«Մասնակից:Sophia Alexanyan/ սևագրություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Աստոր Պիացցոլա''' – արգենտինացի երաժիշտ և կոմպոզիտոր: Ապրել և ստեղծագործել է 20-րդ դարի երկրորդ...»:
(Տարբերություն չկա)

12:22, 30 Օգոստոսի 2013-ի տարբերակ

Աստոր Պիացցոլա – արգենտինացի երաժիշտ և կոմպոզիտոր: Ապրել և ստեղծագործել է 20-րդ դարի երկրորդ կեսին: Ստեղծել է տանգոյի նոր ճյուղ`նուեվո տանգո (nuevo tango), ավանդական տանգոյին ավելացնելով ջազի և կլասիկ երաշտության տարրեր: Աստոր Պիացցոլան ծնվել է 1921 թ. Մարտի 11-ին Արգենտինայում, Մար-դել-Պլատա քաղաքում, իտալացի փախստականների ընտանիքում: Մանկության տարիներին ապրել է Նյու Յորքում: Որտեղ էլ 1930 թ-ին սկսել է սովորել ակարդիոն նվագել: 1932 թ-ին գրում է իր առաջին La catinga տանգոն:Դաշնամուր նվագել սովորում է Ռախմանինովի աշակերտ`Բելլա Վիլդայի մոտ:1934 թ-ն հանդիպում է Կառլոս Գառդելին, որը Աստորին հրավիրում է նվագել իր հետ հերթական շրջագայության ընթացքում: Նար Կառլօս Գառդելի հրավերով Պիացոլլան նկարահանվում է «Օրը, երբ դու կսիրես ինձ» ֆիլմում 1935: 1937 թ-ին վերադառնում է Արգենտինա: Նվագում է գիշերային ակումբներում և 1946 թ-ին ստեղծում է իր առաջին նվագախումբը: 1950 թ-ին սկսում է գրել կլասիկ երաժշտություն ակարդիոնի համար: 1963 թ-ին «Երեք սիմֆոնիկ շարրժումներ» ստեղծագործության համար արժանանում է Հիրշ երաժշտական մրցանակին: Համագործակցում է Խորխե Լուիս Բորխեսի հետ: 1965 թ-ին լույս է տեսնում նրա «Տանգո» սկավառակը: