«Արտակ Սմբատյանց»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, replaced: բ: → բ։, գ: → գ։, դ: → դ։, ը: → ը։ (5), ի: → ի։, լ: → լ։, ն: → ն։ (3), չ: → չ։, ս: → ս։ (2), ու: → ու։, ք: → ք։, մ: → մ։ (4 oգտվելով [[Վիքիպեդիա:Ավտո...
չ →‎Կենսագրություն: clean up, replaced: ։Ն → ։ Ն oգտվելով ԱՎԲ
Տող 11.
1911թ. նոյեմբեր-1912թ. նոյեմբեր նա որպես գործակալ լինում է Նոր Բայազետում և Բաքվում, իսկ 1914թ. հունվարի 30-ին նշանակվում է վիճակի փոխանորդ` Ալեքսանդրապոլում։ Այստեղ նա ակտիվ գործունեություն է ծավալում Առաջին աշխարհամարտի պատճառով գաղթական դարձած հայերին օժանդակելու ուղղությամբ։
1920թ. օգոստոսի 31-ին Գևորգ Ե Սուրենյանցը Ալեքսանդրապոլի վիճակն առանձնացնում է Երևանի թեմից և ստեղծում Շիրակի թեմ, որի առաջնորդ է ընտրվում մինչև 1921թ. սեպտեմբերի 9 Արտակ վրդ. Սմբատյանցը։
1922թ. ապրիլի 22-ին Գևորգ Ե Սուրենյանց հայրապետը վերականգնում է Սյունյաց թեմը, որի առաջնորդ է նշանակվում Արտակ վրդ. Սմբատյանցը։ՆույնՍմբատյանցը։ Նույն թվականին` համաձայն Սյունյաց թեմի հավատացյալների խնդրագրերի Արտակ Սմբատյանցը օծվում է եպիսկոպոս։
1927թ. փետրվարի 20-ին Լենինականում կայացած Շիրակի թեմական պատգամավորական ժողովը Արտակ եպս. Սմբատյանցին միաձայն ընտրում է թեմակալ առաջնորդ։
1929թ. դեկտեմբերի 10-14 Թիֆլիսում գումարված Վիրահայոց թեմական պատգամավորական ժողովը ի թիվս այլ հարցերի` լուծում է նաև թեմակալ առաջնորդի հարցը։ Ըստ այդմ` որոշվում է թեմակալ առաջնորդի պաշտոնով Թիֆլիս հրավիրել Շիրակի թեմի առաջնորդ Արտակ եպս. Սմբատյանցին, ով շարունակում է այդ պաշտոնին մնալ մինչև 1932թ.: