«Էրեկցիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, replaced: ը: → ը։, կ: → կ։, մ: → մ։ (5), ն: → ն։ (2), վ: → վ։, ): → )։ oգտվելով ԱՎԲ
չ clean up, replaced: ։Զ → ։ Զ oգտվելով ԱՎԲ
Տող 1.
Էրեկցիան ֆիզիոլոգիական երևույթ է,որը բնորոշվում է առնանդամի չափերի մեծացումով և պնդության ձեռքբերումով։ Առնանդամի էրեկցիան առաջանում է հոգեբանական,նյարդային,անոթային և ներզատիչ գործոնների համալիր փոխազդեցության արդյունքում։ Սովորաբար այն առաջանում է սեռական ցանկության և սեռական գրգռման առդյունքում։ Էրեկցիայի ձևը,անկյունը,ուղղությունը տարբեր տղամարդկանց մոտ զգալիորեն տարբերվում են։ Էրեկցիան խթանվում է վեգետատիվ նյարդային համակարգի պարասիմպաթիկ բաժնի կողմից,առաջացնելով առնանդամի տրաբեկուլյար զարկերակներում և հարթ մկաններում ազոտի օքսիդի(անոթալայնիչ) քանակի ավելացում։Զարկերակներիավելացում։ Զարկերակների լայնացումը հանգեցնում է առնանդամի խորշիկավոր մարմինների (corpora cavernosa) արյունալեցում։ Միաժամանակ նստախորշիկային և կոճղեզասպունգային մկանները սեղմում են խորշիկային մարմինների երակները։ Պարասիմպաթիկ ակտիվության նվազման հետ մեկտեղ էրեկցիան թուլանում է և վերջիվերջո ավարտվում։
 
Քանի որ էրէկցիան հանդիսանում է վեգետատիվ նյարդային համակարգի պատասխանը,այն կարող է առաջանալ տարբեր գրգիռներից,ներառյալ սեռական գրգռումը,ուստի այն ամբողջապես չի գտնվում գիտակցական վերահսկողության տակ։ Սպոնտան էրեկցիաներ առաջանում են քնի ժամանակ կամ առավոտյան արթնանալիս(նոկտուրնալ էրեկցիա)։ Նոկտուրնալ էրեկցիայի բացակայությունը կարող է օգնել տարբերակելու էրեկցիոն դիսֆունկցիայի ֆիզիկական կամ հոգեբանական ախտածագումը կամ իմպոտենցիան։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Էրեկցիա» էջից