«Իրանի սահմանադրական հեղափոխություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, replaced: մ: → մ։ oգտվելով ԱՎԲ
չ clean up, replaced: — → - (4) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Իրանական սահմանադրական հեղափոխություն''' ([[1905]] - [[1911]]), հակաֆեոդալական, հակաիմպերիալիստական, բուրժուական հեղափոխություն։ Պատճառը հակասությունների սրումն էր մի կողմից՝ իմպերիալիստների աջակցությունը վայելող կառավարող ֆեոդալական խմբավորման, Ղաչարական դինաստիայի, մյուս կողմից՝ սաղմնավորվող ազգային բուրժուազիայի, գյուղացիության, արհեստավորների և բանվորների միջև։ Իրանական հեղափոխության վրա մեծ ազդեցություն է գործել [[1905]]-ին սկսված ռուս, հեղափոխությունը։
[[File:First Majlis MPs.jpg|thumb|Առաջին Իրանական մեջլիսի անդամները]]
Իրանական հեղափոխության ընթացքում ստեղծվեցին ժողովրդա-դեմոկրատական կազմակերպություններ, ընտրովի մարմիններ՝ էնջումեններ (միություններ), ֆիդայիների զորախմբեր ու մոջահեդների (հեղափոխականների) ընկերություններ։ Աչքի ընկնող գործիչներից էին Սաթթար խանը, Եփրեմ խանը ([[Դավթյան]]), Քեռին ([[Արշակ Գաֆավյան]]), Ալի Մուսյոն, Մոհամմեդ Խիաբանին և ուրիշներ։ Ունեցել է զարգացման երեք հիմնական շրջան։ [[1905]]-ի դեկտեմբերին կայացած ժողովրդի ցույցերի ճնշման տակ, [[1906]]-ի [[օգոստոսի 5]]-ին, շահը հրատարակեց [[սահմանադրություն]] մտցնելու հրովարտակ։
[[Հոկտեմբերի 7]]-ին բացվեց [[Իրան]]ի առաջին [[մեջլիս]]ը, որը մշակեց [[Իրան]]ի առաջին սահմանադրությունը։
[[1908]]-ի [[հունիսի 23]]-ին [[Մոհամմեդ-Ալի]] շահը հակահեղափոխական հեղաշրշում կատարեց, ցրեց մեջլիսը։
Իրանական հեղափոխության բարձրակետը [[Թավրիզ]]ի ապստամբությունն էր (երկրորդ շրջան, [[1908]]-ի ֆիդայիների մի խումբ [[1907]] [[հունիս]] - [[1909]] [[հուլիս]]), որը ղեկավարում էին Քեռին և Մաթթար խանը։ [[1909]]-ի ապրիլին ցարական զորքերը գրավեցին Թավրիզը։
[[1909]]-ի հուլիսին Գիլանի ֆիդայիները, հայ կամավորները և սահմանադրականները՝ Եփրեմ խանի և Ռեշտի նահանգապետ Սիփահդարի ղեկավարությամբ, բախտիարները՝ Սարդար Ասսադի գլխավորությամբ արշավեցին Թեհրան, գրավեցին այն և գահընկեց արեցին շահին։ Ստեղծվեց ժամանակավոր կառավարություն։ Զինված ուժերի գլխավոր հրամանատար նշանակվեց Եփրեմ խանը, վերականգնվեց սահմանադրությունը, բացվեց երկրորդ գումարման մեջլիսը։
Իրանական հեղափոխության երրորդ շրջանում ([[1909]]-ի [[հուլիս]]-[[1911]]-ի [[դեկտեմբեր]]) հեղափոխական ջոկատները, ֆիդայիներն ու հայ կամավորները Եփրեմ խանի հրամանատարությամբ հակահարված տվեցին շահի ու նրա եղբայր Սալար Էդ-Դովլեի ուժերին և կանխեցին միապետության վերականգնումը։ Սակայն անգլո-ռուսական, թուրքական ինտերվենցիան և ներքին հետադիմական ուժերը ճնշեցին հեղափոխությունը։ Իրանական հեղափոխությունը [[XX]] դ. սկզբին առաջին հեղափոխությունն էր [[արևելք]]ում և ամենախոշոր իրադարձությունը Իրանի պատմության մեջ։ Իրանական հեղափոխությանը մասնակցում էին պարսիկներ, հայեր, ադրբեջանցիներ, վրացիներ, ռուսներ, արաբներ, բուլղարներ և այլոք։ Իրանական հեղափոխությունը մեծ աջակցություն գտավ [[Ռուսաստան]]ի և [[Անդրկովկաս]]ի սոցիալ-դեմոկրատների կողմից։ [[1912]]-ին, [[Պրագա]]յի կոնֆերանսում [[բոլշևիկներ]]ը, [[Վլադիմիր Իլյիչ Լենին|Վ. Ի. Լենինի]] նախաձեռնությամբ, բանաձև ընդունեցին և նշավակեցին ցարական [[Ռուսաստան]]ի ու [[Մեծ Բրիտանիա]]յի նվաճողական քաղաքականությունն [[Իրան]]ում։ Իրանական հեղափոխության մեջ մեծ դեր կատարեցին իրանահայերի և կովկասահայերի կամավորական ջոկատները։ Ըստ իրանացի պատմաբան Էբրահիմ Սաֆայիի, Իրանական հեղափոխության 24 նշանավոր գործիչներից 16-ը հայեր էին։ Իրանական հեղափոխության շնորհիվ հայերն ընտրվեցին տեղական ինքնավարական մարմիններում՝ էն ջումեններում, ինչպես նաև իրավունք ստացան երկու պատգամավոր ունենալ Իրանի մեջլիսում։
Տող 10.
==Գրականություն==
* էլմար Հ., Եփրեմ, Թեհրան, 1964:
* Арутунян Г. С., Иранская революция 1905—111905 - 11 гг. и большевики Закавказья, E., 1956:
* Иванов М. С. Иранская революция 1905—19111905 - 1911 гг., M., 1957:
 
[[Կատեգորիա:Հեղափոխություններ]]