«Վալկիրիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 39.
 
Վրա է հասնում Հունդինգն ու մենամարտի բռնվում Զիգմունդի հետ: Այս ընթացքում Բրյունհիլդան ծածկում է Զիգմունդին իր վահանով. վալկիրիայի օգնությամբ պատանին սրախողխող է անում իր ահեղ թշնամուն: Սակայն հանկարծ հայտնվում է ինքը՝ Վոտանը, ով տեսել էր դստեր անհնազանդությունը: Հոր ցասումից ահաբեկված՝ Բրյունհիլդան ստիպված նահանջում է: Վոտանը հարվածով երկու կես է անում Զիգմունդի սուրը, և մահամերձ Հունդինգն իր վերջին հարվածով խոցում է անզեն պատանուն: Բրյունհիլդան, ձիով փախցնելով Զիգլինդեին, վերցնում է նաև սրի մասերը:
 
===Երրորդ գործողություն===
Վալկիրիաները փոթորկի միջով առաջ են գնում՝ Վոտանի զայրույթին հլու: Լսվում է նրանց ռազմաշունչ մարտակոչը, սակայն նրանք չեն համարձակվում պաշտպանել իրենց մեղավոր քրոջը: Իսկ Զիգլինդեն հղի է իր սիրեցյալ տղամարդուց: Հոր կամքն անտեսելով՝ Բրյունհիլդան կնոջն է հանձնում Զիգմունդի սրի երկու կեսն ու բացահայտում, որ մինչ նրա որդու՝ Զիգֆրիդի ծնունդը թաքնվել, մեծացնել ու դաստիարակել որդուն ու վստահ լինել, որ հենց նա է հետագայում իր հերոս հոր հրաշալի սրին տիրանալու: Զիգֆրիդը կդառնա հզորագույն հերոս և կկարողանա վերականգնել կախարդական սուրը: Վալկիրիաները օգնում են Զիգլինդեին թաքնվել. նա պատսպարվում է թավախիտ անտառում, որտեղ Ֆաֆներ հսկան՝ վերածված վիթխարի վիշապ-օձի, պահպանում է ժամանակին իրեն բաժին հասած Հռենոսի ոսկին:
 
Հայտնվում է ահեղ, մռայլ Վոտանը ու հայտարարում իր վճիռը. հանդուգն Բրյունհիլդան այլևս չի լինի վալկիրիա, այլ երկար ու խորը կախարդական քուն է մտնելու՝ մինչև իրեն արթնացնի պատանի այն դյուցազունը, ում վիճակված է չքնաղ վալկիրիայի ամուսինը դառնալ: Իր դստեր վերջին խնդրանքին անսալով՝ Վոտանը, կրակի աստված [[Լոգե]]ի օգնությամբ, Բրյունհիլդային շրջապատում է հրե օղակ-պատնեշով, որը կկարողանար հաղթահարել միայն հերոս՝ վալկիրիային արժանի փրկիչ ու ապագա ամուսին:
 
Ժայթքում է կրակն ու մոլեգին բոցավառվում՝ անհաղթահարելի հրեղեն լեզուներով շրջապատելով բարձրաբերձ ժայռը, որի գագաթին ննջում է [[Բրունհիլդա]]ն՝ կախարդված քնով: Վոտանը տխուր հեռանում է («Leb wohl, du kühnes, herzliches Kind!»; «Մնաս բարով, իմ փարոս, իմ հպարտություն»):
 
 
{{Վագների ստեղծագործությունները}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Վալկիրիա» էջից