Թիֆլիս]], [[նոյեմբերի 14]]-ին Ախալցխայի մոտ ջախջախվեց գեներալ Ի. Անդրոնիկովի ջոկատի կողմից։ [[Նոյեմբերի 19]]-ին գեներալ Բարսեղ Բեհբութովի զորքերը (10 -
== 1854 թ. ռազմական գործողությունները ==
Տող 24.
== Հայերի մասնակցությունը պատերազմին ==
Ինչպես XVIII դ. վերջի և XIX դ, սկզբի ռուս-թուրքական պատերազմների ժամանակ, այնպես էլ Ղրիմի պատերազմում, հայերը իրենց ազատագրության հույսը կապելով ռուսական զենքի հաղթանակի հետ, ռազմական և նյութական մեծ օգնություն ցույց տվեցին ռուսական զորամասերին Ղրիմի և Կովկասյան ռազմաճակատներում։ Պատերազմում Կովկասյան կորպուսի հրամանատարն էր Բարսեղ Բեհբութովը, Սև ծովի Կովկասյան ափերը պաշտպանելու, թուրքական նավատորմի և դեսանտային ուժերի դեմ պայքարի գործում Պավել Նախիմովի հետ աչքի ընկավ հայազգի փոխծովակալ [[Լազար Սերեբրյակով]]ը։ Ռազմական գործողությունների հենց սկզբին Հայաստանի մի շարք վայրերում ([[Երևան]], [[Ալեքսանդրապոլ]], [[Նախիջևան]], [[Վաղարշապատ]], [[Կարս]], [[Իգդիր]], [[Ղարաբաղ]], Փամբակ-Շորագյալ և այլուր) կազմակերպվեցին հետևակային և հեծյալ կամավորական ջոկատներ, որոնք ռուսական զորքերի հետ միասին գործուն մասնակցություն ունեցան թշնամու դեմ մղված մարտերին։ 1853-ին Վաղարշապատում Գևորգ Մալինցյանի և Ստեփան Սամսոնյանի ղեկավարությամբ կազմավորվեց 300 հոգուց բաղկացած կամավորական ջոկատ։ 1853 -
Ծովանկարիչ [[Հովհաննես Այվազովսկի]]ն ստեղծել է Սևաստոպոլի հերոսամարտին նվիրված կտավներ («Սինոպի ծովամարտ», 1853, «Ծովամարտ», 1855), պաշարված քաղաքում բացել ցուցահանդես (1854), ոգևորել ու օգնել նրա պաշտպաններին։ Ղրիմի պատերազմում հայերի դերը բարձր են գնահատել ռուս զորավարները, ականատեսները (Ն. Մուրավյով, Մ. Բոգդանովիչ, Մ. Լիխուտին, Ֆ. Գեյրոտ և ուրիշներ)։
|