«Հորոսկոպ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, replaced: → (11), է: → է։ (2), ը: → ը։ (11), լ: → լ։ (2), ծ: → ծ։, մ: → մ։ (3), ն: → ն։ (6), ջ: → ջ։, տ: → տ։ (2), ր: → ր։ (3) oգտվելով [[Վիքիպեդիա:ԱվտոՎիքիԲրաուզ...
չ clean up, replaced: → (5), → oգտվելով ԱՎԲ
Տող 1.
[[Պատկեր:Horoscop.jpg|thumb|400px|right| Ժամանակակից հորոսկոպի օրինակ:]]
 
'''Հորոսկոպ''' ([[հունարեն]]` ώρα` ժամ, ժամանակահատված, ժամկետ և σκοπός` հսկիչ, դիտող, բառացիորեն` "իր ժամը հսկող", [[հայերեն]]` '''ժամադիտակ''', նաև '''ռադիքս''' [[լատիներեն]] radix` արմատ)` [[աստղագուշակություն|աստղագուշակության]] մեջ [[մոլորակ]]ների, լուսատուների և այլ երկնային մարմինների դիրքերի արտապատկերումը [[խավարածիր|խավարածրի]] վրա ժամանակի տվյալ պահի և աշխարհագրական տվյալ վայրի նկատմամբ: Ժամանակակից աստղագուշակության մեջ ''հորոսկոպ'' է կոչվում որոշակի ժամանակահատվածում երկնային քարտեզի ոճավորված գծապատկերը, այդ գծապատկերը գերազանցապես [[երկրակենտրոն]] է, չնայած կան նաև այնպիսի ուղղություններ, որոնք կիրառում են են [[արևակենտրոն]] համակրգը: Հին շրջանի աստղագուշակները, սակայն, հորոսկոպ էին անվանում ''ասցենդենտը'', կամ այն նշանը, որի մեջ նա գտնվում էր/այսպես կոչված ելնող կամ ծագող նշանը/, այսինքն երկնակամարի մի փոքր հատված, որը տվյալ պահին հորիզոնից վեր էր բարձրանում: [[Կ.Պտղոմեոս]]ը իր ''Թեթրաբիբլոսում'' գրում է. "Որոշ գիտնականներ, սակայն, օգտագործում են իգական և արական նշանների այնպիսի հերթականություն, որի դեպքում առաջին արական նշանը համապատասխանում է ելնող նշանին, որն անվանվում է ''հորոսկոպ''":
 
== Հորոսկոպի կառուցումը ==
Տող 10.
* '''Նատալ կամ ռադիքս'''` մարդու ծննդյան հորոսկոպ, որը կազմվում է անհատի ծննդյան պահն ու աշխարհագրական վայրը հաշվի առնելով: Այն բնութագրում է մարդու բնածին ընդունակություններն ու կարողությունները, կենսական պայմաններն ու կյանքի իրադարձությունները, ձգտումներն ու նրանց իրականացնելու հնարավորությունները և այլն:
* '''Լոկալ կամ տեղային հորոսկոպ''': Կազմվում է անհատի ծննդյան ժամը և օտար աշխարհագրական վայրի կորդինատները հաշվի առնելով և բնութագրում է նրա ճակատագրի փոփոխությունները հայրենիքից այլ երկրներ մեկնելու դեպքում: Մարդկանց մոտ հաճախ հարյ է առաջանում, թե որ երկրներում նրանք առավել երջանիկ կլինեն, որտեղ կկարողանան լիարժեքորեն իրագործել իրենց ունա կություններն ու կարողությունները: Այս հարցերին պատասխանում է լոկալ հորոսկոպների ուսումնասիրությունը:
* '''Թեմատիկ հորոսկոպ''': Այն գծագրվում է ասցենդենտի տեղափոխությամբ հետաքրքրող աստղաբանական օբեկտի աստիճանի մեջ, որը հնարավորություն է տալիս ուսումնասիրել անհատի կյանքի որոշակի ոլորտների իրադարձությունների մանրամասները: Օրինակ [[Յուպիտեր (մոլորակ)|Յուպիտեր]]ի հորոսկոպը կազմելով որոշվում է անհատի հաջողակությունը հասարակական ոլորտում, նրա դիրքը, մերժված լինելը կամ մեծարանքի արժանանալը:
* '''Կարմիկական հորոսկոպ''': Թեմատիկ հորոսկոպի տարատեսակ է, որը հնարավորություն է տալիս որոշելու անհատի [[նախկին մարմնավորում]]ների ազդեցությունը ներկա կյանքի վրա:
* '''Հարմոնիկներ''': Հորոսկոպների այս տեսակը ստացվում է նատալի մոլորակների դիրքերը թվաբանական փոփոխությունների ենթարկելով: Անհատի նատալի հարմանիկների թիվը տեսականորեն անսահման է, սակայն առավելապես կարևորվում են առաջին 40-ը: Հարմոնիկները ունեն ինչպես կանխատեսական արժեք, այնպես էլ օգնում են աստղաբանին բնութագրել անհատի թածնված կարողություններն ու հնարավորությունները:
Տող 31.
 
20-րդ դարի սկզբի անվանի աստղագուշակ [[Ալան Լեո]]ն , որն ուներ չափազանց մեծ քանակության հորոսկոպների պատվերներ, ստիպված էր փոփոխություններ մտցնել այս ոլորտում։ Նա մշակեց հորոսկոպի վերլուծության էքսպրես մեթոդ, որը արագորեն հասանելի և հասկանալի կլիներ հասարակության լայն շրջանակի համար։
Ելնելով այն փաստից, որ [[Արև]]ը մեծ կշիռ ունի հորոսկոպի մեջ, Ալան Լեոն կրճատեց հորոսկոպի վերլուծությունը` հանգեցնելով այն կենդանակերպի նշաններում Արևի դիրքի վերլուծության։ Կենդանակերպի ամեն մի նշանում Արևը գտնվում է մոտ 30 օր ` նշանից նշան անցնելով յուրաքանչյուր ամսվա վերջին տասնօրյակում: Այսպիսով ամեն տարվա մարտի 21-ից ապրիլի 20-ը բոլոր ծնվածներն անկախ ծննդավայրից, ծննդյան օրից և ժամից համարվում են Խոյ նշանի տակ ծնված, ապրիլի 20-ից մայիսի 21` Ցուլ և այլն։ Այդպես սկիզբ առավ մինչ այժմ մեծ ժողովրդականություն վայելող ''արեգակնային աստղագուշակությունը'', որի կանխատեսումները լայնորեն տարածում են ժամանակակից բոլոր լրատվամիջոցները։
 
== Հղունմեր ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Հորոսկոպ» էջից