«Դը Բրոյլի ալիք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, replaced: → (32), է: → է։ (3), ը: → ը։ (4), մ: → մ։ (2), ն: → ն։ (2), պ: → պ։, ջ: → ջ։, վ: → վ։ (2), ր: → ր։ (4), ց: → ց։ (2), ): → )։ (2), ա: oգտվելով [[Վիքիպեդիա:Ավտո...
չ →‎Տարրական մասնիկներ: clean up, replaced: → oգտվելով ԱՎԲ
Տող 60.
 
=== Տարրական մասնիկներ ===
1927թ. [[Քլինթոն Դեյվիսըն]]ը և Լեսթեր Ջերմերը, հետազոտելով դանդաղեցված [[էլեկտրոն]]ների ցրումը նիկելի վրա, հայտնաբերեցին, որ բյուրեղացանցի վրա դիտվում է էլեկտրոնների դիֆրակցիա։ Դը Բրոյլի ալիքի երկարությունը տեղադրելով Վուլֆ-Բրեգի պայմանում՝ էլեկտրոնի համար ստանում ենք նույնպիսի դիֆրակցիոն պատկեր, ինչպիսին կանխագուշակել էր Բրեգը ռենտգենյան ճառագայթների համար։ Մինչ դը Բրոյլի հիպոթեզը ընդունված էր համարել, որ դիֆրակցիան կարող է դիտվել միայն ալիքային միջավայրում։ Դեյվիսըն-Ջերմերի փորձը առանցքային նշանակություն ունեցավ [[քվանտային մեխանիկա]]յի զարգացման մեջ։ Ինչպես ֆոտոէֆեկտը վկայում է լույսի մասնիկային բնույթի մասին, այնպես դիֆրակցիոն փորձը ցույց է տալիս նյութի ալիքային բնույթը և լրացնում է ալիքամասնիկային երկվության տեսությունը։ Այս գաղափարից բխում է, որ ոչ միայն մասնիկը ի հայտ է բերում ալիքային հատկություններ, այլև կարելի է կիրառել [[ալիքային հավասարում]]ը՝ նկարագրելու համար նյութի հատկությունները դը Բրոյլի ալիքի երկարության միջոցով։
Էլեկտրոնների դիֆրակցիայի Դեյվիսըն-Ջերմերի փորձից հետո դը Բրոյլի հիպոթեզը փորձնականորեն հաստատվեց նաև մյուս [[տարրական մասնիկներ]]ի համար։