«Բայրոյթի թատրոն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Բայրոյթի վագներյան թատրոն''' (''Հանդիսավոր ներկայացումների տուն'') ({{lang-de|Bayreuth Festspielhaus}})- օպերայի...»:
 
No edit summary
Տող 5.
Թատրոնի բացման պատվին երեք անգամ ներկայացվել է հիմնադրի «[[Նիբելունգի մատանին]]» օպերային քառերգությունը: Այս թատրոնում ավանդաբար անց են կացվում '''Վագներյան (Բայրոյթյան) փառատոններ''':
 
Թատրոնն սկզբնապես ամբողջովին ղեկավարել է ինքը՝ [[Ռիխարդ Վագներ]]ը: Նրա վախճանից հեըո թատրոնի ղեկավարությունն անցել է Կոզմինա Վագներին՝ կոմպոզիտորի տիկնոջն ու հունգարացի նշանավոր կոմպոզիտոր [[Ֆերենց Լիստ]]ի դստերը, այնուհետև՝ Վագների որդուն, թոռներին և այլն:
 
'''Վագներյան (Բայրոյթյան) փառատոնները''' Գերմանիայում հասարակական-մշակութային կյանքի կարևոր իրադարձություններից են: Տարբեր երկրներից այստեղ են հավաքվում լավագուն երգիչներ ու դիրիժորներ: Վագների անունը, նրա ստեղծագործությունը, գաղափարները, փիլիսոփայական աշխարհընկալումը, երկերի խորունկ դրամատուրգիան Բայրոյթ են մղում նրա տաղանդի երկրպագուների անվերջանալի հոսքեր:
 
[[Առաջին համաշխարհային պատերազմ|Առաջին]] և [[Երկրորդ համաշխարհային պատերազմ|Երկրորդ]] աշխարհամարտերի տարիներին Վագներյան փառատոնները դադարեցվել էին: [[1951]] թվականից այդ փառատոններն անցկացվում են Ռիխարդ Վագների թոռների՝ '''Վիլանդ Վագների''' և '''Վոլֆգանգ Վագների''' ղեկավարությամբ:
{{DEFAULTSORT:Բայրոյթյան փառատոն}}