«Հյուսվածք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 12.
Էպիթելային հյուսվածքը պատում է մարդու և կենդանիների մարմնի արտաքին մակերևույթը, մարմնի բոլոր խոռոչները, սնամեջ օրգանների և անոթների ներքին պատերը, մտնում գեղձերի բաղադրամասերի մեջ։ Տարբերում են հարթ, գեղձային և թարթչավոր էպիթելային հյուսվածքի տարատեսակներ։
 
Հարթ էպիթելը կազմված է միմյանց կիպ հարող բջիջներից, որոնք պատում են [[մաշկ]]ի մակերևույթը, բերանի խոռոչը, [[կերակրափող]]ը, թոքաբշտիկները։ Մաշկային էպիթելը բազմաշերտ է, և նրա ածանցյալներն են եղունգներն ու մազերը:Գեղձային էպիթելը մտնում է [[գեղձ]]երի կազմի մեջ և կատարում հյութազատական գործաեգործառույթ: Աղիքային էպիթելը մարսողական ուղու պատը ծածկող լորձաթաղանթն է։ Այն մասնակցում է նաև գեղձերի (ենթաստամոքսային գեղձ, [[լյարդ]], թքագեղձ) առաջացմանը։ Թարթչավոր էպիթելը պատում է շնչուղիների խոռոչը։ Էպիթելային բջիջները բազմանում են արագ և փոխարինվում մահացած բջիջներին։
 
== Շարակցական հյուսվածք ==
 
Շարակցական հյուսվածքը կազմված է նոսր դասավորված բջիջներից,որոնց արանքում առկա է մեծ քանակությամբ թելակազմ միջբջջային նյութ:Շարակցական հյուսվածքը կազմում է [[կմախք]]ը,ենթամաշկային ճարպային շերտը,[[արյուն]]ը,[[ավիշ]]ը:Այն մտնում է բոլոր ներքին [[օրգան]]ների կազմության մեջ,օժտված է արագ վերականգնվելու հատկությամբ:Վերջինիս կազմված է թելիկներից և հիմնական անձև նյութից:Տարբերում են բուն շարակցական,աճառային և ոսկրային հյուսվածքներ:
 
Բուն շարակցական հյուսվածքի տարատեսակներն են փուխր թելավոր,ամուր թելավոր,ցանցանման,ճարպային և այլն:Թելավոր շարակցական հյուսվածքը հանդիպում է համարյա բոլոր օրգաններում:Նրանցից են կազմված բուն [[մաշկ]]ը,ջլերը,կապանները,թաղանթները:Փուխր շարակցական հյուսվածքը գտնվում է ներքին օրգանների միջև (օրինակ՝ ենթամաշկային ճարպային շերտը),իսկ ցանցանմանը՝ կարմիր ոսկրածուծը,[[փայծաղ]]ը և ավշային հանգույցները:Հեղուկ շարակցական հյուսվածք են արյունը և ավիշը,որոնք կազմված են միջբջջային հեղուկ նյութից և նրա մեջ լողացող ձևավոր տարրերից:Աճառային հյուսվածքը կազմված է աճառային,կլոր,ձվաձև բջիջներից և միջբջջային նյութից.գտնվում է ողերը միացնող միջնաշերտում,պատում է հոդային մակերեսները և կատարում է հենարանային դեր:
 
Ոսկրային հյուսվածքը կազմված է միջբջջային նյութից՝ ոսկրային թիթեղներից,որոնց արանքում տեղավորված են ոսկրային բջիջներ:Միջբջջային նյութը հարուստ է անօրգանական նյութերով,մասնավորապես [[կալցիում]]ի աղերով:
 
== Մկանային հյուսվածք ==
 
Մկանային հյուսվածքը կազմված է մկանաթելերից (մկանային բջիջ) և միջբջջային նյութից:Մկանային բջիջների [[ցիտոպլազմա]]յում կան մանրադիտակային թելիկներ,որոնք կծկվում են և ապահովում մկանի կծկողական գործառույթը:Մկանային հյուսվածքը լինում է միջաձիգ զոլավոր և հարթ:
 
[[Պատկեր:Glatte Muskelzellen.jpg|thumb|Հարթ մկանային հյուսվածք]]
 
[[Պատկեր:Skeletal muscle.jpg|right|thumb|Միջաձիգ զոլավոր մկանային հյուսվածք|250px]]
 
[[Պատկեր:Gray493.png|thumb|230 px|left|Սրտի մկանային հյուսվածք]]
 
[[Պատկեր:Illu connective tissues 2.jpg|thumb|500px|Շարակցական հյուսվածքի տեսակները]]