«Մարկոս Կրասսոս»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
չNo edit summary |
չ clean up, replaced: — → - oգտվելով ԱՎԲ |
||
Տող 1.
[[Պատկեր:Marcus Licinius Crassus Louvre.jpg|thumb]]
'''Մարկոս Լիկինիոս Կրասոս''' ({{lang-lat|Marcus Licinius Crassus}}; [[մ.թ.ա. 115]]
Մ.թ.ա. 54-ին հարձակվել է [[Պարթևաստան]]ի վրա, գրավել մի քանի քաղաք, ապա վերադարձել Ասորիք՝ ձմեռելու։ Հայոց արքա [[Արտավազդ Բ]]-ն [[Մեծ Հայք]]ը հռոմեական և պարթևական զորքերի հարձակումներից զերծ պահելու համար այցելել է Կրասոսին, առաջարկել պարթևների դեմ արշավել Հայաստանի վրայով և ոչ [[Միջագետք]]ի ամայի տարածություններով, ինչպես որոշել էր Կրասոսը։ Մերժելով այդ ծրագիրը՝ Կրասոսը մ.թ.ա. 53 թ. գարնանը իր զորքերով՝ մոտավորապես 52-54 հազար մարտիկ, անցնում է [[Հռոմ]]ի և [[Պարթևաստան]]ի սահման հանդիսացող [[Եփրատ]] գետը` նախաձեռնելով Պարթևական արշավանքը։ 53 թ. հունիսի 9-ին Խառանի (ժամանակակից [[Ուրֆա]]յի հարավում) մոտ տեղի ունեցած ճակատամարտում հռոմեական զորքերը ջախջախվում են։ Ճակատամարտում զոհվում են Կրասոսը և նրա որդին, սպանվում է 20,000 և գերի վերցվում մոտավորապես 10,000 հռոմեական զինվոր։ Հարուստ ավարի հետ միասին պարթևները գրավում են լեգեոնների արծվադրոշները, ինչը մեծագույն անարգանք էր հռոմեական զենքի և Հռոմի փառքի համար<ref>[http://armenianhouse.org/sargsyan/razmarvest/5.html Սարգիս Սարգսյան, Հայ ռազմական արվեստի պատմություն, էջ 112]</ref>։ Պարթևական զորավար Սուրենը [[Մեծ Հայք]]ում գտնվող պարթևաց արքա [[Որոդես II]]-ին է ուղարկել Կրասոսի գլուխը, որը ցուցադրվել է [[Արտաշատ]]ում՝ [[Եվրիպիդես]]ի «Բաքոսուհիներ»-ի ներկայացման ժամանակ։
|