«Ռադիոնուկլիդներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, replaced: → (9) oգտվելով ԱՎԲ
չ clean up, replaced: → (5) oգտվելով ԱՎԲ
Տող 7.
Տարբերում ենք 3 տեսակի ՌԹ-ներ ` '''պինդ''' , '''հեղուկ''' , '''գազային''' : Դիտարկենք դրանք առանձին-առանձին :
Գազային ՌԹ-ներն են , օրինակ , [[ԱԷԿ]]-երի օդափոխման համակարգի գազերը , որոնք հարուստ են ռադիոնուկլիդներով : Գազային ՌԹ-ների կազմի մեջ են մտնում հիմնականում ռադիոակտիվ ազնիվ գազեը ` 85Kr , 85mKr , 88Kr , 133Xe :
ՌԹ-ների ոչ ճիշտ վնասազերծման դեպքում կարող է տեղի ունենալ ռադիոակտիվ նյութերի ` ռադիոնուկլիդների արտահոսք ( միգրացիա գերեզմանոցից շրջակա միջավայր ) , որը կբերի շրջակա միջավայրի ռադիոակտիվ աղտոտմանը , ինչն իր մեջ լուրջ վտանգներ է պարունակում կենդանի օրգանիզմների համար ` ներառյալ մադուն :
Ռադիոնուկլիդների արտահոսքի հիմնական պատճառներից են կոնտեյներներից ռադիոնուկլիդների լվացումը և կոնտեյներների `ջրով քայքայումը : Մեր օրերում բարձր ակտիվությամբ ՌԹ-ների մեծ մասը (առաջացող միջուկային վառելիքի վերամշակումից ) պահվում է կա՛մ հեղուկների ( թթուների կամ ալկալիների ) , կա՛մ աղային կոնցենտրատների տեսքով ( ալկալիական լուծույթների ) չժանգոտվող կամ ցածրածխածնային պողպատից պատրաստված ռեզերվուարներում: Բայց նույնիսկ այս պայմանները չեն կարող ապահովել ՌԹ-ների ` շրջակա միջավայրից լրիվ մեկուսացումը։
ՌԹ-ների ` երկրի մակերևույթային շերտերում թաղման վտանգը կայանում է նրանում , որ ռադիոնուկլիդների արտահոսքի դեպքում դրանք կարող են ներծծվել ստորերկրյա ջրերի մեջ `դարձնելով դրանք օգտագործման համար ոչ պիտանի և չափազանց վտանգավոր :
Տող 15.
Գազային ՌԹ-ներն աղտոտում են հիմնականում [[մթնոլորտ]]ը : Դա տեղի է ունենում հետևյալ կերպ . [[ԱԷԿ]]-եիր ռեակտորների աշխատանքի ժամանակ առաջացած ռադիոնուկլիդները ներթափանցում են օդափոխման համակարգ և դրա միջոցով արտանետվում են մթնոլորտ և աղտոտում ԱԷԿ-եիր շրջակա օդը , իսկ քամու առկայության դեպքում աղտոտված օդը կարող է տեղափոխվել հարյուրավոր կմ-երի վրա :
[[Մթնոլորտ]]ի ` գազային ՌԹ-ներով աղտոտմանն են բերում նաև
միջուկային զենքի տարբեր տեսակների փորձարկումները :
ՌԹ-ների վնասազերծման , պահպանման կամ , առհասարակ , [[ռադիոակտիվ]] նյութերի շահագործման ռեժիմների խախտումները կարող են բերել աղետալի հատևանքների :
Այդպիսի մի դժբախտ դեպք տեղի է ունեցել 1957 թվականին Կիշտիմ քաղաքի մերձակայքում գտնվող ՌԹ-ների վերամշակման գործարանում։ Սառեցման համակագի խափանման պատճառով տեղի ունեցավ 85 տոննա չափազանց վտանգավոր ՌԹ-ներ պարունակող ռեզերվուարի պայթյուն , որի հետևանքով 20.000.000 Կյուրի ընդհանուր ակտիվությամբ ռադիոնուկլիդներ հայտնվեցին [[մթնոլորտ]]ում : Աղտոտման տարածքը կազմեց 300 կմ-ից ավելի :
Այդպիսի վթարներ տեղի են ունեցել նաև [[ԱԷԿ]]-երի աշխատանքի ընթացքում : Մինչ օրս միջուկային ռեակտորներում տեղի է ունեցել 3 լուրջ վթար։ Դրանք տեղի են ունեցել 1957թ.-ին Ուինդսքեյլում (Անգլիա), 1979 թ.-ին Թրի Մայլ-Այլենդում ( [[ԱՄՆ]] ) և 1986 թ.-ին [[Չերնոբիլ]]ում (նախկին [[ԽՍՀՄ]]-ի տարածքում)։